Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՊՆ


Շարունակում ենք ընդհանուր պատասխանատվություն կրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ: մասնակցել են պաշտապության նախարար Վաղարշակ Հարությունյանը, գլխավոր շտաբի պետի տեղակալները, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եւ այլք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում վարչապետը դիմել է ներկաներին՝ նշելով.
«Պարոնայք գեներալներ եւ սպաներ,
Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, չնայած բոլորս էլ կուզենայինք, որ մեր հանդիպումը տեղի ունենար մի փոքր այլ միջավայրում եւ մթնոլորտում: Մենք բառիս բուն իմաստով միասին, նաեւ մեր պետությունը, մեր ժողովուրդն անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որեւէ քաղաքացի, կառավարության որեւէ անդամ, մեզնից որեւէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ եւ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են եւ մատուցում են մեր երկրին, այդ թվում՝ այս դահլիճում ներկա բազմաթիվ այրեր:
Ուզում եմ արձանագրել, որ մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Ուզում եմ նաեւ արձանագրել հետեւյալը. զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում: Իհարկե, սա նշանակում է, որ նաեւ մենք պիտի միասին կարողանանք քննարկել, վերլուծել, պատասխանել մի շարք հարցերի եւ, իհարկե, միասին ձեւավորել զինված ուժերի ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլական` առաջին հերթին հիմնված այն բազմափորձ գեներալների, սպաների կարծիքի եւ տեսանկյունների վրա, ովքեր զինված ուժեր, բանակ, բանակի կառավարում հասկացությունները գիտեն ոչ միայն որպես տերմիններ, այլեւ ամենօրյա աշխատանք, ամենօրյա ջանք, ամենօրյա փորձություն:
Ուզում եմ այստեղ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին իրենց մատուցած ծառայությունների համար: Սրանք ընդամենը խոսքեր չեն, որովհետեւ հույս ունեմ՝ անընդհատ զգացել եք, որ կառավարությունը եւ անձամբ ես շատ բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ գործադրվել են հանուն մեր երկրի այսօրվա եւ ապագայի:
Տեղյակ եք, որ այսօրվանից իրավունքի ուժով գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ազատվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Ցանկանում եմ պարոն Գասպարյանին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն Գլխավոր շտաբի պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլեւ իր ողջ կյանքի ընթացքում, որովհետեւ նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է զինված ուժերում:
Տեղյակ եք նաեւ, որ Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ: Պարոն Դավթյանը գլխավոր շտաբը ղեկավարել է 2018-2020 թվականներին եւ բոլորին ծանոթ է իր աշխատանքով, իր անցած ճանապարհով: Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել այս փորձությունը, եւ այս փորձությունից զինված ուժերը, Հայաստանի Հանրապետությունը, մեր պետությունը դուրս կգան ուժեղացած:
Ուզում եմ բոլոր ներկաներին խնդրել, որ շարունակեն իրենց ծառայությունը որպես զինված ուժերի գեներալներ, սպաներ, որպես Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավորը հանդիսացող մարմնի, կառույցի հենասյուներ: Ես հավատում եմ ձեզ, ես համոզված եմ, որ իսկապես այն ծառայությունները, որ դուք մատուցել եք, մատուցել եք անկեղծորեն, եւ էլի ուզում եմ կրկնել, որ այդ ծառայություններն արժանի են ամենաբարձր գնահատանքի, ու այդ գնահատանքը երբեք, որեւէ հանգամանքում, որեւէ պարագայում չի կարող հօդս ցնդել»:
Վարչապետը հավելել է, որ ավելի մանրամասն խոսակցություն կունենան զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետի նշանակման առիթով ակնկալվող հանդիպման ընթացքում: Միաժամանակ կառավարության ղեկավարն ընդգծել է՝ դժվարին ժամանակահատվածում միասնականությունն ամենակարեւորն է, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին:
«Շնորհակալ եմ ուշադրության համար, եւ Աստված մեզ օգնական, մեկս մյուսին օգնական, որպեսզի կարողանանք չկորցնել այն երազանքը, որը բոլորիս եւ մեզնից յուրաքանչյուրիս կոչել է ծառայության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն հայ ժողովրդի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

11-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO