Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

Ես հանգել եմ այն եզրակացության, որ աշխարհում միայն մեկ միջոց կա հաղ-թելու վեճում, այն է՝ խուսափել դրանից: Խուսափեք վեճերից, ինչպես որ կջանայիք խուսափել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից:
Տասից ինը դեպքում վեճն ավարտվում է նրանով, որ ամեն մի մասնակից ավելի է համոզվում իր ճշմարտացիության մեջ, քան նախկինում:
Վեճում հնարավոր չէ հաղթել: Հնարավոր չէ, քանի որ, եթե պարտվել եք վեճի մեջ, ուրեմն պարտվել եք, բայց եթե նույնիսկ հաղթել եք, ապա նույնպես պարտվել եք: Ինչո՞ւ: Ենթադրենք, դուք զրուցակցին հաղթել եք, ցաքուցրիվ եք արել նրա փաս-տարկները եւ ապացուցել եք, որ «խելքը տեղը չէ»՝ non compos mentis: Հետո՞ ինչ: Դուք հրաշալի եք զգալու ձեզ, իսկ նա՞: Դուք նրան հարկադրեցիք զգալու ձեր գերազան-ցությունը: Դուք դիպաք նրա ինքնասիրությանը: Նա վշտանալու է ձեր հաղթանակից: Մինչդեռ, եթե մարդուն համոզում են իր կամքին հակառակ, ապա նա ակամա էլ չի հրաժարվելու իր կարծիքից....
Դուք բառերից ոչ պակաս պերճախոսությամբ մարդուն կարող եք ձեր հայաց-քով, հնչերանգով կամ դիմախաղով հասկացնել, որ նա սխալ է, բայց եթե դուք նրան ասում եք, թե ինքը սխալ է, ապա կկարողանա՞ք արդյոք այդկերպ հարկադրել, որ համաձայնի ձեզ հետ: Երբե՛ք: Չէ՞ որ դուք ուղղակիորեն հարվածեցիք նրա ինտելեկ-տին, ողջախոհությանը, ինքնասիրությանը եւ սեփական արժանապատվության զգա-ցումին: Դա նրա մեջ կարող է լոկ առաջացնել պատասխան հարված հասցնելու, բայց բնավ ոչ իր կարծիքը փոխելու ցանկություն: Դրանից հետո դուք կարող եք նրան խեղդել Պլատոնի կամ Իմանուիլ Կանտի ամբողջ տրամաբանությամբ, բայց տարհամոզել նրան չի հաջողվի, քանզի դուք վիրավորել եք նրան:
Երբեք մի սկսեք «Հիմա ես ձեզ կապացուցեմ այս կամ այն բանը» հայտարարու-թյամբ: Սա վատ սկիզբ է: Դա հավասարազոր է ասելուն՝ «Ես ձեզանից խելոք եմ: Ես հիմա մի բան կասեմ եւ կստիպեմ ձեզ փոխելու ձեր կարծիքը»:
Դա մարտահրավեր է, եւ ձեր զրուցակցի մեջ առաջացնում է ներքին դիմադրու-թյուն ու տրամադրում ձեզ հետ բախվելու նույնիսկ մինչեւ վեճն սկսվելը:
Մարդկանց դժվար է տարհամոզել նույնիսկ ամենաբարենպաստ պայմաննե-րում: Դե, ուրեմն, ի՞նչ կարիք կա ստեղծելու ավելորդ դժվարություններ: Ինչո՞ւ ենք ինքներս մեզ դնում ոչ շահեկան վիճակի մեջ:
Եթե դուք մտադիր եք որեւէ բան ապացուցել, թող այդ մասին ոչ ոք չիմանա: Դա արեք այնքան նրբորեն, այնքան հմտորեն, որպեսզի ոչ ոք չզգա էլ: Հարկավոր է մարդկանց սովորեցնել այնպես, որ կարծեք նրանց չեք էլ սովորեցնում: Եվ անծանոթ նյութը պետք է մատուցել որպես սոսկ մոռացված:
Լորդ Չեսթերդֆիլդը մի անգամ որդուն ասել է. «Իմաստուն եղիր բոլորից, եթե կարող ես, բայց այդ մասին մի ասա նրանց»....
Սեփական տեսակետն ապացուցելիս դուք կարող եք ճիշտ լինել, բացարձակո-րեն ճիշտ, բայց զրուցակցին տարհամոզելու ձեր բոլոր փորձերը, ամենայն հավա-նակությամբ, մնալու են նույնքան ապարդյուն, որքան եթե դուք սխալված լինեիք....
Դուք երբեք չեք հայտնվի տհաճ դրության մեջ, եթե ընդունեք, որ կարող եք նաեւ սխալված լինել: Այդկերպ դուք վերջ կտաք վեճին եւ ձեր զրուցակցին կմղեք լինելու ձեզանից ոչ պակաս անաչառ, անկեղծ եւ անկանխակալ: Դա նրա մեջ կառաջացնի ցանկություն խոստովանելու, թե ինքն էլ կարող է սխալվել....
Եթե մենք ճիշտ ենք, ապա եկեք մարդկանց տարհամոզենք հարգալից եւ նրբա-նկատ ձեւով, իսկ եթե սխալվում ենք, ինչը, իսկն ասած, զարմանալիորեն հաճախ է լինում, ապա եկեք ընդունենք մեր սխալներն անմիջապես եւ հոժարությամբ: Այս մե-թոդը զարմանահրաշ արդյունք կտա, բացի դրանից, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, այդպես վարվելը որոշակի պայմաններում շատ ավելի հաճելի է, քան ինքն-արդարացման փորձը:

Դեյլ ՔԱՌՆԵԳԻ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

23-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO