Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Նա հերկեց մեր գրական անդաստանը

«Ինքն իրեն արհամարհելը թե տգիտություն է եւ թե հոգու տկարության ապացույց…»

«Մանուկ Աբեղյան. ինչ է մեզ համար նա: Հայկական ավանդույթների մարմնացում, գիտնական՝ բառիս ամենախորին իմաստով: Անվախ, աննախապաշար, անկեղծ, վառ հայրենասեր՝ լի հավատով հայ ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ: Սկզբունքի մարդ՝ մեր ապառաժների պես կայուն: Մտքի եւ կամքի, աշխատանքի եւ գործի հսկա, պատկառելի ուսուցիչ, սերունդների անձնվեր դաստիարակիչ: Աբեղյանի շնորհիվ մեր ազգային եւ հոգեւոր միջավայրը լցված է իմաստությամբ եւ հեղինակությամբ, լրջությամբ ու վեհ նպատակների հետապնդումով…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հայագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, գրականագետ, արեւելահայերենի արդի ուղղագրության հեղինակ: Բայց միայն նշյալ բնագավառները չէին, որոնց անգերազանցելի տիրակալն էր գիտական վիթխարի ժառանգության հսկան: Նա, որ ուսանել էր Ենայի, Լայպցիգի, Բեռլինի ու Փարիզի համալսարաններում, նաեւ անգերազանցելի Ուսուցիչ էր, որի ոտնահետքերով քայլելու էին տասնյակ ու տասնյակ գիտնական-ժառանգորդներ՝ հարստացնելով հայ մշակույթի, գիր ու գրականության գանձարանը:
Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թ., Նախիջեւանի Աստապատ գյուղում: Գրաճանաչ է դարձել յոթ տարեկան դառնալու առիթով հորից խնդրած եւ նրա գնած Այբբենարանով: Միաժամանակ դասեր է առել գյուղի գրագիրներից: Այնուհետեւ ուսանել է ծննդավայրի Կարմիր վանքի դպրոցում, ամիսներ անց՝ դարձել Վաղարշապատի Գեւորգյան ճեմարանի սան: Ավարտում է գերազանց գնահատականներով եւ արժանանում առաջնակարգ մրցանակագրի դիպլոմի: Դրան հաջորդում է ուսուցչական աշխատանքը Շուշիի թեմական դպրոցում: 1888 թ. Աբեղյանը, նախ ունկնդիրների փոքր շրջանում, ապա առավել լայն հասարակության առջեւ կարդում է «Սասնա ծռերի» իր գրառած նոր պատումը: Նույն թվականին Շուշիում լույս է տեսնում նրա «Նմուշներ» բանաստեղծական ժողովածուն, որի արձագանքները հեղինակին վերջնականապես համոզում են, որ ինքը մուսաների ընտրյալներց չէ, եւ ձեռք է քաշում դրանից: Այդպես է վարվում, քանզի նրան այլ առաքելություն էր վերապահված: Կարճ ժամանակ անց հայոց բերդաքաղաքում հրատարակվում է բանահավաքի «Դավիթ եւ Մհեր»՝ հայ ժողովրդական վեպի երկրորդ նշանավոր պատումը, որը գրի էր առել 1886-ին՝ Գեւորգյան ճեմարանի դռնապան, մոկացի Նահապետից՝ Նախո քեռուց: Սա նրա առաջին մասնագիտական հետազոտությունն էր այս բնագավառում: Վեպի այս նոր պատումն իր գեղարվեստական ու մշակութապատմական արժանիքներով գրավում է ժամանակի գիտական մտքի երեւելիների ուշադրությունը: Հետագայում ստեղծում է «Սասնա ծռերի» դասական տեսությունը: Հիրավի, վիթխարի է տիտանական աշխատասիրությամբ ու բազմակողմանի տաղանդով օժտված գիտնական-ակադեմիկոսի վաստակը: «Մանուկ Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե մեծ լեզվաբանը, թե մեծ գրականագետը, թե մեծ բանագետը՝ իրենց արանքում տեղ տալով նաեւ մեծ պատմաբանին եւ մեծագույն տաղաչափագետին,-գրել է Պարույր Սեւակը:-Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլեւ պարտավոր ենք հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր երախտավորների մեջ առայսօր նա է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառով ասած՝ կատարյալ դեմքը…»:
Մ. Աբեղյանն իր «Հայ վիպական բանահյուսություն» աշխատությամբ նորովի է մեկնաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, մշակել հայ առասպելաբանության գիտական նոր տեսությունը: «Ժողովրդական խաղեր» «Հին գուսանական, ժողովրդական երգեր» մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել ժողովրդական երգերի ակունքները, դրանց զարգացումն ու ընթացքը: «Հայոց հին գրականության պատմություն» քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման» պատմության, գրական դեմքերի եւ դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին: 1910-ական թվականներից զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», «Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ» . «Հայոց լեզվի տաղաչափություն»):
Սկզբունքային նշանակություն ունեն գիտնականի լեզվաբանական-քերականական աշխատությունները՝«Աշխարհաբարի քերականություն» , «Աշխարհաբարի շարահյուսություն» , «Հայոց լեզվի տեսություն» աշխատություններում նա առաջինն է գիտականորեն համակարգել արեւելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երեւույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը: Նա է կազմել առաջին «Ռուս-հայերեն բառարանը», մասնակցել մի շարք տարաբնույթ բառարանների ստեղծման աշխատանքներին: Աբեղյանը նաեւ իր անուրանալի ներդրումն ունի գիտությունների ակադեմիայի ստեղծման գործում, որի ամենաերեւելի դեմքերից էր ինքը՝ մեծ գիտնականն ու հայ գրական-լեզվաբանական ու բանահյուսական մշակույթի հսկան: Նրա երիցս օրհնյալ ծննդյան օրվա առիթով այս հրապարակումն ամփոփենք իր՝ ազգապաշտ «կատարյալ դեմքի» հետեւյալ խոսքերով. «Մենք ընդհանուր եվրոպական գրականության երկրպագուներ ենք, գիտենք գնահատել եվրոպական նշանավոր հեղինակների գրվածքները եւ նրանցով ոգեւորվել: Սիրում ենք ծանոթանալ օտարների կյանքին եւ սովորել օտար լեզուներ: Իսկ մե՞րը, մեր անցյա՞լը, մեր լեզու՞ն…Դրանք ավելորդ են, մի՞թե անգամ կարելի է դրանց մասին խոսք բաց անել…Ինքն իրեն արհամարհելը թե տգիտություն է եւ թե հոգու տկարության ապացույց…»:
Իսկ ինքը հզոր էր: Եվ իր գործն էր հզոր, իսկ նրա վախճանը 1944 թվականի սեպտեմբերի 25-ին եղել է ցնցող. «Նա ընկավ հսկա կաղնու նման, եւ ծանր լռություն տիրեց անտառում…»: Այդ օրը ժողովրդի հետ այսպես է հառաչել մեծանուն Դերենիկ Դեմիրճյանը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

17-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO