Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հրշեջ աղջիկը

Որ ձգտում է ուսման մեջ կատարելագործվելով՝ հասնել երազած բարձունքներին

Կարինե Պապյանը, սովորական հայ աղջիկ լինելով, ընտրել է նույն այդ սովորական հայ աղջկան ոչ այնքան համապատասխան (համենայնդեպս, մեր սուբյեկտիվ դիտարկմամբ) մասնագիտություն: Նա հրշեջ-փրկարար է, թերեւս, որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, առաջիններից մեկը Հայաստանում...
Այո՛, արդեն երեք տարի Կարինեն զբաղվում է հրշեջ-փրկարարական գործով՝ անդամագրվելով Երեւան քաղաքի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատին: Հարցին, թե ինչպիսի հատկանիշներ են անհրաժեշտ մարդուն հրշեջ լինելու համար, վստահ ու համարձակ պատասխանում է. «Պետք է լինել հոգեպես կայուն, կարեկցող, ուշադիր եւ միաժամանակ ունենալ պատասխանատվության բարձր զգացում վստահված գործի հանդեպ: Շատ կարեւոր է նաեւ հարգանքի զգացումը գործընկերների նկատմամբ, քանզի հրշեջի աշխատանքը թիմային, համակարգված մոտեցում, միմյանց աջակից լինելու ջանք ու վերաբերմունք է պահանջում...»:
Նա նշում է նաեւ, որ հրշեջի աշխատանքը պահանջում է մեծ գիտելիքներ, եւ ընտրածդ գործում լավագույնը լինելու համար նախ պետք է կարողանաս գնահատել մարդկանց, արժեւորել բոլոր նրանց, ովքեր քո օգնության կարիքն ունեն: Կարինեն խոստովանում է, որ մարդիկ սովորականից ավելի ուշադիր են նայում` զարմանալով, որ աղջիկը նման գործ է անում եւ այդպես նվիրումով, ինքնամոռաց մասնակցում հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներին: Մասնավորապես, քաղաքացիների հենց այդպիսի վերաբերմունքն ու դրական արձագանքն իր աշխատանքի նկատմամբ ոգեշնչում ու գոտեպնդում են նրան: Խրախուսվում է նաեւ գործընկերների, ղեկավար անձնակազմի կողմից, ում աջակցությունը մշտապես զգում է:
Կարինեն ավարտել է երեք ուսումնական հաստատություն. տիրապետում է երեք մասնագիտության: Առաջին մասնագիտությամբ հենց փրկարար է, երկրորդով ուսումնասիրել է հոգեբանություն, իսկ երրորդը մանկավարժի մասնագիտությունն է: Այժմ էլ սովորում է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ճգնաժամային կառավարման բաժնում, որն ավարտելուց հետո պատրաստվում է ընդունվել ասպիրանտուրա: Ահա, այսպես, ձգտելով ուսման մեջ շարունակաբար կատարելագործվելուն, ջանում է քայլ առ քայլ հասնել երազած բարձունքներին ու փայփայած նպատակներին:
Հետաքրքիր էր իմանալ նաեւ, թե նրա աշխատանքում երբեւէ պատահել են տհաճ ու անցանկալի իրավիճակներ, հիասթափության պահեր: Կարինեն անկեղծանում է, որ ամենաանցանկալին, ցավալին այն է, երբ օգնության ես մեկնում դժբախտության մեջ հայտնված ծանոթ, հարազատ հասցեով, ինչի դեպքում, հասկանալի է, ուժերդ ու եռանդդ կրկնապատկվում են: Առհասարակ, լինում են դժվարին պահեր, երբեմն անելանելի թվացող իրավիճակներում ես հայտնվում, բայց գործը հուսահատության չի հասնում: Անկախ ամեն ինչից, հպարտորեն է նշում, որ իր համար պատիվ է լինել հրշեջ-փրկարար եւ այդ դերում օգտակար ու նեցուկ լինել շրջապատի մարդկանց, ծառայել հայրենի երկրին...

Վ. Ս.

16-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO