Բնակարանային ապահովման խնդիրը
Առաջնահերթ է Քաշաթաղից տեղահանված բազմաթիվ ընտանիքների համար
Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով Քաշաթաղի բնակավայրերից տեղահանված մոտ 10 հազար քաշաթաղցի բնակարանային ապահովման խնդիր ունի: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Նրա խոսքով՝ քաշաթաղցիների մեծ մասը տեղահանվելուց հետո վերադարձել է Հայաստանի Հանրապետության իրենց նախկին բնակավայրեր:
«Քաշաթաղում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցներից շատերը խանդավառությամբ ընդունեցին ազատագրված շրջանում վերաբնակվելու հրավերը եւ, Հայաստանում վաճառելով իրենց բնակարանները, տեղափոխվեցին Քաշաթաղ: Մյուս մասը երկրաշարժի աղետի գոտուց էր տեղափոխվել: Քաշաթաղից տեղահանվելուց հետո այդ ընտանիքները հայտնվել են անօթեւանների կարգավիճակում: Բացի այդ, քաշաթաղցիներն իրենց ունեցվածքը, որոշ դեպքերում՝ անգամ փաստաթղթերը դուրս բերելու ժամանակ չունեցան: Վերջին տարիներին Քաշաթաղում մեծ շինարարություն էր իրականացվել: Կառուցվել էին ճանապարհներ, դպրոցներ, առանձնատներ, բարելավվել էին բնակարանային պայմանները, վերանորոգվել՝ եկեղեցիներ եւ այլն: Շրջանն ուներ շուրջ 20 հազար հեկտար վարելահող, 3 հազար հա պտղատու այգի, ավելի քան 10 հազար խոշոր եղջերավոր անասնագլխաքանակ, մեծաքանակ գյուղտեխնիկա: Ներկայում հստակ հայտնի չէ, թե այդ անսանագլխաքանակից որքանն է հաջողվել տարհանել, եւ ինչ չափերի են հասնում քաշաթաղցիների գույքային կորուստները: Այդ ամենն, այդուհանդերձ, համեմատելի չէ նրա հետ, որ մենք հայրենիք ենք կորցրել»- ասաց Ըռքոյանը՝ հավելելով, որ կան քաշաթաղցի ընտանքիներ, որոնք առայժմ բնակվում են հասարակական նշանակության օբյեկտներում, որտեղ բացակայում են կենցաղային նվազագույն պայմանները:
Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում գրանցված է 3-4 հազար քաշաթաղցի ընտանիք. «Նրանց հրատապ խնդիրներին հնարավորին լուծումներ տրվում են, սակայն դրանք համակարգված բնույթ չեն կրում: Կան ընտանիքներ, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով առայժմ չեն կարողացել օգտվել ֆինանսական աջակցության ծրագրերից: Շատ քաշաթաղցիներ դեռ չեն ստացել կոմունալ վճարների եւ բնակվարձերի փոխհատուցման ծրագրով նախատեսված գումարները: Պետական օղակների համակարգված մոտեցում է պահանջում նաեւ վիրավորների եւ զոհվածների ընտանիքների ֆինանսական աջակցության հարցը»:
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով՝ Արցախի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանում ապրում էին նաեւ մեծաթիվ փախստականներ Ադրբեջանական ԽՍՀ-ից. «Ընդհանուր առմամբ առնվազն 30 հազար 500 հայ փախստականներ էին բնակվում այդ շրջաններում: Անցած տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով նախանշվել էր փախստականների վերադարձ ԼՂԻՄ եւ հարակից շրջաններ: Մինչդեռ՝ Քաշաթաղի եւ Քարվաճառի բնակչությունը տեղահանվեց՝ նույնիսկ իր ունեցվածքը դուրս բերելու հնարավորություն չունենալով»:
Բանախոսի համոզմամբ՝ փախստականների վերադարձի հետ կապված այս խնդիրների լուծման ու ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային կոթողների պաշտպանության գործում, բացի միջազգային համապատասխան կառույցներից, անելիքներ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունը՝ ըստ հրադադարի եռակողմ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների: 19-03-2021
|

փակել >>
|