Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ՆԱԽԱԳԱՀ


Իմանբաեւը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին եւ հետագա հաջողություններ մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու ջանքերը կներդնի երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության զարգացման հարցերին: Նշվել է, որ թեեւ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, բայց մի շարք ոլորտներում դեռեւս առկա է չիրացված մեծ ներուժ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման մեծ հնարավորություններ կան մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, սննդի արտադրության, ֆինանսաբանկային, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում: Երկուստեք կարեւորվել է նաեւ Ղազախստանի հայ համայնքի դերը, ինչպես նաեւ գործարար եւ մշակութային շփումների ակտիվացումը:
Դեսպան Բոլատ Իմանբաեւն իր հերթին ընդգծել է, որ պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամական կապերն ամրապնդելու համար: Նա նշել է, որ անգամ համավարակի եւ միջազգային տնտեսական ճգնաժամի պայմաններում երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացում է նկատվում, եւ վստահություն է հայտնել, որ այդ միտումները կշարունակվեն:

18-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO