Ծաղիկներ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին
Հայ յեղափոխական դաշնակցության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշային ոչնչացրած Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ Թալեաթի գնդակահարումը արդար հատուցումն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների:
«Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության ոճրագործներից մեկին՝ Թալեաթին: Այդ ճիվաղի գնդակահարումն արդարահատույցն էր հայ ժողովրդի կոտորածների, հայրենազրկման ու տառապանքների: 1919 թ. դաշնակցության ընդհանուր ժողովը որոշում կայացրեց հաշվեհարդար տեսնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչների եւ դավաճանների նկատմամբ: Կազմվեց մի ծրագիր, որի արդյունքում մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր ծայրերում ոչնչացվեցին բազմաթիվ թուրք ոճրագործներ: Սողոմոն Թեհլերյանն այդ ծրագիրն իրականացնող հայորդիներից մեկն էր»,- ասաց Համբարձումյանը: 16-03-2021
|

փակել >>
|