Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՍՈՑԻՈՒՄ


Քաշաթաղցիները բնակարանային խնդիր ունեն

Արցախի Քաշաթաղի շրջանից պատերազմի պատճառով տեղահանված մոտ 15 ընտանիք, հիմնականում՝ բազմազավակներ, այս օրերին տեղավորվել են Երեւանի Նորք-Մարաշ թաղամասում՝ Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող եռահարկ մի շինությունում: Այն նորոգման կարիք ունի, եւ բնակիչներն սկսել են իրենց ուժերով իրականացնել դա:
Սակայն խնդիրն այն է, որ շենքը նախկինում ծառայել է որպես հիվանդանոց եւ այսօր ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի (ՊԳԿԿ) ենթակայության տակ է: Բնակիչները նամակ են հղել ՀՀ վարչապետին, Երեւանի քաղաքապետարան եւ ՊԳԿԿ, որպեսզի շենքը հատկացվի իրենց: Առայժմ պատասխան չեն ստացել, իսկ պետգույքի կառավարման կոմիտեից քաշաթաղցիներին արգելել են բնակվել այդտեղ՝ տեղեկացնելով, որ շենքը վթարային է: Բայց նոր բնակիչները, ովքեր մինչ Քաշաթաղում վերաբնակվելն ապրել են ՀՀ տարբեր մարզերում ու Երեւանում, չեն հեռանում այստեղից, քանի որ գնալու տեղ չունեն: Բոլոր ընտանիքների տղամարդիկ մասնակցել են արցախյան վերջին պատերազմին: Հրայր Սարգսյանի 3 որդին էին մասնակցում, 21-ամյա Գոռը զոհվել է Շուշիում, իսկ նրանց ընտանիքը բնակվում է վարձով: Սարգիս եւ Սեւակ Մուրադյան եղբայրները բազմազավակ ընտանիքների հայրեր են, իրենց ծնողների հետ 11 անձով բնակվում են այստեղ: Տեղադրել են դուռ ու պատուհան, հարմարեցրել տարածքը բնակվելու համար: Էլ. հոսանքի հարցը լուծել են գեներատորով: Մի կերպ լուծել են նաեւ ջրի եւ կոյուղու խնդիրը: Սեւակը ծառայում է ԱՀ ՆԳ ԱԻՊԾ-ում եւ ամսվա կեսը հերթապահում է հենակետերում: Բոլոր ընտանիքներում կան անչափահաս երեխաներ, դպրոցահասակները հաճախում են մոտակա դպրոց:
Տղամարդկանց հիմնական մասը շինարարներ են, ովքեր մեկ անգամ արդեն Քաշաթաղում կառուցել ու հիմնանորոգել են տներ, բնակվել այնտեղ, սակայն պատերազմը խաթարեց կյանքն այնտեղ: Եվ այժմ տեղահանված քաշաթաղցիներն սպասում են ՀՀ կառավարության դրական պատասխանին, որ բնակվեն նշված շենքում՝ իրենց ձեռքով հիմնանորոգելով: Ասում են՝ ուրիշ գնալու տեղ չունեն…

Զ. ԸՌՔՈՅԱՆ

10-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO