Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Կտնկվի մոտ 4 հազար ծառ

Երեւանում բարեկարգման, կանաչապատման աշխատանքների մեկնարկը տրված է: Ձնհալից հետո առաջնահերթ կատարվում է կանաչ գոտիների մաքրումը տերեւներից, ճյուղերից, կենցաղային աղբից, այնուհետեւ նախատեսված է ծառերի էտը:
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արա Աղայանը տեղեկացրեց, որ գույքագրման արդյունքների համաձայն՝ այս տարի գարնանը պետք է էտվի մոտ 10 հազար ծառ:
«Տեղի է ունենում նաեւ մեր կողմից գույքագրված չոր եւ անկենսունակ ծառերի հատում, որոնք վտանգ են ներկայացնում: Այս տարի գույքագրվել է մոտ 400 այդպիսի ծառ, եւ առաջիկա ամիսներին դրանք կհատվեն: Էտին զուգահեռ իրականացվում է ծառերի, թփերի, ծաղիկների տունկը: Ասեմ, որ մեր կողմից այս տարի պլանավորված են մեծ ծավալի սիզամարգերի բարեկարգման ու հիմնման աշխատանքներ: Պլանավորել ենք մոտ 70 հազար քմ նոր սիզամարգերի հիմնում, մոտ 4 հազար ծառի, 80 հազար թփի, 300 հազար ծաղկի տնկում Երեւանի բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Արա Աղայանը: Նրա խոսքով՝ այս տարի գնումների շրջանակում ներառել են այն ծառատեսակները, որոնք ծաղկման շրջանում առավել գեղեցիկ են: Դա ուղղված է Երեւանի կանաչ դիմագծի փոփոխությանը:
«Շատերի մեջ հարց է առաջանում, թե ինչու մեծամասշտաբ ծառատունկ չենք իրականացնում: Ասեմ, որ մենք կարող ենք ավելի շատ ծառ տնկել, բայց ծառատունկը ենթադրում է մի քանի տարի տեւող բարդ միջոցառումների համալիր ու համապատասխան հնարավորություններ: Օրինակ՝ ճիշտ բույսի ընտրություն, գրունտի ստուգում, տեղանքի ճիշտ ընտրություն, այնուհետեւ՝ գրագետ տունկ, ծառի հետագա խնամք, ոռոգման համակարգի առկայություն եւ այլն: Մենք ծառատունկի համար ընտրում ենք այնպիսի համայնքներ, որոնցում կա համապատասխան գրունտ: Մեր հիմնական խոչընդոտը սեւահողի պակասորդն է, առանց որի մեծածավալ ծառատունկ չենք կարող անել: Հետեւաբար, այսօր անում ենք այնքան ծավալի ծառատունկ, որ երաշխավորված լինեն արդյունքները, կորուստ չունենանք»,-ասաց Արա Աղայանը:
Այս տարվա համար նախատեսված նոր ծառերը նախ տնկվելու են փողոցների այն հատվածներում, որոնք դատարկ են, այնուհետեւ այգիներում, կանաչ գոտիներում:

11-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO