Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՍՈՑԻՈՒՄ


Հոգատար, ջերմ ու սրտակից վերաբերմունք

«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը (տնօրեն՝ Վարդան Մանուկյան) հիմնադրվել է 1967 թ.։ 1980-ից սկսել է գործել ներկայիս շենքում, որն էլ 2013 թ. ՀՀ կառավարության եւ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել, հագեցվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով, գույքով։ Այժմ կենտրոնն ապահովված է բարձրակարգ բժիշկ-մասնագետներով եւ մատուցում է բազմատեսակ ու որակյալ բժշկական ծառայություն՝ ախտորոշում, վիրաբուժություն, թերապիա, անհետաձգելի բուժօգնություն, պոլիկլինիկա, դեղատուն, բժշկական ապահովագրություն (սոցփաթեթ)։ Բուժմիավորումն անվանակոչվել է ի պատիվ ընկերության նախկին բժիշկ ու տնօրեն (2007-2008 թթ.) Ռուբիկ Հարությունյանի։ Այս կենտրոնում է ժամանակին աշխատել Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադիր, բժիշկ, գրող, ազատամարտիկ Արցախ Բունիաթյանը։
2020 թ. սեպտեմբերի 27-ից բուժկենտրոնն սկսել է աշխատել գերլարված, չնայած մինչ այդ էլ հիվանդանոցը պատրաստ էր կորոնավիրուսի դեմ պայքարին։ Արցախյան վերջին պատերազմի պատճառով շատ արցախցիներ ապաստարան են գտել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւ անհրաժեշտության դեպքում օգտվում են բուժկենտրոնի ծառայություններից։ Վերջերս այստեղ է վիրահատվել Բերձոր քաղաքի բնակիչ Սամվել Հովսեփյանը։ Ծանր ու անհետաձգելի վիրահատությունը կատարել է բաժանմունքի վարիչը՝ փրկելով ազատամարտիկի կյանքը։ Նրա եղբոր՝ դարձյալ ազատամարտիկ Սարգիս Հովսեփյանի հետ այցելեցինք բուժկենտրոն, հանդիպեցինք վիրաբուժական բաժանմունքի աշխատակիցների հետ։
Բաժանմունքի վարիչ Սերժ Խաչատուրյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում 1969 թ.։ 1 տարի անց շինարար հոր եւ ուսուցչուհի մոր հետ տեղափոխվել է Աբովյան քաղաք, որտեղ էլ սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 1987-ին ընդունվել է Երեւանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական ինստիտուտ (այժմ՝ համալսարան)։ 1988-89 թթ. ծառայել է խորհրդային բանակում, հետո տեղափոխվել ՌԴ Ամուրի մարզկենտրոն Բլագովեշչենսկ եւ ուսումը շարունակել տեղի պետական բժշկական ինստիտուտում։ Ավարտել է վիրաբույժի մասնագիտությամբ եւ 1997-ից աշխատում է Աբովյանի բուժկենտրոնում։ Արդեն 11-րդ տարին է՝ ղեկավարում է բաժանմունքը։ Պայմանները տալիս են հնարավորություն, որ այստեղ իրականացվի բարձրորակ բուժծառայություն։ Ս. Խաչատուրյանը կարեւորեց բուժաշխատողների դերը, փոխհարաբերությունը հիվանդների, այցելուների հետ։ Այս բաժանմունքում կատարվում է վնասվածքաբանական, վիրաբուժական, ուրոլոգիական, անոթային վիրաբուժություն, քիթ-կոկորդի բուժում։ Աշխատում են 3 հիմնական վիրաբույժներ, անհրաժեշտության դեպքում պայմանագրով բժիշկներ են հրավիրվում։ Բաժանմունքն ապահովված է 21 մահճակալով, ունի ընդհանուր 20 բուժքույր եւ օժանդակ աշխատակիցներ։
2020 թ. սեպտեմբերի 28-ին Ս. Խաչատուրյանը որոշել է մեկնել Արցախ եւ աշխատել հոսպիտալում, սակայն հրավիրվել է Հրազդանի բուժմիավորում, որտեղ ընդունում էին վիրավորներին։ Հոկտեմբերի 12-ին հոսպիտալի է վերածվել նաեւ Աբովյանի բժշկական կենտրոնը, եւ Ս. Խաչատուրյանը վերադարձել է իր աշխատանքին։ Մինչեւ տարեվերջ մոտ 150 վիրավոր բուժվել է այստեղ։ Հպարտ են բաժանմունքի բուժաշխատողները. բոլոր վիրավորներն առողջացել են, իրենց ոտքով են տուն գնացել, եւ շատերն այժմ էլ կապ են հաստատում բժիշկների, բուժքույրերի հետ։ Հարազատացել են։ Վիրավորներից շատերը եղել են ոստիկանության աշխատողներ, եւ պատահական չէ, որ բաժանմունքի վարիչն արժանացել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Հ. Բաբայանի շնորհակալագրին։ «Անակնկալ էր ինձ համար, երբ բերեցին շնորհակալագիրը։ Պարզվեց՝ մեր կողմից բուժված ոստիկաններն են պատմել, թե ինչպիսի վերաբերմունք է եղել»,- ասում է Ս. Խաչատուրյանը եւ հավելում՝ մեր պարտքն էր գիշեր ու զօր աշխատել, բուժել մեր հերոսներին։
Այդ օրերին եղել են նաեւ ծանր վիրավորներ, ոմանք անգիտակից վիճակում են բերվել հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել է բուժել նրանց։ «Արցախից է Արթուրը, ում անգիտակից բերեցին հիվանդանոց, տուն գնաց իր ոտքով, զանգահարում է, լավ է։ Իմ հիվանդների հետ ընկերանում եմ, աշխատում կապը պահպանել»,- ասում է Խաչատուրյանը։ Բաժանմունքի ավագ բուժքույր Անահիտ Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ իրենց մոտ ընդհանուր բուժումը վճարովի է, սակայն համեմատած՝ ավելի էժան։ Զինվորականները, նրանց ընտանիքի անդամները, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները բուժվում են անվճար։ Բաժանմունքի հիվանդասենյակները հիմնականում նախատեսված են 2 հոգու համար, սակայն կան առանձին՝ վիպ հիվանդասենյակներ, որոնք վճարովի են։ Հիվանդասենյակներն ապահովված են գույքով, հեռուստացույցով, առանձին սանհանգույցով։ Անհրաժեշտ դեղորայքը հիվանդին հատկացվում է անվճար։ Անդրադառնալով պատերազմական օրերին՝ ասաց՝ աշխատել են շատ լարված։ Յուրաքանչյուր օր ու ժամ վիրավորներ են ընդունել։ Ծանր է եղել՝ տարբեր վնասվածքներով քաջորդիներ, ու պարտականություն՝ փրկել կյանքեր, բուժել հերոսներին։ Հրազենային, բեկորային վիրավորումներ, այրվածք, կոտրվածք, եւ պայքար մահվան ու կյանքի միջեւ։ Փառք Աստծո, մահ չի գրանցվել։ Ընդունել են վիրավորներին, առաջինը վերակենդանացման բաժանմունքում են աշխատել ու տեղափոխել իրենց մոտ։ Բոլորն էլ արդեն տուն են գնացել, ոմանք՝ ոտք կամ ձեռք կորցրած։ Բայց կարեւորը՝ ողջ են, կան տղերքը։ Վիրավորներից վերջինը Սերյոժան էր՝ Էջմիածնից, որ դուրս է գրվել։ Գրեթե 1 ամիս բուժվել է։ Սերյոժայի բժիշկը՝ վնասվածքաբան-օրթոպեդ Արա Սարգսյանը, արդեն 14 տարի է՝ աշխատում է այստեղ։ Ծնվել է Սեւանի տարածաշրջանի Լճաշեն գյուղում, 1999 թ. ընդունվել եւ 2008-ին ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը եւ օրդինատուրան։ 2 տարի ծառայել է հայոց բանակում՝ բուժմասի վարիչ։ Արցախյան վերջին պատերազմի օրերին շատ լարված է աշխատել։ Սկզբում աշխատել է Միքայելյանի անվան բուժմիավորումում, այնուհետեւ՝ այս կենտրոնում։ Զրույցի պահին զանգահարեցին, որ վնասվածքով նոր հիվանդ են բերել, եւ բժիշկն շտապեց ընդունարան։ Ընթացքում ծանոթացա հիվանդների հետ։ Ալափարսից է երիտասարդ Հովսեփ Ստեփանյանը, վերջերս է վիրահատվել կույրաղիքի բորբոքման պատճառով։ Արդեն առողջ է. Ս. Խաչատուրյանը բուժքրոջ օգնությամբ կարերը քանդեց։ Գոհ է Հովսեփը՝ մի քանի օրից կսկսի աշխատել։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

17-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO