Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱՇԽԱՐՀ


Էներգակիրները թյուրքական բարեկամության հիմքում

Քննարկումներ «Դոստլուկ» հանքավայրի շահագործման շուրջ

Տարածաշրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնցից Հայաստանը դուրս է մնում։ Էներգետիկ եւ տնտեսական շահերը ձեւավորում են քաղաքական օրակարգեր եւ հիմք են այնպիսի վերադասավորումների համար, որոնց տիրույթում հայկական օրակարգը չի տեղավորվում։ Անկարայում այսօր հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարներ Մեվլութ Չավուշօղլուն, Ջեյհուն Բայրամովն ու Ռաշիդ Մերեդովը։ Երեք երկրների ԱԳ նախարարների քննարկման թեմաներից մեկը կլինի Թուրքմենստանի էներգետիկ ռեսուրսները Եվրոպա տանելու հարցը։ Նման զարգացման հնարավորությունը հավանական դարձավ այն բանից հետո, երբ այս տարվա հունվարի 21-ին Աշխաբադում Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Կասպից ծովի «Դոստլուկ» հանքավայրի համատեղ հետախուզման, արդյունահանման եւ ձուլման համար։
Մասնագետների կողմից հանքավայրի պաշարը գնահատվում է 50 միլիոն տոննա նավթ։ Այս հանքավայրի շահագործման հարցը Խորհրդային Միության փլուզումից ի վեր Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ վիճելի էր համարվում: Հանքավայրը թուրքմենական կողմն անվանում էր «Սերդար», իսկ ադրբեջանականը՝ «Կյապազ»: Այսօր այն ստացել է «Դոստլուկ» անվանումը, որը նշանակում է «բարեկամություն» ինչպես թուրքմեներենով, այնպես էլ՝ ադրբեջաներենով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ներկայումս երկու երկրների միջեւ նախապատրաստվում է միջկառավարական համաձայնագիր, համաձայն որի՝ հանքավայրի ռեսուրսները բաշխվելու են կողմերի միջեւ 70 (Թուրքմենստան) եւ 30 տոկոս (Ադրբեջան) հարաբերակցությամբ:
Էներգետիկ համաձայնագիրը, բնականաբար, ողջունվել է Թուրքիայի կողմից, եւ այն հանգամանքը, որ այսօր հարցի քննարկումը տեղի է ունենում Անկարայում, ցույց է տալիս այս երկրի ներգրավվածությունը։ Թուրքիան այսպիսով կարողանալու է իր վերահսկման տակ պահել Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքերը։ Այդ իրադարձության կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, որ կցանկանային, որ այն ճանապարհ բացեր այնպիսի նախագծերի համար, որոնք կբարելավեին Թուրքիայի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Փաստորեն, Ադրբեջանը սրանով նախեւառաջ սպասարկում է Թուրքիայի շահերը։ Սա նաեւ ազդակ է, որ Ադրբեջանի էներգետիկ, տնտեսական, քաղաքական (ինչպես նաեւ ռազմական, կրթական) ոլորտներում մեծանում է թուրքական ազդեցությունը, առանց որի ադրբեջանական կողմը կարծես թե որեւէ ոլորտում քայլ չի անում։ Վիճահարույց հարցերի շուրջ Աշխաբադի եւ Բաքվի դիրքորոշումների մոտեցման ուղղությամբ Անկարայի ջանքերը լիովին տեղավորվում են պանթուրանական ծրագրի շրջանակներում:
«Agence France Presse»-ը (AFP) նույնպես անդրադարձել էր համաձայնագրի օգնությամբ անդրկասպյան գազատարի նախագիծն առաջ տանելուն, որը բազմամիլիարդ դոլար արժողությամբ ծրագիր է եւ Ադրբեջանի միջոցով Եվրոպային կմիացնի թուրքմենական գազի ահռելի հանքավայրերը։ Նկատենք, որ եթե Ադրբեջանն ու Թուրքմենստանը չկարողանային համաձայնության գալ «Դոստլուկի» հետ կապված, ապա Ադրբեջանի գազի պաշարները չէին բավարարի «Թանափ» (TANAP) գազատարն ամբողջությամբ լցնելու համար, ինչն էլ կասկածի տակ կդներ նախագծի ճակատագիրը։ Համաձայնագրի հետագա ճակատագրի մասով կա նաեւ թերահավատություն, որոշ վերլուծաբաններ նշում են, որ Բաքվի եւ Աշխաբադի կողմից նախկինում եւս եղել են ձեռք բերված համաձայնություններ, որոնք, սակայն, կյանքի չեն կոչվել։
Տրանսկասպյան գազատարի շահագործման հարցում դեռեւս 2018-ից հետաքրքրություն էին ցուցաբերել «British Petroleum»-ը, «Shell»-ը եւ «Total»-ը, իսկ Եվրամիությունը պատրաստակամություն էր հայտնել ներդրումներ ներգրավել։ Այս զարգացումները պետք է որ մտահոգեին Ռուսաստանին, քանի որ դրանով նվազելու էր վերջինիցս ունեցած կախվածությունը, սակայն ռուսական կողմն այդ հարցը լուծում է այլ ճանապարհով։ Մասնավորապես, փետրվարի 18-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի եւ ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովի հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ռուսական ընկերությունը եւս կմասնակցի Կասպից ծովում թուրքմենա-ադրբեջանական «Դոստլուկ» հանքավայրի շահագործմանը:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

23-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO