Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՍՈՑԻՈՒՄ


Զեյթունի «Հուսո տունը»

Երբ սկսվեց արցախյան վերջին պատերազմը, եւ վտանգված վայրերից ստիպված էինք տեղահանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաճախ էինք լսում Զեյթունում՝ Դրոյի փող., 22/5 հասցեում գործող «Հուսո տուն» բարեգործականի մասին։ Պատերազմի օրերին շատ արցախցիներ են ապաստարան գտել այստեղ, օգտվել սննդի, հագուստի տրամադրումից, այլ աջակցություններից։
«Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելեցինք կենտրոն, զրուցեցինք տնօրեն Մովսես Պողոսյանի հետ, ծրագրերի պատասխանատու Արտակ Վերդյանի հետ շրջեցինք տարածքում, ծանոթացանք «Գթության խոհանոցի» պայմաններին։ Մ. Պողոսյանը տեղեկացրեց՝ իր ղեկավարած կառույցը Երեւանում եւ մարզերում իրականացնում է հենաշարժողական խնդիրներ ունեցող տարեցների կյանքի, երեխաների, ուսանողների, երիտասարդների կրթական մակարդակի բարելավման եւ հումանիտար այլ գործունեություն: Շարունակելով ներկայացնել իրենց աշխատանքը՝ ասաց. «Մեր նպատակն է թեթեւացնել երկրի սոցիալական լարվածությունը, բարելավել շահառուների վիճակը, նպաստել երկրում բարեգործական մշակույթի զարգացմանը»:
Հիմնադրամը՝ որպես առանձին կառույց, Մ. Պողոսյանի տնօրինությամբ կազմավորվել է 2013 թ.: Մինչ այդ, դեռեւս 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո ՀՀ-ում դրվեցին փրկարար ծառայության հիմքերը: Գերմանական Կարմիր խաչի հովանավորությամբ 1994-ից մինչեւ 2002 թ. լեռնափրկարար Գերհարդ Մայերի, այնուհետեւ, մինչեւ 2013 թ., քահանա Կառլ-Հայնց Շայդենի ղեկավարությամբ գործել է «Գթության խոհանոց» ծրագիրը, որում մեծ աշխատանք է կատարել Մ. Պողոսյանը, եւ որի շրջանակում ամեն տարի՝ հոկտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում, միայնակ թոշակառուները, հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ սոցիալապես անապահով անձինք օրական մեկ անգամ ստանում են տաք, որակյալ սնունդ, ինչպես նաեւ սննդի փաթեթներ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Ծրագրի շահառուներն են Երեւանի Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Էրեբունի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների շուրջ 500 սոցիալապես անապահով բնակիչներ։ Այժմ այս ծրագրից օգտվում են նաեւ մոտ 115 տեղահանված արցախցիներ, 23 սիրիահայեր:
«Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը «Գոյ հոգեբանական կենտրոնի» հոգեբանների եւ կամավորների հետ միասին կազմակերպում է դասընթացներ՝ «Գթության խոհանոց» ծրագրի սիրիահայ շահառուների համար՝ սպասարկման հոգեբանություն, հոգեբանական ներազդման մեթոդներ եւ այլ թեմաներով։ Բացի այդ՝ շահառուներին առաջարկվում են նաեւ արեւելահայերենի, ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի եւ կենսաբանության դասընթացներ, որոնց նպատակն է օգնել Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին՝ ինտեգրվելու հայ հասարակությանը եւ հայկական աշխատաշուկային։ Բացի Երեւանից, «Հուսո տունը» բարեգործական ծրագրերով է հանդես գալիս մարզերում: «Օգնություն Բերդ խոշորացված համայնքի անապահով երեխաներին» եւ «Հույս Կոթիի համար» ծրագրերում ընդգրկված ընդհանուր առմամբ 150 երեխաներ նույնպես ստացան իրենց Ամանորի նվերները: Կառույցին օժանդակում են նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձինք՝ տեսնելով եւ գնահատելով իսկապես հույսի տան գործունեությունը:
Անդրադառնալով տեղահանված արցախցիների խնդրին՝ Մ. Պողոսյանն ասաց. «Պատերազմի հենց 3-րդ օրն արդեն ընդունել ենք առաջին տեղահանվածներին: Մեր հայրենակիցներին ծածկով, սննդով, հագուստով եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու խնդիր կար, ինչպես նաեւ հոգեբանական օգնություն պետք է ցուցաբերվեր: Այդ օրերին կառույցին օգնել են շատ կամավորականներ»: «Հուսո տունը» մի քանի օրերի ընթացքում, սոցիալական կառույցների հետ համագործակցելով, գտել է շահառուների, ովքեր իրենց կարիքն ունեին: Ամանորի առթիվ արցախահայ եւ սիրիահայ երեխաների համար կազմակերպել էին «Հույսի ճառագայթ» միջոցառումը: Շաբաթը 5 օր շահառուներն օգտվում են «Գթության խոհանոց» ծրագրից:
Ա. Վերդյանի ուղեկցությամբ այցելեցինք խոհանոց: 3 խոհարարն էլ մեծ պատասխանատվությամբ են աշխատում, սպասարկում հիմնականում տարեց կանանց ու տղամարդկանց: Ճաշարանում հաշվի են առնվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բոլոր պայմանները: Շեֆ խոհարար Ռուզաննա Ծատուրյանը տեղեկացրեց, թե ինչ սննդատեսակ է տրվում շահառուներին՝ ասելով, որ ամեն ինչ որակյալ է: Զրուցեցի խոհանոցից օգտվող մեր հայրենակիցների հետ: Գոհ են, շնորհակալ, որ կա նման կառույց, որտեղ իրենք սնվում են օրը մեկ անգամ: Օրվա ընթացքում «Հուսո տան» աշխատակիցները սնունդ են հասցնում նաեւ տարբեր տեղերում բնակվող շահառուներին՝ սիրիահայեր, արցախցիներ, երեւանաբնակներ եւ այլք, ովքեր չեն կարող այցելել խոհանոց: Ունեն դաշտային խոհանոց՝ բոլոր հարմարություններով, եւ անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել: Շենքերից մեկը կարող է ծառայել նաեւ որպես ժամանակավոր կացարան: Տարածքում նաեւ եղեւնիներ են աճեցնում եւ նվիրում բարերարներին, ովքեր նպաստում են կառույցի աշխատանքներին:
«Հուսո տուն» հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց՝ ունեն մոտ 15 աշխատակից, նրանցից Արմինե Ստեփանյանը եկել է Արցախից եւ այժմ աշխատում է սան-հիգիենիկ գծով պատասխանատու: Գոհ է տնօրենը նրա աշխատանքից: Հիմնադրամն ունի նաեւ հոգաբարձուների խորհուրդ, որին հաշվետու է տնօրենը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրենց մարդասիրական ծրագրին:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

25-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO