Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՍՈՑԻՈՒՄ


Նոր աջակցություն սոցիալապես խոցելի շերտերի ներկայացուցիչներին

Իննսուն եւ ավելի տարիքի թոշակառուներին կարող են տրամադրվել նաեւ հավելումներ

Հասարակության խոցելի շերտերին աջակցություն ցուցաբերելը պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է: Այդ ուղղությամբ կատարվող միջոցառումները պարբերաբար վերանայման կարիք են զգում՝ ելնելով նոր իրողություններից եւ իրավական նորմերը գործնականում կիրառելիս առաջացած հանգամանքներից: Հայաստանում այսօր կա 11 հազարից ավելի 90 եւ բարձր տարիքի թոշակառու: Այդ տարիքի քաղաքացիներն ունենում են լրացուցիչ դժվարություններ, օրինակ՝ տեղաշարժի եւ առողջության հետ կապված: Սակայն վերջիններիս համար պետության սահմանած աջակցությունը՝ թոշակը, տրվում է նույն համաչափությամբ, ինչպես, օրինակ, 66 տարեկան թոշակառուի դեպքում: Հատուկ ուշադրության կարիք ունեն նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները:
Տրամաբանական է, որ 90 եւ ավելի տարիքի քաղաքացիների ապրելու ծախսերն ավելանում են, եւ տրամաբանական կլիներ, որ նրանց տրվեին հավելավճարներ: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի գործող նորմերի համաձայն՝ հավելում տրվում է միայն հաշմանդամություն ունեցող անձանց՝ առաջին խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, իսկ երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով: Իրավական ակտով 90 եւ դրանից բարձր տարքիք կենսաթոշակառուներին, իրենց տարիքով պայմանավորված սոցիալական, առողջապահական խնդիրները մեղմելու նպատակով, որեւէ հավելում չի տրվում։
Գործադիրն այսօր շրջանառության մեջ դրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկում է կենսաթոշակառուի 90 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակին տալ հավելում, որի չափը սահմանելու է կառավարությունը։ Նման հավելումներ սահմանվելու են նաեւ ըստ առանձին տարիքային խմբերի:
Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում շրջանառության մեջ դրված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի նպատակն է նաեւ վերանայել հաշմանդամ երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու կարգը, ներդնել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու կարգ:
Գործող օրենքով սահմանված է, որ աշխատանքային ստաժի առկայության դեպքում դրանում հաշվառվում է նաեւ ծնողներից մեկի` երեխային խնամելու ժամանակահատվածը, բայց դա տասը տարուց ավելի չի կարող լինել։ Առաջարկվող նախագծով կառավարությունն առաջարկում է հանել տասը տարվա սահմանափակումը։ Նոր նախագծով ասվում է, որ կենսաթոշակի իրավունք տվող ստաժի առկայության դեպքում մինչեւ 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածն աշխատանքային ստաժում կհաշվառվի առանց ժամկետային սահմանափակման՝ ամբողջությամբ, առավելագույնը՝ 18 տարի։
Գործող իրավական ակտերը որոշակի ավելորդ վարչարարություն եւ բարդություններ էին պարունակում կենսաթոշակառուների համար: Մասնավորապես՝ սահմանվում էր, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացուն վճարումը շարունակելու համար վերջինս պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ օպերատորին։ Ընդ որում՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացու՝ Հայաստանում լինելը բանկի կամ ազգային օպերատորի կողմից կարող է հաստատվել նաեւ առանց կենսաթոշակառուի վերոհիշյալ կառույցներ ներկայանալու՝ կառավարության սահմանած կարգով: Ըստ այդ կարգի՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 90 եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուի Հայաստանում լինելը կարող է հաստատվել նաեւ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից։
Օրենսդրական փոփոխություններն էականորեն կթեթեւացնեն սոցիալական խոցելի խմբերի խնդիրները եւ կնպաստեն նրանց արժանապատիվ կենսակերպի վարմանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

03-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO