Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Հանդիպում ՀՀ Ազգային Ժողովում

Նախօրեին «Հանուն Հադրութի» եւ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպում ունեցան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթեւիկ Հայրապետյանի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ։
Նշված հասարակական կազմակերպությունները կազմավորվել են վերջերս՝ Արցախի Հանրապետության Հադրութի եւ Քաշաթաղի շրջաններից տեղահանված մտավորականների կողմից։ Հանդիպման նպատակը տեղահանված արցախցիների քաղաքական, սոցիալական, մշակութային եւ այլ հարցերի կարգավորմանը նպաստելն էր։ «Հանուն Հադրութի» ՀԿ համահիմնադիրներ Իրինա Թամրազյանն ու Լեւոն Հայրիյանն անդրադարձան տեղահանվածների խնդրին։ Նրանց առաջնային նպատակը տուն վերադառնալն է, ինչի համար ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն միջոցներ, դիմեն միջազգային կառույցներին։ Կարեւորեցին նաեւ Երեւանում եւ ՀՀ տարբեր բնակավայրերում պատսպարված արցախցիների սոցիալական խնդիրները։
Մարիամ Ավագյանն անդրադարձավ ընդհանրապես հայ փախստականների խնդրին՝ խոսելով Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ ադրբեջանական այլ վայրերում տեղի ունեցած ջարդերի ու տեղահանվածների մասին։ Տեղեկացրեց՝ այդ տարիներին պաշտոնական տվյալներով փախստական են դարձել եւ Հայաստան եկել 420.000-ից ավելի, Արցախ՝ մոտ 30.000 հայեր։ Իսկ մինչ ազատագրումը 7 շրջանից (Լաչին, Կուբաթլու, Զանգելան, Ջեբրայիլ, Ֆիզուլի, Աղդամ եւ Քարվաճառ) փախստական է դարձել մոտ 35 հազար հայ։ Այսինքն՝ այդ շրջաններում նույնպես խորհրդային տարիներին հայերն ապրել են։ Մ. Ավագյանը վերջին պատերազմն անվանեց ցեղասպան եւ նշեց՝ պետք է աշխատանքներ տարվեն միջազգային կառույցների հետ, մշտապես ահազանգեն Երեւանում գործող օտարերկրյա դեսպանություններին, միջազգային կառույցներին։ Հադրութցիների տունդարձի լուծման համար կարեւորեց անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որ փախստականները պետք է վերադառնան իրենց տները։
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը խոսեց իր ղեկավարած կառույցի կողմից մշակված եւ մշակվող ծրագրերի մասին: Անդրադարձավ արցախյան վերջին պատերազմի պատճառով Արցախից տեղահանված եւ այժմ տուն վերադառնալու հնարավորություն չունեցողների, նաեւ զուտ քաշաթաղցիներին վերաբերող եւ հասարակությանն այսօր հուզող հարցերին։ Հետաքրքրվեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի, Ներքին Սուսի, Աղավնոյի գյուղական համայնքների բնակիչների կարգավիճակով։ Հարցեր հնչեցին տեղահանվածների գույքի հաշվառան եւ փոխհատուցման վերաբերյալ։ Բարձրաձայնվեցին միանվագ օժանդակությունների տրամադրման հետ կապված խիստ անհասկանալի անճշտություններն ու մերժումները: Ի դեպ, դրա վերաբերյալ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ն արդեն պատրաստել է գրություն, որը կփոխանցվի ՀՀ եւ ԱՀ սոցապ նախարարներին:
Հանդիպումն ընթացավ նաեւ այլ հարցերի, խնդիրների քննարկումով։ Տողերիս հեղինակը տեղեկություն տվեց Քաշաթաղի, Հադրութի եւ Քարվաճառի շրջաններում գոյություն ունեցող հայոց պատմամշակութային հազարավոր հուշարձանների մասին։ Կարեւորվեց՝ դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ դրանց պաշտպանության խնդրով։
ՀՀ ԱԺ եւ կառավարության ներկայացուցիչներն արձանագրեցին ներկայացված խնդիրները, որոնք կքննարկվեն, կներկայացվեն համապատասխան կառույցներին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ ներկայացուցիչներ Շուշիի եւ Քարվաճառի շրջաններից։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

24-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO