Ընդլայնվում է «Արմաթ» լաբորատորիաների ցանցը
Ինժեներական կադրերի պատրաստումը սկսվում է դպրոցից
Վերջին տարիներին Հայաստանի առաջատար ձեռնարկությունների միության աջակցությամբ Արցախում արդյունավետ քայլեր են ձեռնարկվել «Արմաթ» լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ, որոնք միտված են ամենաբարդ իրավիճակներում մարտահրավերների հաղթահարմանը, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող սերնդի կրթմանն ու դաստիարակմանը:
Մինչեւ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը՝ հանրապետությունում գործում էին շուրջ տասնյակ լաբորատորիաներ: Ցավոք, ծավալված ռազմական գործողությունների, ավերածությունների, սեփական օջախներից մարդկանց տեղահանման եւ մի շարք բնակավայրերի բռնազավթման հետեւանքով 12 լաբորատորիա հայտնվել են թշնամու վերահսկողության տակ: Հայաստանի առաջատար ձեռնարկությունների միության ղեկավարները վստահեցնում են, որ ակտիվորեն համագործակցելով Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկեն երկրում «Արմաթ» լաբորատորիաների ցանցն ընդլայնելու, լիարժեք ու տեխնիկապես հագեցած միջավայր ստեղծելու, ժամանակակից տեխնոպարկ հիմնելու համար: Օրերս հերթական այցով գտնվելով Ստեփանակերտում եւ կրթական համակարգի պատասխանատուների հետ քննարկելով ու հստակեցնելով հետագա անելիքները, Հայաստանի ԱՁՄ պատվիրակության անդամները վերստին ընդգծեցին երկրում ինժեներական կադրերի պատրաստման կարեւորությունը:
Միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի համոզմամբ՝ «Արմաթ» լաբորատորիաների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակն է կրթել այնպիսի սերունդ, որ յուրաքանչյուրը պատրաստ լինի հերոսանալ ոչ միայն խրամատներում, այլեւ տնտեսության ամենատարբեր ոլորտներում, զարգացնել եւ զորացնել երկիրը: Եթե պատերազմ է, խրամատում իրենց իմացությամբ պիտի հայտնվեն ինժեներներն ու գիտնականները, որովհետեւ նրանք հարյուրավոր կյանքեր կարող են փրկել իրենց նորամուծություններով, գիտելիքների ուժով: Նա հավելեց, թե դրա մեջ մտնում է նաեւ ԱԹՍ-ների տեխնիկայի օգտագործման իմացությունը, որը բավականին բարդ գործիք է …
«Արմաթ» լաբորատորիաների ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանն էլ կարծում է, թե իրենց առջեւ ծառացած խնդիրներն իրագործելու համար արցախցի դպրոցականները մեծ ներուժ ունեն: Եվ, որպես ասվածի հավաստում, մի շարք օրինակներ բերեց: Նա մասնավորապես անդրադարձավ աշխարհառչակ գիտնական, հրթիռաշինության, մեխանիկայի եւ հաշվողական տեխնիկայի կարկառուն դեմքերից մեկին՝ Անդրանիկ Իոսիֆյանին, ով ծնունդով Ծմակահող գյուղից է, եւ ուր այսօր «Արմաթ» լավագույն լաբորատորիաներից մեկն է գործում՝ իր շուրջը համախմբելով ապագա գիտնականներին ու ինժեներներին:
Խոսելով ապագա ծրագրերի եւ մտահղացումների մասին, Ս. Վարդանյանը նշեց, որ մասնավորապես Ստեփանակերտի հ. 3 հիմնական դպրոցում շուտով «Արմաթին» կից կստեղծվի նոր լաբորատորիա, որտեղ հաճախող աշակերտները «մինչեւ բանակ զորակոչվելը կտիրապետեն անվտանգության ապահովմանն առնչվող տեխնիկական սարքավորումներին»: Նա այդ համատեքստում առաջնահերթ է համարում ինժեներների, գիտնականների եւ ծրագրավորողների մեծ բանակի ստեղծումը, որը կխթանի ինչպես երկրի զարգացմանը, այնպես էլ բնակչության անվտանգության ապահովմանը:
Ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանն էլ, շեշտելով այն իրողությունը, որ ինժեներական արդյունաբերության ամենակարեւոր խնդիրը կադրերի հարցն է, կարծիք հայտնեց, թե ինժեներական կադրերի պատրաստումը պետք է սկսել դպրոցից՝ ընդլայնելով «Արմաթ» լաբորատորիաների ցանցը: Այդ նպատակով է իր դռները երեխաների առաջ բացել Վաղուհասի (Մարտակերտի շրջան) միջնակարգ դպրոցում օրերս ծնունդ առած լաբորատորիան, որի հիմնադիրն է Հայաստանի առաջատար ձեռնարկությունների միությունը: Շուտով կվերագործարկվեն եւ Մարտունի քաղաքում, Խնապատ ու Պատարա (Ասկերանի շրջան) բնակավայրերում տարիներ առաջ սկզբնավորված «Արմաթ» լաբորատորիաները:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ 06-03-2021
|

փակել >>
|