Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի խնդրի լուծման անտեսված բանալին

Սումգայիթը որակել 1915-ի ցեղասպանության շարունակություն

33 տարի առաջ այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայ բնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը, որոնք կազմակերպված էին պետական մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունների կողմից։ Սումգայիթում ապրող հայերի կոտորածն Ադրբեջանի առաջին պատասխանն էր խաղաղ ճանապարհով արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված քայլերին։ Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում էր ընդունվել Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադառնալու մասին։
Սումգայիթում տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթին, սակայն առայսօր անգամ ՀՀ-ի կողմից այն չի որակվել որպես այդպիսին։ Թերեւս, միայն ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն էր, որն այդ գործողություններն անվանեց ցեղասպանություն եւ պահանջեց պատժել կազմակերպիչներին ու մեղավորներին։ Ադրբեջանի ցեղասպանական գործողություններին իրավական եւ քաղաքական գնահատական տալը բոլորովին այլ հարթություն կապահովեր արցախյան հակամարտության հանգուցալուծման համար։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Ադրբեջանահայերի փախստականների ասամբլեա» ՀԿ-ի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը նշեց, որ մինչ օրս թերագնահատվում եւ բավարար չափով ճիշտ չի ներկայացվում Ադրբեջանում հայերի կոտորածների եւ արցախյան հակամարտության պատճառահետեւանքային կապը, ինչի հետեւանքով պարտություններ ենք գրանցել տարբեր ուղղություններով։ Մինչդեռ Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացված ոճրագործությունները որպես ցեղասպանություն որակելը թույլ կտար մեզ միջազգային հանրության համար հասկանալի լեզվով ներկայացնել եւ ապացուցել ադրբեջանցի թուրքերի եւ արցախահայության՝ մեկ պետության սահմաններում համատեղ, խաղաղ համագոյակցության անհնարինությունը։
Զրուցակցիս խոսքով՝ արցախյան հարցը նախեւառաջ եղել է «անջատում հանուն փրկության», որի առանցքային ապացույցն էր Ադրբեջանում հայերի ցեղասպանության փաստը։ Դա թույլ կտար բանակցային սեղանի շուրջ ներկայացնել ադրբեջանահայության ավելի քան կես միլիոն փախստականների ճակատագրի, նրանց իրավունքների վերականգնման եւ փոխհատուցման հարցը։ «Մենք երկար տարիներ փորձում էինք տարբեր դռներ բախելով բացատրել, հասկացնել, որ դա չենք անում մեզ համար. ադրբեջանահայերը կորցրել են արդեն ամեն ինչ, սակայն ուզում են, որ իրենց զոհողությունն իզուր չլինի։ Ցավոք, պետական մտածողության պակասի հետեւանքով 30 տարիների ընթացքում այդ հարցը ճիշտ չգնահատվեց եւ այս անգամ եւս ճիշտ չի օգտագործվում»,- ասաց նա, ապա հավելեց, որ Ադրբեջանն այսպես կոչված «Արցախի ադրբեջանական համայնքի» շահերն անընդհատ փորձում էր առաջ տանել, իսկ մենք, որ կարող էինք առնվազն չեզոքացնել ադրբեջանական պահանջներն ազատագրված տարածքների նկատմամբ, չենք օգտվել այդ եզակի հնարավորությունից, թեպետ այսօր էլ ուշ չէ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Նա ափսոսանք հայտնեց, որ այսօր արդեն իրենց կարգավիճակում են հայտնվել Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց տները գտնվում են ադրբեջանական բռնազավթման տակ, մասնավորապես՝ Հադրութից, Շուշիից եւ մնացյալ տարածքներից։ «Պատասխանատվությունն առաջանում է այն ժամանակ, երբ որոշակի գործընթացների վրա ազդեցության լծակ ունես, որը մենք չունենք։ Մեզ մնում է միայն բարձրաձայնել այդ մասին»,- ընդգծեց նա։
Ադրբեջանագետը հորդորում է զգուշավոր լինել հայրենազրկված արցախահայությանն ուղղված կոչերի հարցում։ Հաշվի առնելով իրենց դառը փորձը՝ ճիշտ է համարում նրանց հայրենի տուն վերադառնալու իրավունքը հարգելը։ Արցախի ճակատագրի համար վտանգավոր կլինի, եթե նրանք մշտապես մնան այստեղ եւ մոռանան վերադառնալու մասին, ինչը հարված կլինի մեր պետականությանը։ Մարտի 4-ին նախատեսում են հանրահավաք անել, դիմել Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանություններին եւ պահանջել, որ ապահովվի հադրութցիների, շուշեցիների եւ այլոց վերադարձը իրենց հայրենի օջախներ։ «Մենք նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարենք եւ հիշենք, որ Արցախի եւ Հայաստանի հանրապետություններն այլեւս Արցախի անվտանգության երաշխավոր չեն։ Մենք պետք է համադրենք մեր շահերը դաշնակիցների հետ եւ հասնենք այն բանին, որ առնվազն ԼՂԻՄ-ի սահմաններում տարածքային ամբողջականությունը սակարկության առարկա չլինի»,- շեշտեց Գ. Այվազյանը՝ հավելելով, որ ժամանակին առաջարկում էին կես միլիոն ադրբեջանահայությանը տալ Արցախի Հանրապետության քաղաքացիություն եւ հնարավորություն ընձեռել այդ մարդկանց ներգրավված լինելու բանակցային գործընթացում։ Իսկ եթե հնարավորություն չկար վերադառնալու Բաքու եւ մյուս շրջաններ, ինչով խախտվում էր փոխադարձության սկզբունքը, ապա ազատագրված տարածքները պետք է տրամադրվեին որպես փոխհատուցում այդ մարդկանց տարածքային, նյութական եւ բարոյական կորուստների դիմաց։ Զրուցակիցս հույս հայտնեց, որ այս վերջին ողբերգությունից հետեւություններ կարվեն։
Փաստենք, որ Սումգայիթում, Բաքվում, ինչպես նաեւ Մարաղայում եւ մյուս բնակավայրերում հայերի կոտորածներին համարժեք իրավական-քաղաքական գնահատականներ տալը կնպաստեր եւ դեռ կարող է նպաստել Արցախի հարցի հայանպաստ հանգուցալուծմանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

27-02-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO