Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Մշակվել է նախադպրոցական կրթության պետական կրթական նոր չափորոշիչը

Ուշադրության կենտրոնում են մատաղ սերնդի դաստիարակության խնդիրները

Կրթական համակարգի ստորին մակարդակը շատ կարեւոր է անհատի՝ որպես հասարակության տարրի ձեւավորման գործընթացում: Մարդու մտածողության եւ աշխարհայացքի հիմքերը դրվում են վաղ տարիքից, ինչն էլ նախանշում է նրա զարգացման ընթացքը ողջ կյանքի համար: Վաղ տարիքի երեխայի համակողմանի զարգացմանը զուգահեռ առաջնային է նաեւ նրա դաստիարակության համապատասխանեցումը սոցիալական հարմարվողականության միջազգայնորեն ընդունված նորմերին եւ չափանիշներին:
Կրթության այս մակարդակում Հայաստանում իրականացվող գործողությունները կանոնակարգելու համար 2020 թ. մայիսին փոփոխություններ կատարվեցին «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում: Նախադպրոցական հաստատություններում կրթությունը կանոնակարգելու համար առաջնային խնդիր է համակարգային միասնական մոտեցման հաստատումը, որը սովորաբար արվում է չափորոշիչների սահմանմամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել եւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը»: Սա այն նորմատիվն է, որը սահմանում է երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը եւ նրան ներկայացվող որակական պահանջները:
Առաջարկվող նախագծով մեխանիզմներ են ներդրվում, ինչը կխթանի երեխայի համընդհանուր ներառմանը, նրա կրթության որակի բարձրացմանը, սահուն անցմանը դպրոցին եւ այլն: Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացմանն ուղղված կրթության վերջնարդյունքները եւ դրա ապահովման հիմքերը:
Կրթության ոլորտի լիազոր մարմինը հիմնավորում է, որ նորացված չափորոշիչները հնարավորություն կտան վաղ մանկության զարգացման ոլորտին առնչվող տարբեր մասնագետներին ու ծնողներին՝ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման ու կրթության համար ողջամիտ, հիմնավոր ակնկալիքներ ունենալ:
Նոր փոփոխությունները համահունչ են հասարակության զարգացման համաշխարհային միտումներին եւ կրթության նոր պահանջներին՝ պահպանելով նաեւ ազգային առանձնահատկությունները:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

13-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO