Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հավասար պայմաններ տաղանդավոր երիտասարդների համար

Հայաստանի հավաքականներ հրավիրվող 18-27 տարեկան մարզիկները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Պետության կողմից պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալը նպատակաուղղված է երիտասարդների շրջանում գիտությամբ զբաղվելու ձգտումների խթանմանը, ինչպես նաեւ մշակույթի, արվեստի եւ սպորտի ոլորտում նշանակալի ձեռքբերումները խրախուսելուն եւ ամրապնդելուն: Նման իրավակարգավորումները տրված են ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 450-Ն եւ N 457-Ն որոշումներով, որոնցում սահմանվել են սպորտի, մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները: Նշված իրավական ակտերի համապատասխան կետերով նախատեսված պայմանները բավարարող քաղաքացուն ՀՀ կառավարության որոշմամբ տրվում է տարկետում 2-ից առավելագույնը 4 տարի ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ քաղաքացու 26 տարին լրանալու օրը: Մեկ այլ՝ ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշմամբ բացառիկ դեպքեր են համարվում քաղաքացուն մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում գործունեության համար ՀՀ կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու եւ այդ բնագավառներում քաղաքացու կողմից համապատասխանաբար ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N 457-Ն եւ N 450-Ն որոշումների համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
Գործադիրը հակասություն է տեսել այս երկու իրավակարգավորման մեջ: Բանն այն է, որ մի որոշմամբ սահմանված է տարկետում ստանալու նվազագույն եւ առավելագույն ժամկետ, ինչպես նաեւ տարկետում ստանալու տարիքային սահմանափակում` մինչեւ 26 տարեկանը լրանալը, իսկ մյուս որոշմամբ սահմանափակում սահմանված չէ, եւ քաղաքացին, ով, օրինակ, մեկ անգամ նվազագույն` 2 տարի ժամկետով ստացել է տարկետում եւ ունի կարգով նախատեսված նվաճումներ, կարող է հայտ ներկայացնել եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Ըստ գործող իրավական նորմերի՝ ստացվում է, որ քաղաքացին 20 տարեկանում կարող է ազատվել զինվորական ծառայությունից, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում կրթության բնագավառում նվաճում ունեցող քաղաքացու համեմատ, ով պարտավոր է ըստ հերթականության ավարտել կրթական բոլոր աստիճանների ծրագրերը՝ ոչ ավելի, քան մինչեւ 26 տարին լրանալը, որից հետո ստանալ գիտական աստիճան, զբաղվել գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ, նոր միայն հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի:
Գործադիրը հանրային քննարկման է ներկայացրել վերոնշյալ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, որոնցով առաջարկվում է, որ քաղաքացին, ով ունի նվաճում եւ ստացել է 2 տարի ժամկետով տարկետում, պետք է շարունակի իր մասնագիտական գործունեությունը, կատարելագործվի, ունենա նոր նվաճումներ եւ հավակնի նոր տարկետման իրավունքի, եւ այդպես` մինչեւ 26 տարին լրանալը, որից հետո միայն, որպես իրապես բացառիկ դեպք, կարող է հավակնել զինվորական ծառայությունից ազատման իրավունքի: Նշված կարգավորումը, բացի վերոգրյալից, կնպաստի եւ կմոտիվացնի քաղաքացուն զբաղվել եւ կատարելագործվել իր մասնագիտական գործունեության մեջ, ինչը դրական ազդեցություն կունենա այդ ոլորտների զարգացման համար:
Շրջանառվող նախագծով նաեւ առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել զորակոչային տարիքի՝ 18-27 տարեկան այն անձանց, ովքեր կստանան Հայաստանի քաղաքացիություն եւ հանդես կգան Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում: Փոփոխությամբ բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների համար կստեղծվեն Հայաստան վերադառնալու եւ քաղաքացիություն ստանալու նպաստավոր պայմաններ: Դա ֆեդերացիաներին հնարավորություն կտա իրենց մոտ հրավիրելու մեծ հաջողություններ արձանագրող մարզիկների` երաշխավորելով, որ նրանք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, ինչը հավելյալ մոտիվացիա կլինի այդ անձանց համար:
Այս փոփոխությունները, տաղանդավոր սերունդ դաստիարակելու պայմաններ ապահովելուն զուգահեռ, նաեւ կնպաստեն ժողովրդագրական պայմանների բարելավմանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

06-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO