Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՆԱԽԱԳԱՀ


Արմեն Սարգսյանը շնորհավորել է շեյխ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանին ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Վերջին տարիներին հայ-էմիրաթական փոխհարաբերությունները թեւակոխել են զարգացման նոր փուլ, որում մեծ է Ձեր դերակատարությունը: Մեր երկրներն արդյունավետ համագործակցություն են ծավալում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմարդյունաբերությունը, սննդի անվտանգությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիան:
Մեծ է նաեւ Ձեր անձնական ներդրումը եւ առաջնորդությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության գործում: Հատուկ կարեւորում եմ մեր միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները: Հատկապես ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումներն ու մտերմիկ զրույցները, որոնք ավելի են ամրապնդում փոխադարձ վստահությունն ու առավել խորացնում մեր ժողովուրդների բարեկամությունն ու միջպետական համագործակցությունը: Լիահույս եմ, որ մոտ ապագայում պատիվ կունենամ Ձեզ հյուրընկալելու Հայաստանում»:
Նախագահ Սարգսյանը քաջառողջություն եւ հաջողություններ է մաղթել շեյխ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահյանին:

13-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO