Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱՇԽԱՐՀ


Հիմքեր են ստեղծվել նոր կոալիցիայի ձեւավորման համար

Փետրվարի 15-ին ռուսական ռազմանավերը շարժվեցին Հնդկական օվկիանոսի ուղղությամբ, իսկ հաջորդ օրը կայացավ նրանց հանդիպումն Իրանի ռազմածովային ուժերի հետ: Անցկացված ռուս-իրանական զորավարժությունների նպատակն անվտանգության եւ նրա հիմքերի ամրապնդումն է տարածաշրջանում, ինչպես նաեւ երկու երկրների ռազմածովային համագործակցության ընդլայնումը: Իրանական կողմը, ինչպես գրում է «Resalat»-ը, ՌԴ-ի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններն անվանել է «Իրանի զինուժի աճող հզորության ցուցիչ», որոնք ի վիճակի են ապահովել անվտանգ նավարկություն Հնդկական օվկիանոսի հսկայական ջրերում: Եվ ակնկալվում է, որ ռուս-իրանական ռազմածովային ուժերի այս մասշտաբային զորավարժություններին կհաջորդեն մյուսները: Սպասվում է, որ դրանց կմասնակցի նաեւ Չինաստանը:
Աշխարհում ուժերի հավասարակշռության ձեւավորման ներկայիս միտումները, հատկապես՝ տնտեսական ու ռազմական ոլորտներում, ցուցադրում են, որ սկսում են ձեւավորվել նաեւ այլ տարբեր միություններ եւ «ուժերի բեւեռներ»՝ որպես հակակշիռ վաղուց գոյություն ունեցող բեւեռին, որը կենտրոնանում է ազատականության արեւմտյան համակարգի շուրջ: Դրանց հիմնական խնդիրն է տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը:
Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում կարողացել են զգալիորեն ամրապնդել իրենց համագործակցությունը, առաջին հերթին՝ ռազմական եւ պաշտպանական ոլորտներում: Ընդհանրապես՝ վերջին երկու տասնամյակի ընթացքում նշված երեք երկրների հարաբերությունները գրավել են վերլուծաբանների, մեկնաբանների, փորձագիտական տարբեր խորհուրդների ուշադրությունը, որոնք ձեւավորվող այս եռակողմ առանցքին նույնիսկ փոխաբերական անուն են տվել՝ «առյուծի, վիշապի եւ արջի միություն»: Առյուծն այստեղ խորհրդանշում է Իրանը, վիշապը մարմնավորում է Չինաստանը, իսկ արջը՝ Ռուսաստանը:
Ըստ իրանական «Resalat»-ի՝ այսօր տեղի է ունենում ԱՄՆ-ի ազդեցության անկում տարբեր ոլորտներում, եւ մենք կարող ենք տեսնել նաեւ նոր՝ «հետամերիկյան» աշխարհի ձեւավորումը:
«Ժամանակակից աշխարհում իշխանության եւ ազդեցության բաժանումն արդեն այլ ձեւերով է ընթանում, ի տարբերություն նախկինի. ողջ աշխարհում ծնվում են տնտեսական ու ռազմական նոր ուժեր՝ բարձրանալով ու խախտելով առաջվա հիերարխիկ համակարգը: Չինաստանը, Ռուսաստանը, Հարավային Կորեան, Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան եւ Իրանը երկրներ են, որոնց հաջողվել է ուժեղացնել իրենց հզորությունն ու ազդեցությունը միանգամից մի քանի չափանիշներով: Մասնավորապես՝ Իրանը կարողացել է մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին եւ հիմա, որպես հավասար եւ ինքնուրույն ուժ, մասնակցում է գերտերությունների կողմից կազմակերպված եւ անցկացվող համատեղ զորավարժություններին եւ մանեւրներին: Այս երեք երկրները՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, արդեն անվանվում են «պետություններ, որոնք գերիշխելու են վաղվա աշխարհում»: Եվ խոսքը մոտ, այլ ոչ թե հեռավոր ապագայի մասին է: Եվ հետաքրքրությունները, եւ ընդհանուր խնդիրներն ու մարտահրավերները նպաստել են այս երեք երկրների մերձեցմանը: Նրանց համար մարտահրավերների ու սպառնալիքների մեծ մասը կապված են Արեւմուտքի եւ Եվրոպայի հետ: Օրինակ՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պահվածքը վերջին մոտ քառասուն տարվա ընթացքում, սպառնալիքներն ու այլ երկրների վրա ճնշումը՝ Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու նպատակով, հանգեցրին այն բանին, որ Մոսկվան ու Պեկինը որոշակի պահից սկսեցին ավելի անկախ քաղաքականություն վարել Իրանի նկատմամբ»,- գրել է «Resalat»-ը:
ԶԼՄ-ներում նաեւ հաղորդումներ տարածվեցին, որ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի՝ 2019 թ. դեկտեմբերի համատեղ զորավարժությունները Պեկինի ու Մոսկվայի ազդանշանն էին՝ ուղղված ԱՄՆ-ին, որ նրա պահվածքն Իրանի նկատմամբ անթույլատրելի է:
«Վաշինգտոնը վերջին երկու տասնամյակում կարծես ուշադրություն չի դարձրել աշխարհում կատարված փոփոխություններին, շարունակել է այլ երկրների ներքին գործերին խառնվելու իր քաղաքականությունը՝ մեկ որպես հովանավոր, երբեմն՝ որպես բացահայտ բռնակալ, որը ճնշում է ինչ-որ մեկի կողմից անկախ քաղաքականության վարման ցանկացած փորձ: Սակայն աշխարհը հիմա այնպիսին չէ, ինչպիսին էր Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, երբ ԱՄՆ-ը, թվում է, հնարավորություն ստացավ լիարժեք «տնօրինել» մոլորակի բոլոր անկյուններում: Նման «տնօրինությունը» վնաս է հասցրել այնպիսի երկրների հետաքրքրություններին, որոնց հզորությունն ու ազդեցությունն աստիճանաբար աճել են: Դրանց թվում են Ռուսաստանն ու Չինաստանը: ԱՄՆ-ը իր քաղաքականությամբ նրանց ստիպել է ձեւավորել նոր դաշինքներ, կնքել պայմանագրեր, որոնց նպատակը բացահայտ հակազդումն էր Վաշինգտոնի քաղաքականությանը»,- նշել է իրանական լրատվամիջոցը:
Չինաստանը, որն սկսել է հսկայական ուժ ներկայացնել համաշխարհային տնտեսության մեջ, արդեն բացահայտ կերպով ներգրավվել է տնտեսական կամ այսպես կոչված «առեւտրային պատերազմի» մեջ՝ ընդդեմ ԱՄՆ-ի: Միացյալ Նահանգները փորձում է ճնշում գործադրել Պեկինի վրա՝ զորավարժություններ եւ մանեւրներ կատարելով հենց Հարավչինական ծովում, այն երկրների հետ միասին, որոնց Ամերիկան համարում է իր դաշնակիցները տարածաշրջանում: Խոսքը Ճապոնիայի, Թայվանի եւ Հարավային Կորեայի մասին է: ԱՄՆ-ը զորավարժությունների անցկացումը բացատրել է այդ երկրների հետաքրքրությունների ու անվտանգության պաշտպանության անհրաժեշտությամբ: Դա Պեկինին ստիպել է ամրապնդել իր ռազմական հզորությունը, այդ թվում` Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու փոխգործակցության ամրապնդման քաղաքականության միջոցով: Ռուսաստանը, իր հերթին, կարծես վերականգնվել է ԽՍՀՄ փլուզման բացասական հետեւանքներից եւ մտադիր է վերականգնել իր ուժն ու ազդեցությունն աշխարհում, բայց բախվում է ԱՄՆ-ի հակազդեցությանը: ՆԱՏՕ-ն գործնականում կիպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին, ինչը հստակ ու շատ լուրջ սպառնալիք է Մոսկվայի համար:
«Այսպիսով՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն առանձին-առանձին դառնում են ազդեցիկ ուժ թե տարածաշրջանային, թե համաշխարհային մակարդակով եւ բախվում են ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների: Նրանց հետաքրքրությունները դառնում են նույնը, որի պատճառով ամրապնդում են տնտեսական, էներգետիկ, դիվանագիտական փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը պաշտպանական ու ռազմական ոլորտներում, ինչը հիմքեր է ստեղծում արդեն մոտ ապագայում հզոր կոալիցիա ձեւավորելու համար»,- եզրափակել է «Resalat»-ը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO