Մշակվել է ծխելու դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը
Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների ճնշող մեծամասնության առաջացման պատճառը ծխելն է
Հայաստանում երկար տարիներ հետեւողական պայքար է տարվում ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական աղբյուր հանդիսացող ծխելու դեմ: Հարցը նոր լույսի ներքո դիտարկելու անհրաժեշտություն առաջացավ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ վերջինիս հետեւանքով մահացությունների մի զգալի տոկոս կապվեց սրտանոթային հիվանդությունների հետ: Այսօր կորոնավիրուսի համավարակի ռիսկային խմբում շաքարային դիաբետ ունեցողներից հետո ընդգրկված են ծխողները: Մյուս կողմից էլ՝ մշտապես ծխելու վատ սովորությունը եղել է երկրների առողջապահության համակարգի եւ Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ուշադրության կենտրոնում:
Վերջինիս տվյալներով՝ ծխախոտի օգտագործման հետեւանքով յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է ավելի քան 8 մլն մարդ, որից ավելի քան 1,2 միլիոնը չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, իսկ 7 միլիոնը ծխողներ են։ Հատկանշական է, որ ծխելու սովորությունը ուղղակի կապ ունի պետությունների զարգացվածության մակարդակների հետ: Աշխարհում կա 1,1 մլրդ ծխող, որի շուրջ 80 տոկոսն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում:
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության վերջին՝ 2017 թ. ուսումնասիրության՝ Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 28 տոկոսը ներկայումս ծխում է, որոնցից 27 տոկոսը ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ծխում է չափահաս տղամարդկանց 51,7 տոկոսը, իսկ կանանց՝ միայն 1,8 տոկոսը: Հայաստանում բարձր է նաեւ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող բնակչության թիվը: Կատարված հետազոտության տվյալների համաձայն` մեր երկրի բնակչության 56,4 տոկոսը նշել են, որ տանը ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, իսկ 26.6 տոկոսը` աշխատավայրում:
Ըստ առողջապահության նախարարության վիճակագրական տվյալների՝ Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80 տոկոս, որից 55.2 տոկոսն արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.2 տոկոս: Հայաստանում տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղով հիվանդացությունը եւ մահացությունը 5-6 անգամ բարձր են կանանց համեմատությամբ, իսկ դրանց 80 տոկոսը պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությամբ: Մեր երկրում ամեն տարի գրանցվում է արյան շրջանառության համակարգի հիվանդության շուրջ 55 000 նոր դեպք, որոնց զարգացման հիմնական պատճառներից մեկը նույնպես ծխելն է:
Ծխախոտի համաճարակի տարածումը գլոբալ հիմնահարց է, որը մարդկանց առողջության համար հղի է լուրջ հետեւանքներով։ Խնդրին համակարգային լուծում տալու համար առողջապահության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը:
Փաստաթղթով սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման հնգամյա ռազմավարական համալիր քայլերը։ Նախատեսվում է ձեւավորել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական միջոցների եւ այլ մարմինների հետ համագործակցության մեխանիզմներ: Կպլանավորվեն նաեւ ծխախոտի դեմ պայքարի ոլորտում ազգային հետազոտությունների եւ գիտահետազոտական ծրագրերի համակարգմանն ուղղված միջոցառումների պլանավորում ու անցկացում։
Շրջանառվող փաստաթղթով ոլորտի լիազոր մարմինն ակնկալում է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման եւ դրա ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից, ինչպես նաեւ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից՝ դրանով նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշները։ Այդ նպատակներին հասնելու համար կարեւոր է լինելու նաեւ ծխախոտի օգտագործման եւ ծխի ազդեցության` առողջության համար վտանգների մասին բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Հասարակությանը պետք է հասցվեն նաեւ ծխախոտի օգտագործումը դադարեցնելու եւ չծխելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին տեղեկությունները։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 23-02-2021
|

փակել >>
|