Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՍՈՑԻՈՒՄ


Արցախցիները՝ Աբովյանում

Բոլորի նպատակն ու երազանքը մեկն է՝ վերադառնալ տուն

Արցախցին իր տանն էր ապրում, արարում, ու դարձյալ պատերազմ սկսվեց, դարձյալ տեղահանություն ու գաղթ եղավ: Թշնամու տիրապետության տակ են անցել Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններն ամբողջությամբ, ինչպես նաեւ Շուշի քաղաքն ու հարակից տարածքները՝ Քարինտակով հանդերձ, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ:
Պատերազմի օրերին տասնյակ հազարավոր արցախցիներ ստիպված հեռացան իրենց տներից ու ապաստան գտան Երեւանում, Սյունիքում, Կոտայքում, Գուգարքում, ՀՀ այլ վայրերում: Զինադադարի հաստատումից հետո շատերը վերադարձան ու շարունակում են ապրել իրենց տներում, բայց քաշաթաղցին ու հադրութցին, շուշեցին մնացին Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում: Մնացել են՝ մեկը ծանոթի ու բարեկամի տանը, մյուսները՝ վարձով, շատերը՝ հարմարեցված տարածքներում, հատկացված կառույցներում:
Աբովյան քաղաքում գործող «Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրինությունն առաջիններից էր, որ օգնության հասավ արցախցիներին ու նրանց համար կեցության հնարավորություններ ստեղծեց իրենց կենտրոնի շենքում: Տնօրեն Տաթեւիկ Շիրինյանն ասաց, որ սկզբում ընտանիքները մեծ թիվ էին կազմում, բայց ոմանք վերադարձան Արցախ կամ տեղափոխվել են այլ բնակավայրեր: Վերադարձողները չեն մոռանում իրենց խորին շնորհակալության եւ հարգանքի խոսքերն ասել։
Օրերս աշխատանքային այցով Աբովյան քաղաքում էի, հանդիպեցի նաեւ նշված կենտրոնում տեղավորված արցախցիների հետ: Բոլորն էլ հայտնեցին իրենց շնորհակալությունը կենտրոնի ղեկավարությանը, որ գլխներին տանիք ունեն:
Բերձորցի երաժիշտ Արթուր Մովսեսյանը 4 հոգանոց ընտանիքով է այստեղ: Դուստրը՝ Մարիամը, գերազանց առաջադիմությամբ սովորում է մոտակա դպրոցում՝ 6-րդ դասարանում: Բերձորում հաճախում էր արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին: Այստեղ օգտվում է կենտրոնի դաշնամուրից: Արթուրը ցավով է հիշում բերձորյան իր տունը, աշխատանքը, բայց կյանքը պետք է շարունակել: Հենրիխ Գրիգորյանը մասնակցել է պատերազմին, վիրավորվել, բուժվել: Այժմ այստեղ է բնակվում ընտանիքով: Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից է: Վերաբնակիչ էր նորաստեղծ այդ գյուղում, որն ուներ բարեկեցիկ բնակարաններ, դպրոց եւ մոտ էր Մեխակավանին: Արտակ Հակոբյանը 22 տարի ընտանիքով բնակվել է Քաշաթաղի Կովսական քաղաքում: Այնտեղ է թողել ամեն ինչ՝ տուն ու տեղ, այգի, գույք, երիտասարդություն: Մեծ ընտանիքով մի սենյակում են: Մտածում է տեղափոխվել Արարատյան դաշտավայրի որեւէ բնակավայր, որ հող մշակի: Հադրութի պատմական Ազոխ գյուղից է Արման Բալասանյանը: Կնոջ, երրորդ դասարանցի դստեր՝ Էմմայի եւ երկրորդ դասարանցի որդու՝ Էդուարդի հետ է բնակվում մեկ սենյակում: Կարոտով է հիշում իր հայրենի գյուղը, շեն տուն ու այգին եւ հույս ունի վերադառնալ: Բերձորից Յակուբով Աշոտը նույնպես 2 երեխաների ու կնոջ հետ է այստեղ: 4 եղբայր մասնակցեցին վերջին պատերազմին, կրտսերը՝ Վիտալին, ով ունի 1 դուստր, նահատակվեց ռազմի դաշտում եւ հուղարկավորված է Աբովյանի Սարալանջի պանթեոնում: Ծանր է եղբոր կորուստը, բայց պետք է կարողանան դուրս գալ այս վիճակից: Քաշաթաղի Այգեկ գյուղից Ալիսա Հովսեփյանի 17-ամյա որդին առողջական խնդիրներ ունի, ավագ որդին՝ Գոռը, ազատամարտի մասնակից է: Միասին այստեղ են տեղավորվել, գոհ է տնօրինությունից: Անհանգիստ է Արմեն որդու համար, ով այժմ ժամկետային ծառայությունն է անցկացնում Արցախում: Սամվել եւ Սարգիս Հովսեփյան եղբայրներն ապրիլյան, արցախյան վերջին պատերազմների մասնակից են: Վերջերս են իջել դիրքերից եւ պատրաստվում են շուտով նորից գնալ սահման: Ընտանիքներն այստեղ են տեղավորվել: Սամվելը վերջերս է վիրահատվել Աբովյանի բժշկական կենտրոնում: Գոհ է բժիշկներից, հատկապես վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերժ Խաչատուրյանից, ով վիրահատել է իրեն: Շնորհակալ է նաեւ իրենց կացարան տրամադրած կենտրոնի տնօրինությունից: Կենտրոնը բոլոր բնակիչներին հատկացրել է մահճակալ, անկողնային պարագաներ, կենցաղային տեխնիկա, գույք: Այնուամենայնիվ, բոլորի նպատակն ու երազանքը մեկն է՝ վերադառնալ տուն, շենացնել Արցախ աշխարհը: Իսկ դպրոցականներն իրենց դպրոցում են ցանկանում սովորել:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

18-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO