Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՍՈՑԻՈՒՄ


Համակարգային լուծում ժողովրդագրության խնդիրներին

Մշակվել է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը

Հայաստանի անկախացումից հետո ժողովրդագրական վիճակի վատացման միտումը շարունակվում է, ինչն արդեն վտանգում է մեր ազգային անվտանգության հիմքերը: Ժողովրդագրական վիճակի բարելավման հրամայականն այսօր նաեւ թելադրվում է հարեւան ոչ բարյացակամ պետություններում ծնելիության անհամեմատ ավելի բարձր տոկոսով: Հայաստանում այս հիմնարար խնդիրը լուծելու համար պարբերաբար իրականացվել են տարբեր ծրագրեր՝ սկսած բնակարանային ապահովումից եւ վերջացրած դրամական խրախուսման միջոցառումներով:
2009 թ. որոշում ընդունվեց 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդի համար հատկացնել 430 հազար միանվագ դրամական նպաստ: 2014-ից այն բարձրացվեց. 3-րդ եւ 4-րդ երեխաների համար՝ 1 մլն, իսկ 5-րդ եւ հաջորդների համար՝ 1.5 մլն դրամ։ Այս միջոցառումն էականորեն խթանեց ծնելիությունը: Եթե 2004-2011 թթ. ընտանիքներում ծնված չորրորդ երեխաների թիվը 6560 էր, ապա 2012-2019 թթ. այն հասավ 8233 երեխայի։ 2009 թ․հանրապետությունում ծնված երեխաների կարգաթվում չորրորդ երեխաները կազմել են ընդհանուրի 1.9, 2019-ին՝ 3.5 տոկոսը, սակայն այս ցուցանիշը զգալիորեն զիջում է Խորհրդային Հայաստանի գոյության վերջին տարվա՝ 1990-ի ցուցանիշը, երբ այն 5.8 տոկոս էր։
Անքննելի ճշմարտություն է, որ այս կարեւորության խնդրում ցանկալի արդյունքների հասնելու համար նման դրվագային լուծումները կարճաժամկետ հատվածում չեն բերի ցանկալի արդյունքների, առավել եւս, որ դրանք հիմնականում կարգավորում էին այդ ընտանիքների սոցիալական վիճակի հարցերը, քան ժողովրդագրական խնդիրները: Դրա համար էլ պետք է մշակվեն ռազմավարական զարգացման սկզբունքների վրա հիմնված համալիր լուծումներ: Այս նպատակն է հետապնդում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մշակած նոր իրավական ակտը՝ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը:
Առաջարկվող օրենքի հիմնական թիրախը ծնելիության խթանումն է, որը Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է եւ չի ապահովում նույնիսկ բնակչության պարզ վերարտադրություն, ինչի համար անհրաժեշտ է 2.1 երեխա: Սակայն ընտանիքում 2 կամ 3 երեխա ունենալով էլ հնարավոր չէ ապահովել ընդլայնված վերարտադրություն եւ հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիքում ծնվի առնվազն 4 երեխա:
Այս սկզբունքն է դրված մայր օրենքի տրամաբանության հիմքում, որով բազմազավակ ընտանիք է համարվում Հայաստանում բնակվող այն ընտանիքը, որում ամուսնական մեկ զույգը, իսկ միածնող ընտանիքի դեպքում` միակ ծնողը օրենքն ուժի մեջ մտնելու պահին ծնել եւ (կամ) որդեգրել են առնվազն չորս երեխա: Չորսի մեջ չեն մտնում մանկատներում խնամվող կամ առանց ծնողական խնամքի մնացածի կարգավիճակ ունեցող երեխաները: Սա արվում է այն բանի համար, որպեսզի խթանվի երեխայի՝ ընտանիքում դաստիարակվելու եւ ծնողական խնամք ստանալու կարեւոր պայմանը:
2019 թ. տվյալներով՝ 3-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդը կազմել է ընդհանուրի 24.9 տոկոսը, թեեւ վերջին տասնամյակում իրականացված հետազոտությունները փաստում են, որ վերարտադրողական տարիքում գտնվող ընտանիքների կանայք եւ տղամարդիկ առավելապես հակված են երեք եւ ավելի երեխա ունենալուն՝ համապատասխանաբար 42.8 եւ 38.6 տոկոսի դեպքերում։
Մայր օրենքի ընդունումը եւ հրատապ միջոցառումների կիրառումը նաեւ պայմանավորված են այն փաստով, որ առաջիկա տասնամյակում վերարտադրողական ակտիվ շրջան է մուտք գործում 1990-ականների երկրորդ կեսին ծնված սերունդը, որը 40 տոկոսով ավելի քիչ է, քան 1980-ական թթ․ծնվածները։ Հետեւաբար, սպասվող վերարտադրողական պոտենցիալի զգալի նվազումը կարող է փոխհատուցվել միայն ընտանիքներում 4-րդ եւ հաջորդ երեխաների ծնունդով։
«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի նպատակն է կարգավորել 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը եւ բարելավել ժողովրդագրական իրավիճակը: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմազավակ ընտանիքների մեծ մասը բնակվում են գյուղական բնակավայրերում եւ սոցիալապես անապահով վիճակում են:
2010-2019 թթ․5 եւ ավելի անդամներից բաղկացած տնային տնտեսությունների թիվը նվազել է 3.7 տոկոսով, իսկ 6 եւ ավելի անդամներից բաղկացածը՝ 6.1 տոկոսով, այսինքն՝ այդ ընտանիքները գերադասում են ավելի քիչ երեխաներ ունենալ։ Բազմանդամ՝ 6 եւ ավելի անդամ ունեցող ընտանիքները գերակշռել են գյուղական բնակավայրերում՝ 24.8 տոկոս, իսկ քաղաքայինում եղել է 12.6 տոկոս: Քաղաքային բնակավայրերում գերակշռել են մինչեւ 4 անդամից բաղկացած տնտեսությունները եւ կազմել են 73.4 տոկոս՝ գյուղականի 60.4 տոկոսի համեմատ։ Այլ կերպ ասած՝ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը ներկայումս տատանվում է 7200-7300-ի սահմաններում, հատկապես որ 2012-2019 թթ. ընտանիքներում ծնված 4-րդ եւ հաջորդ երեխաների միջին տարեկան թիվը, որոշակի աճի պայմաններում, տատանվել է 1000-1050-ի սահմաններում:
Ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված բազմազավակ ընտանիքների թիվը 5895 է, իսկ այդ ընտանիքներում երեխաների թվաքանակը՝ 26230, որից նպաստառու է 5792 ընտանիք եւ 25789 երեխա: Բազմազավակ ընտանիքների ճնշող մեծամասնությունը` 86.8 տոկոսը, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, իսկ հարցվողների 6.1 տոկոսը` Ավետարանչական եկեղեցու: Այդ ընտանիքներում օրինաչափորեն արձանագրվել է զբաղվածության ցածր մակարդակ, մասնավորապես, բազմազավակ մայրերի 89 եւ հայրերի 69 տոկոսը Հայաստանի տարածքում չեն աշխատում:
Պատկերն ամբողջական լինելու համար նշենք, որ պետության կողմից մատուցվող սոցիալական օգնության եւ ծառայությունների ամենատարածված ձեւն ընտանեկան նպաստի տրամադրումն է բազմազավակ ընտանիքներին, որում ընդգրկված են եղել ուսումնասիրված բազմազավակ ընտանիքների մեծամասնությունը` 80 տոկոսը: Զգալի թիվ են կազմել այն բազմազավակ ընտանիքները, որոնցում կան նախադպրոցական տարիքի երեխաներ (70.4 տոկոս): Սակայն այդ ընտանիքների մեծ մասին անհասանելի են նախադպրոցական կրթական հաստատությունները: Հարցվողների 59.5 տոկոսը նշել են, որ իրենց նախադպրոցական տարիքի երեխաները նման հաստատություն չեն հաճախում:
«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետությունն ակնկալում է բազմազավակության եւ ընդլայնված վերարտադրության խրախուսում: Այն առաջին հերթին կապահովի ազգային անվտանգության հիմնական բաղադրիչի՝ բնակչության անհրաժեշտ թվաքանակի, հետեւաբար նաեւ՝ մարդկային կապիտալի անհրաժեշտ մակարդակը, առանց որի հնարավոր չէ ոչ միայն զարգացող աշխարհի հետ համահունչ քայլել, այլեւ ընդհանրապես արժանապատիվ գոյատեւել:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

04-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO