Լենա Նանուշյանն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», որտեղ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տնօրեն Հովհաննես Մադոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի կազմում գործող ՊՇՌ-ի, մանրէաբանության, վիրուսաբանության եւ գենետիկային լաբորատորիայում, ծանոթացել հագեցվածությանն ու կարողություններին: Բժշկական անձնակազմը ներկայացրել է լաբորատոր եւ ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը: Միաժամանակ, մանրամասն խոսվել է ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից, կատարման ընթացքից, ընդլայնման հնարավորություններից եւ արդյունքներից:
Կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու նոր ծրագրերը:
Լենա Նանուշյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի եւ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, շեշտադրել ծրագրերի ընդլայնման եւ արդյունավետ համագործակցության շարունակականության կարեւորությունը:
27-02-2021
|

փակել >>
|