Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Արցախցի աշակերտները մասնակցել են առարկայական օլիմպիադայի

Դպրոցական առարկայական օլիմպիադայի 2020-2021 ուստարվա եզրափակիչ՝ hանրապետական փուլին, որը կայացել է Երեւանում, մասնակցել են նաեւ արցախցի աշակերտներ, որոնք առաջին, երկրորդ կարգի դիպլոմներով ու գովասանագրերով են վերադարձել Արցախ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«Արցախցի աշակերտները առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Երեւանում մասնակցել են 6 առարկաներից՝ «Մաթեմատիկայից», «Ֆիզիկայից», «Կենսաբանությունից», «Աշխարհագրությունից», «Քիմիայից» եւ «Ինֆորմատիկայից»: Դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքներով «Կենսաբանություն» առարկայից առաջին կարգի դիպլոմի է արժանացել Մարտունի քաղաքի թիվ 1 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Ավանեսյանը, իսկ Մարտակերտի Վաղուհաս գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին «Աշխարհագրությունից» արժանացել է երկրորդ կարգի դիպլոմի: Այդ առարկայից գովասանագրերի են արժանացել արցախցի երկու մասնակիցներ՝ Բադարա եւ Վանք գյուղերի դպրոցներից»,- մանրամասնեց Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաղորդմամբ՝ նախարարի հրամանով հաստատվել է օլիմպիադայի եզրափակիչ փուլերի հաղթողների անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը:
Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ է նախատեսվում դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ՝ հանրապետական փուլի արդյունքում՝ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի դիպլոմակիրներին: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թվականի հունվարի 1-ից:

18-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO