Մեծ հավատով ելավ կռվի
Քաշաթաղցի անմահ հերոսներից Մնացական Մարտինի Հարությունյանի (19.08. 1995-11.10.2020 թթ.) մասին եմ գրում։ Երիտասարդ, ով մեծ երազանք ու անելիքներ ուներ, սակայն եղավ պատերազմ, արհավիրք, ու հազարավոր քաջորդիների հետ Անմահության ճանապարհ ընկավ Մնացականը՝ ճանաչողների կողմից սիրված Մնոն։ 5 երեխա ունեցող ընտանիքում կրտսերն էր՝ 3 քույրերի եւ 1 եղբոր փոքր եղբայրը՝ ամենասիրելին։ Այսպես է եղբորը նկարագրում քույրը՝ Անուշը։
ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան գյուղից նրանց ընտանիքը 1999 թ. տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղ։ 4-ամյա Մնոյի համար մեկ այլ աշխարհ էր Սարատակը՝ ընկած Հակարի գետի աջ ափին՝ թիկունքում Հակարիի սարահարթը։ Այստեղ հասակ առան, կրթություն ստացան Մարտինի զավակները։ Հակարի գետը դարձավ տարածքի երեխաների սիրելի վայրերից մեկը։ Հաճախ էի աշխատանքային այցով լինում Սարատակում ու գետափին հանդիպում երեխաներին, ովքեր լողանում էին, ֆուտբոլ խաղում, հացի հրավիրում։ Նույն տղաներից գրեթե բոլորը դարձան հայրենիքի զինվորներ, մեծ պատասխանատվությամբ ծառայեցին բանակում, զորացրվեցին, իսկ վտանգի պահին առաջիններից էին, որ օգնության էին հասնում սահմանի զինվորին։ Նույն տարածքի տղաներից Հակոբ Խաչատրյանը՝ Աղաձորից, Արցախ Հովսեփյանը՝ Տիգրանավանից, հերոսաբար մարտիրոսվեցին սահմանը պաշտպանելիս։ Վերջին պատերազմում 2 տասնյակից ավելի տղաներ եղան Անմահ հերոսներ, անհետ կորածներ։
Ցավով ու մեծ կարոտով է խոսում եղբոր մասին Անուշ քույրը. «Մանկուց աչքի էր ընկնում հարցասիրությամբ, հրաշալի մտքով, պատասխանատվությամբ, ազնվությամբ, ընկերասիրությամբ, գաղտնապահությամբ, կարգապահությամբ։ Դպրոցական տարիներից օգնում էր ծնողներին՝ հող էր մշակում, ծառ տնկում, ջուր կրում ջրհորից, անասուններին տուն բերում։ Նաեւ վճռական էր ու համարձակ։ Ամեն ինչ անում էր սիրով ու հավատով, որ կունենա իր ընտանիքը եւ կապրի բարեկեցիկ պայմաններում։ Արագ անցավ ժամանակը, եղբայրս դարձավ հիշողություն, անվերադարձ անցյալ, հավերժ ողջ...»։
Ավարտելով Սարատակի միջնակարգ դպրոցը՝ Մնացականն ընդունվել եւ ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը՝ ստանալով գյուղատնտեսի մասնագիտություն։ Ժամկետային ծառայության է անցել Արցախի պաշտպանության բանակում, աչքի ընկել կարգապահությամբ, արժանացել «Լավագույն զինվոր» կրծքանշանի, այլ պարգեւների եւ ավագ սերժանտի կոչման։ 2016 թ. մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Զորացրվելով՝ աշխատանքի է ընդունվել Քաշաթաղի շրջանային ոստիկանությունում, որտեղ աշխատել է 3 տարի՝ հերթապահելով «Արցախբանկի» Բերձորի մասնաճյուղում։ Բերձորում կազմեց ընտանիք՝ ամուսնանալով Լուսին Մարգարյանի հետ, ով նույնպես բազմազավակ ընտանիքից է։ 2019 թ. ծնվեց նրանց որդին՝ Դավիթը։
«Մնոն պատրաստ էր անել ամեն ինչ, որ կարողանար բարվոք կյանք ապահովել մեզ համար, շատ էր սիրում որդուն»,- ասում է Լուսինը եւ հավելում՝ չնայած փոքր է Դավիթը, բայց արտաքինով շատ է նման հորը, հիշում է ու կարոտում։ Վերջին տարիներին Բերձորում սկսեց գործել փոքր զորամաս, որտեղ ծառայության անցավ Մնացականը՝ որպես ավագ հետախույզ։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին առավոտյան Բերձորի զորամիավորման ջոկատներն առաջիններից էին, որ հասան սահման։ Նրանց խումբը, հասնելով Ջաբրայիլ, շուտով մարտական հենակետում էր ու դիմակայում էր թշնամու հարձակմանը։ Մի քանի օր անց տեղափոխվեցին Ֆիզուլի, այնուհետեւ՝ Հադրութ։ Հոկտեմբերի 10, 2020 թվական։ Նորօրյա պատերազմի ժամանակագրությանը ծանոթանալիս զգացվում է՝ հոկտեմբերի 10-ին շատ են նահատակները Արցախի հարավային տարածքներում։ Այդ օրը կարեւոր առաջադրանք կատարելիս ծանր վիրավորում ստացավ նաեւ Մնացականը, ում անգիտակից տեղափոխում են հիվանդանոց։ Բժիշկներն անզոր գտնվեցին։
Քույրը՝ Անուշը, ասում է. «Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին, գիտակցության է եկել, միայն աղոթել է ու ննջել հավերժ։ Նրա համար հայրենիքն այլ արժեք էր, եւ կռվի ելավ հանուն մեր խաղաղության, պայծառ ապագայի։ Անցնելով ծառայության հետախուզական զորամասում՝ հավատ էր ներշնչում, վստահեցնում, մեզ ներշնչում լավատեսությամբ»։
Հերոսի հուղարկավորությունը տեղի ունցավ հոկտեմբերի 13-ին իր ծննդավայրում՝ Ղուկասավան գյուղում, որտեղ ընդամենը 4 տարի էր ապրել: Նրա հոգին դեռ Արցախում է, թեւածում է երկնքում, կարոտով դարձյալ թշնամու տիրապետության տակ անցած Քաշաթաղ աշխարհին է նայում՝ հավատով՝ որ կազատագրվի…
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 16-03-2021
|

փակել >>
|