Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄԱՐԶԵՐ


Ընկերությունն աջակցության կարիք ունի

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այցելել է «Ռուդել» ՍՊԸ: Այն հիմնադրվել է 1994 թ. եւ շուրջ 30 տարի լինելով շուկայում՝ զբաղվում է հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրությամբ: Ընկերությունը գործում է 2 հերթափոխով՝ աշխատանքով ապահովելով շուրջ 50 մարդու:
Տնօրեն Ռաֆայել Ալավերդյանը ներկայացրեց արտադրության տեսակները, իրացման շուկաները, նոր ծրագրերը, որոնց իրականացման համար ակնկալում են պետության աջակցությունը: Մարզպետը շեշտեց՝ բիզնեսի զարգացումը, բնակչությանն աշխատատեղերով ապահովումը կառավարության համար առաջնային են: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եւ մարզային իշխանությունը պատրաստ է աջակցել ձեռնարկություններին:

Սրտացավ վերաբերմունքով

Մարզպետ Արամ Խաչատրյանը եւ Աժ պատգամավոր Վանիկ Օհանյանը ճանաչողական այցով Վանաձորի բժշկական կենտրոնում էին: Մարզի ղեկավարը, շրջելով բաժանմունքներում, զրուցեց եւ՛ հիվանդների, եւ՛ բուժանձնակազմի հետ, հետաքրքրվեց ծառայությունների որակով, ունեցած բուժտեխնիկայով եւ հիշյալ բուժհաստատության, ինչպես նաև արյան փոխներարկման եւ շտապօգնության կայանների կադրային հագեցվածությամբ: «Համավարակով եւ պատերազմով պայմանավորված դժվարին իրավիճակում դուք ապացուցել եք ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքը: Վստահ եղեք՝ որպես կառավարության ներկայացուցիչ՝ պատրաստ եմ բոլո՛ր ջանքերը ներդնել բուժհաստատությանն օգտակար լինելու նպատակով»,- ասաց մարզի ղեկավարը: Նա կարեւորեց բուժծառայությունների որակի բարելավումը, ստվերային դրամաշրջանառության բացառումը, գործընկերային ջերմ մթնոլորտը, հիվանդների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը:

Դսեղի հոգսերը

Մեծն Թումանյանի հայրենակից դսեղցիներին հուզող գլխավոր հարցը համայնքների խոշորացումն է: Մարզպետ Արամ Խաչատրյանը հանդիպեց ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ առաջնային կարեւորություն ներկայացնող խնդիրներին պարզաբանումներ տալու նպատակով: Նա նշեց՝ տնտեսապես ուժեղ, ֆինանսապես կայուն համայնքների ձեւավորման գործում խոշորացման դերը մեծ է, բայց Դսեղի հարցը դեռեւս քննարկման փուլում է:
Քննարկվեցին նաեւ սուբվենցիոն ծրագրերը. Դսեղը 2 ծրագիր է ներկայացրել՝ ճանապարհի ասֆալտապատում եւ գյուղտեխնիկայի ձեռքբերում: Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ ծրագրերը ներկայացվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ հաստատման: Դսեղ համայնքը ներգրավված է նաեւ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրում. նախատեսում են առաջիկայում սկսել գյուղի գերեզմանոցի ցանկապատումը: 1.5 մլն դրամից համայնքը նախատեսում է 800.000 դրամի ներդրում կատարել:
Բնակիչները հետաքրքրվեցին նաեւ Մ6 մայրուղի-Աթան ճանապարհահատվածի վերանորոգմամբ: Մարզի ղեկավարը տեղեկացրեց՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախնական համաձայնությամբ շուրջ 34 կմ ճանապարհահատվածը կհիմնանորոգվի:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

27-02-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO