Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱՇԽԱՐՀ


Անկարային այլեւս չի կարելի վստահել

Վաշինգտոնն ու Բրյուսելը պետք է Թուրքիայից հանեն իրենց տարածաշրջանային ռազմավարական ակտիվները

Կովկասը ռազմավարական առումով կարեւոր է Արեւմուտքի համար, ուստի չի անտեսվի: Այս մասին գրում է բրիտանական «The Spectator»-ի աշխատակից Թիմ Օգդենը: Իսկ Վրաստանը, ըստ հեղինակի, տարածաշրջանում Արեւմուտքի միակ իսկական ընկերն է, ի տարբերություն Թուրքիայի, որին այլեւս չի կարելի վստահել: Օգդենն առաջարկում է Արեւմուտքին կոնկրետ նշել Վրաստանի՝ ՆԱՏՕ մուտք գործելու ամսաթիվը: Այդ դեպքում Վրաստանի խնդիրները կնվազեն...
Կովկասում 2021 թ. քաղաքական անկայունության առաջին դրսեւորումն այն է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան անպասելի հայտարարել է իր հրաժարականի մասին: Հարկ է ընդգծել, որ Գախարիան վերջին 8 տարում Վրաստանի 6-րդ վարչապետն էր: Եվ բոլորը, այդ թվում՝ Գախարիան, նույն կուսակցության՝ «Վրացական երազանքի» անդամներ են եղել, որն իր վերահսկողությունը խորհրդարանում պահպանում է 2012-ից:
Այդ կուսակցության հիմնադիրը միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է, ով նախկինում խուսափում էր հրապարակայնությունից: Հենց նա դարձավ «Վրացական երազանք» կուսակցության առաջին վարչապետը՝ այդ պաշտոնն զբաղեցնելով ընդամենը մեկ տարի, որից հետո հայտարարեց, որ հասել է իր բոլոր քաղաքական խնդիրների իրականացմանը: Նրա նկատմամբ վերաբերմունքը որոշ չափով հոռետեսական էր, եւ հետագայում հաստատվեց նման գնահատականի հիմնավորվածությունը: Իվանիշվիլին պահպանեց կուսակցության ղեկավարի պաշտոնը, եւ շատերը կարծում են, որ հենց նա է ընտրում իր իրավահաջորդներին: Ավելին՝ վերջիններիս հրաժարականներն ավելի շատ պաշտոնանկության են նման:
Դատելով ամեն ինչից՝ դա վերաբերվում է նաեւ Գախարիային: Հեռացող վարչապետը պնդում է, որ իր հրաժարականը պայմանավորված է կուսակցության ներսում հակամարտությամբ. նա հրաժարվել է ձերբակալել ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիային, որը բացահայտ կերպով հրաժարվում է վճարել գրավի դիմաց իր ազատման համար այն բանից հետո, երբ 2019 թ. մեղադրվել էր բռնության դրդելու մեջ: Հենց այդ պատճառով որոշում է կայացվել նրա ձերբակալման մասին: Ըստ Գախարիայի՝ Մելիային ձերբակալելը կարող է հանգեցնել բռնության ալիքի:
«Չնայած «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է երկու ընտրությունում, որոնք, ընդհանուր առմամբ, անցել են առանց էական տարաձայնությունների, նա իշխանության գլխին է մնում ժողովրդավարական սկզբունքներից հրաժարվելու շնորհիվ. որքան երկար է մնում իշխանության գլխին, այնքան պակասում է ժողովրդավարությունը: Դատական վիճելի շատ որոշումներ են կայացվել, այդ թվում՝ հոգեւորական Գեորգի Մամալաձեի գործով, որը մեղադրվել ու դատվել է 2017 թ. եկեղեցու բարձրաստիճան սպասավորի սպանության փորձի համար, մինչդեռ ողջ գործընթացն անցել է փակ դռների հետեւում»,- գրել է «The Spectator»-ը:
Եկեղեցական շատ գործիչներ պնդում են, որ այդ գործը «սարքված» է, եւ ինքը՝ Մամալաձեն, շարունակում է հայտարարել, որ անմեղ է: Այդ տարի Թբիլիսիում երկու երիտասարդ դանակահարվել էին, եւ հետաքննությունը կոռուպցիայի բազմաթիվ մեղադրանքներ առաջացրեց: Գործին մասնակցած փաստաբանները հայտարարեցին, որ սպառնալիքներ են ստացել, երբ իրենց վարկածը չի համընկել դատախազության վարկածի հետ: Դա հանգեցրեց զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները բողոքեցին կառավարության ենթադրյալ անօրինական միջամտության դեմ:
Բողոքի ցույցեր եղան նաեւ 2019-ին՝ այն բանից հետո, երբ կառավարությունը չկատարեց ընտրական համակարգի բարեփոխման մասին իր խոստումը: Այս գործողությունների ընթացքում 240 մարդ վիրավորվեց, երկուսի վիճակը ծանր էր. ռետինե փամփուշտները դիպել էին նրանց աչքերին: Մեկ տարի անց հետաքննությամբ զբաղվող լրագրողները որոշեցին, որ 2020 թ. ընտրություններում, իբր, ձայներ են գնվել:
2012-ին «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո կասկածներ ծագեցին, որ Իվանիշվիլին, ում կարողությունը հիմնականում կուտակվել է Ռուսաստանում 1990-ականներին, գաղտնի կապեր ունի Մոսկվայի հետ: Չնայած այդ կուսակցությունը հավատարիմ է ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերի պահպանմանը, եւ նրա քաղաքացիներն իրավունք են ստացել առանց վիզայի ճանապարհորդել Եվրամիության երկրներում, նրա՝ գնալով ավելի հակաժողովրդավարական պահվածքն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից դիտվում է որպես արեւմտյան նորմերի նկատմամբ արհամարհանքի դրսեւորում:
Գործող կառավարությանը մինչ այժմ հաջողվել է պահպանել քաղաքական իշխանությունը, ինչը հիմնականում պայմանավորված է ընդդիմության մասնատվածությամբ: Հակակառավարական շատ կուսակցություններ չափազանց փոքր են եւ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, մինչդեռ երկու խոշոր կուսակցությունները շարունակում են պարտվել նախորդ տասնամյակների առաջնորդներին եւ կոչ են անում վերադարձնել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Ինչ վերաբերում է հանրության աջակցությանը, ապա այն ակնհայտորեն սահմանափակ է:
Արեւմուտքը, իր հերթին, Վրաստանում կայուն ժողովրդավարության կարիք ունի: Կովկասյան տարածաշրջանը շարունակում է ռազմավարական նշանակություն ունենալ՝ որպես դարպաս Եվրոպայի ու Ասիայի միջեւ, ինչպես եղել է նախկինում: Կովկասով է անցնում Կասպից ծովի շրջանից էներգակիրների մատակարարման միակ գազամուղը, որը չի վերահսկվում Ռուսաստանի կամ Իրանի կողմից: Դա Վրաստանին ու Ադրբեջանին Արեւմուտքի աջակցության միակ գործոնն է եղել Խորհրդային Միությունից անկախանալուց հետո:
«Թուրքիան եւս մեկ պատճառ է այն բանի, թե Արեւմուտքն ինչու պետք է հոգատարություն ցուցաբերի Վրաստանի նկատմամբ: Դատելով ամեն ինչից՝ անցել են այն օրերը, երբ Թուրքիան հավատարիմ դաշնակից էր Փոքր Ասիայում, իսկ դա մի երկիր է, որը ռազմավարական մոտիկություն ունի Մերձավոր Արեւելքին ու ռուսական հարավային թեւին: Էրդողանի իսլամական ու նեոօսմանական կառավարությունը ցույց է տվել, որ այդ երկիրը չի կարող անվերջ մնալ Արեււմուտքի դաշնակիցը, ուստի Վաշինգտոնն ու Բրյուսելը պետք է այնտեղից հանեն իրենց տարածաշրջանային ռազմավարական ակտիվները: Վրաստանն Արեւմուտքի միակ իսկական ընկերն է այդ տարածաշրջանում, եթե, իհարկե, «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունն արդեն լեփ-լեցուն չէ Ռուսաստանի կողմնակիցներով, ինչպես սիրում են պնդել ընդդիմության ներկայացուցիչները»,- շեշտել է բրիտանական լրատվամիջոցը:
Դատելով ամեն ինչից՝ Վրաստանում ժողովրդավարության իրավիճակի վատթարացման համար պետք է հավասարապես մեղադրել Եվրոպային, Միացյալ Նահանգներին եւ հենց վրացի քաղաքական գործիչներին. գրեթե երկու տասնամյակ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցության հեռանկարը գայթակղիչ կերպով հառնել է վրացական պետության առջեւ, բայց այս հարցի լուծումն անընդհատ հետաձգվում է՝ ավելի ու ավելի պակաս համոզիչ պատճառներով:
«Ինչ-որ բան պետք է արվի Վրաստանին խթանելու համար. գուցե անհրաժեշտ է նշել օրը, երբ այդ երկիրը վերջապես կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցած բոլոր 37 զոհված եւ գրեթե 300 վիրավոր վրացի զինծառայողներն առայժմ միայն գովասանքի եւ նախապատրաստության նոր ծրագրերի են հասել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն կարող այդ երկրին պաշտպանել՝ Ռուսաստանի կողմից դեպի հարավ ագրեսիվ նոր շարժման դեպքում»,- ամփոփել է «The Spectator»-ը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO