Արցախ-տան կարոտով
2020 թ. սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով թշնամուն է անցել նաեւ Արցախի Հադրութի ողջ շրջանը։ Հադրութցիների մեծ մասն այսօր տեղավորվել է ՀՀ տարբեր մարզերում, հիմնականում՝ Երեւանում, հարակից բնակավայրերում։ Երեւանի Գ. Նժդեհի 23/1 հասցեում գրեթե 100 օր է՝ գործում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը, որն զբաղված է հիմնականում տեղահանված արցախցիների խնդիրներով։ Շտաբի օժանդակությամբ նույն հասցեում աշխատանքներն է շարունակում «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի պաշտոնական հանդիսավոր բացումը տեղի ունեցավ փետրվարի 20-ին։ Օրը պատահական չէր ընտրվել։ 1988 թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երեւանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը, երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանը, մշակույթի գործիչներ, Շենգավիթի վարչական շրջանի աշխատակիցներ, Արցախի տարբեր վայրերի բնակիչներ։ Օպերատիվ շտաբի առաջին հարկում կազմակերպվել էր կենտրոնի սաների, ուսուցիչների եւ այլ ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսը։ Հանդիսավոր մասի բացմամբ հանդես եկավ «Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Իրինա Թամրազյանը։ Ողջունելով ներկաներին՝ ասաց. «Կորցնելով մեր հողերը, վերաբնակվելով Երեւանում եւ տարբեր մարզերում, հոգեպես կոտրված լինելով, որոշեցինք՝ պետք է պայքարենք ստեղծագործելով, պահելով մեր մշակույթը, ներկայացնել Հադրութի այն ավանդույթները, որոնք տարիներով, դարերով փոխանցվել են մեր ծնողներից, մեր պապերից: Երբ Հարդութում էինք, խոսում էինք գրական լեզվով, իսկ այստեղ խոսում ենք մեր բարբառով, որ հոգեպես մնանք Արցախում»:
Ի. Թամրազյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր որեւէ աջակցությամբ նպաստել են կենտրոնի վերաբացմանը Երեւանում։ Սկզբում 1 սենյակ, այնուհետեւ 3-ը կենտրոնին հատկացվել է շտաբի շենքում։ Դեռ Հադրութում աշխատելու ընթացքում կենտրոնն ունեցել է աջակցություն մայր հայրենիքում գործող տարբեր մշակութային օջախներից։ Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը, «Տերյան մշակութային կնտրոնն» այստեղ եւս աջակցեցին։ «Վերադարձ արմատներին» նախագծի ղեկավար Վերգինե Ալավերդյանը մշտապես է օգնել կենտրոնին, այս անգամ հատկացրել է իր հեղինակած տիկնիկները, հայկական տարբեր տարածքների տարազ։ Բատիկայի վարպետ հադրութցի տիկին Նաիրան բատիկա է սովորեցրել սաներին, բացի այդ, կրկնօրինակել է Հադրութի խորհրդանիշներից «Կենաց ծառ» կարպետը, որը մնացել է Հադրութում։ Տեղեկացրեց նաեւ՝ կենտրոն այժմ հաճախում են երեխաներ նաեւ Շուշիից, Քաշաթաղից։
Այս օրերին հադրութցիների կողմից բացվել են տարբեր հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Հանուն Հադրութի»-ն, որն զբաղված է հիմնականում տունդարձի խնդիրներով։ ՀԿ խորհրդի անդամ Լեւոն Հայրիյանը, ով եղել է Արցախյան շարժման առաջամարտիկներից, անդրադարձավ մեր վերածննդի պատմությանը. «Փետրվարի 20-ը մեզ համար տոն է, իսկ տոները պետք է նշել հավուր պատշաճի։ Այս օրը Արցախի հասարակությունն իր կարծիքը հայտնեց եւ հաստատեց՝ ինքն ուզում է ազատ ապրել։ Մենք վերջին պատերազմում պարտվել ենք, բայց սա վերջը չէ, ամեն մեկս պետք է մեր հոգում կրենք ապագա հաղթանակը, պետք է պայքարենք...»։ Անդրադարձավ Հայոց բանակի փառքի վերականգնման խնդրին, կարեւորեց բանակ-հասարակություն կապը։ Հավելեց նաեւ՝ կենտրոնը պետք է ունենա օրհներգ եւ առաջարկեց Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունը.
Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ -
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ -
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
ԱՀ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, ով Երեւանում էր աշխատանքային այցով, իր շնորհավորական խոսքում ասաց. «Ուժեղ են նրանք, ովքեր հաղթում են պարտությունը։ Ես հավատում եմ Հադրութի վերադարձին. մեր բոլոր նահատակներն այդ են պահանջում։ 88 թ. շարժումն սկիզբ է առել Հադրութում փետրվարի 12-ին, ապա՝ Ասկերան, Ստեփանակերտ, Երեւան...»: Արա Գեւորգյանը խոսելով Հադրութի եւ առհասարակ Արցախի մասին, նշեց. «Դրանք մեր հայոց տարածքներն են, որտեղ բավականին փաստեր կան, հենց հողն ինքն է խոսում այդ մասին»։ Այնուհետեւ տեղեկացրեց՝ Ավստրալիայում կազմակերպել է Արցախի երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք. «Գումարները կտրամադրվեն հենց նկարող երեխաներին։ Մի ամիս առաջ վերջացրինք Արցախ-Նյու Յորք թեման, շուտով այնտեղ կբացվի ցուցահանդես-վաճառք, որից գոյացած գումարը կփոխանցվի երեխաներին։ Աշխատանքները կշարունակվեն Մոսկվայում, այլ քաղաքներում»: «Վերադարձ արմատներին» նախագծի ներկայացուցիչ Աննա Կոստանդյանը հիմնադիր-նախագահ Վ. Ալավերդյանի եւ ողջ անձնակազմի անունից շնորհավորեց օրվա առթիվ, հույս հայտնեց, որ կգա օրը, եւ տոնախմբություն կլինի Հադրութում, քանի որ հայը պայքարող է։
Հանդիսավոր մասից հետո տեղի ունեցան համերգային կատարումներ։ Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի ժողվոկալի 3-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Ստեփանյանը, ով Հադրութի շրջանի Տող գյուղից է, եւ այսօր իր տունը մնացել է գերության մեջ, գեղեցիկ կատարումով ներկայացրեց Աղավնի Նիկողոսյանի «Ախ, տունս-տունս» երգը: Հավատացած է երիտասարդ երգչուհին՝ մի օր գնալու է տուն, եւ թուրք զինվորն այնտեղ չի լինելու։ Նոր բացված դհոլի դասարանի սաները նույնպես ելույթ ունեցան։ Ընդամենը 4-5 օր է նրանց հետ աշխատել Բերձորի արվեստի դպրոցի դհոլի դասատու Արամայիս Եսայանը։ Գոհ է իր սաներից։ Պարի խմբակի սաները նույնպես հուզեցին ներկաներին՝ Չարենցի ասած «հեզաճկուն պարով»։ Կենտրոնում բացվել է նաեւ բռնցքամարտի դասարան։ Հադրութի մարզադպրոցի բռնցքամարտի մարզիչ Էդուարդ Բարեյանի սաները նույնպես ցուցադրեցին իրենց վարպետությունը։ Դասարանին գույք է հատկացրել արցախյան ազատամարտի հերոս Մեխակ Մեխակյանի (1961-1994 թթ.) որդին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արգիշտի Մեխակյանը։ Ի. Թամրազյանը տեղեկացրեց՝ Ա. Մեխակյանը նաեւ մեծ աջակցություն էր ցուցաբերում մինչ պատերազմը Մեխակավան-Ջաբրայիլում գործող մարզադպրոցին։ Միջոցառման վերջում ներկաները շրջեցին օպերատիվ շտաբի առաջին հարկում բացված ցուցահանդեսում, որտեղ ներկայացված էին կենտրոնի ուսուցիչների ու սաների վերջին օրերին կատարած աշխատանքները, «Կենաց ծառ» բատիկան, ինչպես նաեւ «Վերադարձ արմատներին»՝ հիմնադիր նախագահ Վ. Ալավերդյանի ստեղծած տիկնիկները, տարազներ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի, բերձորցի Անահիտ Ըռքոյանի 3 կտավները, եւ նույն բուհի շրջանավարտ քրոջ՝ Վարսենիկ Ըռքոյանի նկարներից, որոնք Բերձորի արվեստի դպրոցում սովորելու ժամանակ էին նկարված, այլ գործեր։ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է կենտրոնի սան Լիլիթ Աբաջյանը, ով ընթացքում գոբելեն էր գործում։ Մայրը՝ Նազիկ Աբաջյանն է խմբակի ուսուցչուհին։ Այժմ բնակվում են Արարատի մարզի Ոստան գյուղում, սակայն իր տանն է կարոտում Լիլիթը։ «Վերադարձ արմատներին» նախագծի նախագահ Վ. Ալավերդյանը բարձր գնահատեց երեխաների աշխատանքը, ասաց, որ մշտապես կաջակցի։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 23-02-2021
|

փակել >>
|