Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Այս զենքը հաստատ անակնկալ կլինի թշնամու համար»

«Կռիվը հաղթելու արվեստ է, ոչ թե կոտորածի եւ ոչնչացման»

Հայ ժողովուրդը մտքի խնդիր երբեք չի ունեցել: Շատ պետություններ, շատ ժողովուրդներ այսօր հպարտանում են արժեքներով, որոնք հայկական մտքի արդյունք են: Դրանք նվաճումներ են ինչպես ռազմական, այնպես էլ այլ ոլորտներում:
Եվ եթե պարտվում ենք մեզ պարտադրված պատերազմում՝ ունենալով սեփական պետականությունը, բայց զիջելով տեխնոլոգիական առումներով, պարտության պատճառները պետք է փնտրենք ոչ այնքան թշնամու տեխնոլոգիական առավելության, որքան այն բանի մեջ, թե այսքան երկար տարիներ ինչով են զբաղված եղել մեր տեխնոլոգիական առաջընթացի պատասխանատուները, որ ադրբեջանցիները, թեկուզ Թուրքիայի աջակցությամբ, կարողացել են առավելության հասնել ու անակնկալի բերել մեզ…
Ամենաբարձրը խաղաղության, հայ ժողովրդի ստեղծագործ էության դրսեւորման իրավունքի ապահովման արժեքն է, եւ հայոց պետության բոլոր հնարավորությունները պետք է ծառայեն դրան, որովհետեւ նոր զենքերը միակ միջոցն են, որոնք թշնամուն հեռու կպահեին մեր սահմաններից…
«ՀՀ» այսօրվա զրուցակիցը Երեւանի ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանն է, ում գործունեությունը ռազմական ոլորտում սկսվել է արցախյան առաջին պատերազմում… Նա այսօր էլ պատրաստ է իր լուման ներդնել Հայաստանի ռազմական արդյունաբերության կայացման մեջ:

- Երկար տարիներ աշխատել եմ Երեւանի պետական համալսարանի տեսական քիմիայի ամբիոնում, դիպլոմային աշխատանքը կատարել եմ Մոսկվայում 1976-1977 թթ.: Այնուհետեւ աշխատել եմ ԵՊՀ-ում՝ լաբորանտից մինչեւ պրոֆեսորի աստիճան, իսկ 2012 թ. հրավիրվել եմ ագրարային համալսարան՝ որպես ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ:
- Պրն Քամալյան, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք, լինելով քիմիկոս, սկսեցիք զբաղվել Ձեզ համար անսովոր աշխատանքով…
-1992 թ. Արցախյան շարժման ժամանակ Հատուկ ծրագրերի կոմիտեից, որի ղեկավարն էր մեծ կազմակերպիչ, մեծ հայրենասեր, երջանկահիշատակ Լեոնարդ Պետրոսյանը, գործուղվեցի Արցախի նորաստեղծ պետական համալսարան: Իմ խնդիրը նորաբաց Արցախի պետական համալսարանում քիմիայի ամբիոնի ստեղծումն էր: Շուտով որոշեցին ինձ նշանակել ամբիոնի վարիչ, չնայած չէի ուզում, որովհետեւ, անկեղծ ասած, պլանավորել էի այնտեղ մնալ ոչ թե մշտապես, այլ մինչեւ պատերազմի ավարտը: Ավելի ուշ ամբիոնի համար պահանջվող գույքը բերել եմ ազատագրված տարածքներից: Պետք է խոստովանեմ, որ Ադրբեջանը ժամանակին ամեն ինչով համալրել էր ուսումնական հաստատությունները:
Ամբիոնի գործունեության առաջին ամսում մշակել եմ թափոններից մեքենաների էլեկտրական մարտկոցների ստեղծման տեխնոլոգիան: Սկսեցինք մարտկոցներ արտադրել, որովհետեւ Արցախում դրա կարիքը կար: Այդ ընթացքում, այսպես ասենք, ինձ գտավ Արցախի հերոս, գեներալ Քրիստափոր Իվանյանը՝ առաջարկելով լուծել պայթուցիկ նյութերի գծով որոշ խնդիրներ: Ես, իհարկե, մերժեցի՝ փաստելով, որ քիմիկոս եմ եւ վառոդի, պայթուցիկ նյութերի հետ երբեւէ գործ չեմ ունեցել: Ծառայել էի բանակում, գիտեի, որ միայն քիմիկոս լինելը բավարար չէ, պետք է նաեւ տիրապետես գործին: Նա վրդովվեց եւ խոսքի մեջ ասաց, որ պատերազմի ընթացքում շարքային գյուղացիները հրամանատարներ են դարձել: «Իսկ դու ասում ես՝ չեմ կարող»,-շեշտեց նա: Մի խոսքով՝ քիմիկոսը պարտավոր էր զինագործ դառնալ: Պարտավոր էր… Անկեղծ ասած՝ ինձ վրա շատ ազդեցին նրա խոսքերը: Ամաչեցի. մարդը Պետերբուրգից հասել էր Արցախ ու կռվում էր թշնամու դեմ, իսկ ես… Մի շաբաթ ժամանակ խնդրեցի՝ Երեւան գնալու, ընկերներիս հետ խորհրդակցելու համար, որոնք, ըստ իս, պետք է որ որոշակի պատկերացում ունենային գործի մասին: Բայց նրանք կտրուկ հրաժարվեցին՝ ասելով, որ դրա մասնագետը չեն: Ես վերադարձա Արցախ գործը գլուխ բերելու վճռականությամբ եւ այդպես էլ ասացի Իվանյանին: Փառք Աստծո, ստացվեց: Ես, իհարկե, չեմ ասի, թե խոսքն ինչի մասին է: Արդեն արտադրանք էինք տալիս, ոչ թե թղթի վրա գրում: Միտք հղանալուց մինչեւ արտադրանք տալը տեւեց 15 օր, ոչ թե ամիսներ, տարիներ: Այն էլ՝ առանց ֆինանսական միջոցների: Ավելին՝ նույնիսկ սոված էինք մնում, որովհետեւ այն ժամանակ ամսական ընդամենը 15 կգ ալյուր էին տալիս: Եվ փորձարկում էինք, եւ արտադրում ու մեծ բավականություն էինք ստանում, որովհետեւ գիտեինք, որ լավ գործ ենք անում:
-Գեներալ Քրիստափոր Իվանյանի անունը, իհարկե, կմնա հայկական զինուժի եւ արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակի պատմության մեջ: Նա նաեւ ցանկանում էր ռազմարդյունաբերական հզոր համալիր ստեղծել…
-Իվանյանն ասում էր՝ ժամանակ է գալու, որ մեզ ոչ մի զենք չեն տալու, պետք է պատրաստ լինենք դրան: Պնդում էր՝ ավելի լավ է՝ մեր վատ զենքով կռվենք, քան ուրիշների լավ զենքով, որովհետեւ այդ զենքի մատակարարումը մի օր կդադարեցնեն, կմնանք առանց զենքի: Ուզում էինք նման արտադրություն կազմակերպել, օգտագործել պատերազմական ողջ ավարը, բայց, գիտեք, պատերազմից հետո ներքին ինտրիգներ եղան: Հերոսներն իրենց մեծագույն հերոսների տեղ դրեցին, Հռոմի պապից ավելի կաթոլիկ դարձան, սկսեցին մտածել՝ պետք է անձամբ օգտագործեն ձեռք բերածը, որովհետեւ հաղթել են: Մոռացան, որ ոչ թե իրենք են հաղթել, այլ ժողովուրդը: Երեք ամսում այդ ավարը վաճառվեց, երկրից դուրս հանվեց: Եվ ես կարծում եմ, որ այսօրվա պարտության հիմքը դրվեց 1994 թ.: Աստիճանաբար հասանք այս վիճակին: Իվանյանը մի օր ինձ ասաց. «Ճիշտ է՝ հրադադար է, բայց նմուշները տար, պահիր: Ուսումնասիրիր, դրանք էլի են պետք գալու»: Հեռատես էր:
-Նոր բան ստեղծեցի՞ք:
-Մի օր ինձ հրավիրեցին պաշտպանության նախարարությունից եւ խնդրեցին այրող զենք ստեղծել՝ որոշակի չափորոշիչներով: Կորոնավիրուսի տարածման շրջանում 6-7 ամիս զբաղվեցի դրանով: Հաջողվեց ստեղծել զենքը, փորձարկումներին նաեւ գեներալներ մասնակցեցին ու տվեցին իրենց դրական եզրակացությունը: Համապատասխան կառույցների հետ հետագա աշխատանքը ցանկալի հանգրվանի չհանգեցրեց: Չնայած ստեղծվել էր պաշտպանության նախարարության առաջարկով, պարզվեց՝ արտադրանքի թողարկման համար ֆինանսական հնարավորություններ չկան: Ես հիմա չեմ մանրանա՝ նշելով, թե ով ինչ է ասել, ինչպես վարվել, միայն կասեմ, որ ագրարային համալսարանն ինձ հնարավորություն տվեց, տեղ հատկացրեց՝ աշխատելու համար: Ռազմարդյունաբերական համալիրում մեկն ասաց. «Բայց ագրարային համալսարանը զենք արտադրողների ցուցակում չկա»: Պատասխանեցի. «Զենք արտադրողը մարդիկ են, ոչ թե հիմնարկները»: Քամալյան ազգանունը, իհարկե, կար: Ընդհանրապես՝ ի՞նչ կապ ունի, թե ես որտեղ եմ աշխատում: Գուցե վարսավիր եմ, բայց երկրի համար կարեւոր բան եմ ստեղծել…
Ես այլ կառույցների նույնպես դիմել եմ: Գործն արդեն ավարտված է, ափսոս է, որ կորչի… Դեռ պատերազմից առաջ տարբեր գեներալների հետ խոսեցի, բայց տեսա, որ բոլորն էլ զբաղված են իրենց սեփական բիզնեսով: Հիմա նորից ծրագիրը գրել ենք, պլանն ուղարկել եմ: Արդեն ԵՊՀ-ի անունից եմ հանդես գալիս, որովհետեւ մարդիկ նայում են անվանը:
Եթե ֆինանսական հնարավորություններ լինեն, մենք կսկսենք արտադրել: Դա այնպիսի զենք է, որին թշնամին չի սպասում: Զենքն ուժեղ է, երբ անակնկալի է բերում թշնամուդ, որը դրանից պաշտպանվելու միջոցներ չունի: Եթե գիտեն, ուրեմն հակաթույն ստեղծել են, եւ դա արդեն զենք չէ: Վերջին պատերազմում անօդաչու թռչող սարքերն անսպասելի զենք էին, դրա շնորհիվ թշնամին հաղթեց: ԱԹՍ-ներից պաշտպանվելու հազարավոր միջոցներ կան: Այդ զենքով այլեւս չեն հաղթի, բայց ուրիշ բան, իհարկե, կստեղծեն:
-Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:
-Մի անգամ Իվանյանի հետ զրույցում ուզում էի հպարտանալ, որ զենք եմ սարքում: Հարցրի. «Քրիստափոր Իվանովիչ, որ կրակում եք, գոնե մարդ մեռնո՞ւմ է»: Պատասխանեց. «Պատերազմը հաղթելու տեխնոլոգիա է, այլ ոչ թե սպանելու, ոչնչացնելու: Եթե մենք հաղթում ենք, թող փախչեն: Կռիվը հաղթելու արվեստ է, ոչ թե կոտորածի»:
Մոնթե Մելքոնյանն ու Քրիստափոր Իվանյանը արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշներն են: Նրանք մտածում էին նաեւ թշնամու փոխարեն՝ նրա մտքերը կարդալու համար, կարողանում էին իրենց հետեւից տանել հայ զինվորներին, որովհետեւ դողում էին յուրաքանչյուր կյանքի, արյան յուրաքանչյուր կաթիլի համար: Իսկ այս անգամ մենք Մոնթե ու Իվանյան չունեինք…

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

13-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO