Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


«Տարվա լավագույնները» արժանացել են գերատեսչական պարգեւների

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում երեկ կայացել է «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթող մանկավարժների պարգեւատրման արարողությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մանկավարժական նորարարական ծրագրերի մրցույթը նման ձեւաչափով առաջին անգամ էր կազմակերպվել: Հայաստանի տարբեր բնակավայրերի կրթօջախները ներկայացնող մանկավարժները, որոնց ներկայացրած ծրագրերը հաղթող են ճանաչվել, պարգեւատրվել են դյուրակիր համակարգիչներով եւ շնորհակալագրերով։
Ողջունելով պարգեւատրման արարողության մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարեւորել է ուսուցչի դերը հասարակության կյանքում: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով բոլորը հասկանան, որ ուսուցիչը գերագույն արժեք է: Ձեզ նման ուսուցիչների որակը պետք է տարածվի ամբողջ հանրապետությունում. բոլորը պետք է ձգտեն նմանվել ձեզ, ունենալ այդ ձգտումը՝ լինել լավը, լինել իրական ուսուցիչ»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ արվում է առավելագույնը՝ ապագա սերունդներին որակյալ կրթություն փոխանցելու համար:
Մանկավարժական եւ ուսումնամեթոդական նորարարական ծրագրերի մրցույթի կարգն ու արդյունքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ մրցույթի ձեւաչափը նախորդ տարի փոխվել է, որպեսզի խրախուսվեն ոչ միայն այն մանկավարժները, որոնք արդեն վաստակ ունեն, այլեւ նրանց գաղափարները:
«Այսպիսով, մրցույթը դարձել է նորարարական ծրագրերի ներկայացման եւ գնահատման գործընթաց»,-ասաց փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական, իսկ 18-ը՝ խմբային։
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը մանրամասնեց, որ ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։
Արդյունքում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 եւ «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։

26-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO