Առողջապահության ոլորտի բարեփոխումները շարունակվում են
Թերծանրաբեռնված բժշկական հաստատությունների միավորումները կխնայեն պետական միջոցները
Անկախությունից ի վեր՝ 30 տարվա ընթացքում, պետության կենսագործունեության բնագավառներում բնականոն զարգացումներն առաջ են բերել բարեփոխումների եւ ոլորտների սուբյեկտների աշխատանքները ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու պահանջ: Վերջին տարիներին էական փոփոխություններ են տեղի ունեցել առողջապահության ոլորտում թե՛ ծառայությունների մատուցման գործընթացում արդիական մոտեցումներ կիրառելու, թե՛ հիմնարկների հանդեպ հասարակական պահանջի ձեւավորման տեսանկյունից: Շատ հիվանդանոցներ կարողացել են արդիականացնել իրենց սարքավորումները եւ ավելացնել մասնագիտացված բաժանմունքների թիվը, մյուսներում, նաեւ առարկայական պատճառներով, հակառակ գործընթացն է տեղի ունեցել: Այս պատճառով ներկայումս ոչ արդյունավետ կառավարման եւ պետական միջոցների ոչ խնայողաբար օգտագործման խնդիրների ենք բախվում, որոնք, իրենց հերթին, ազդում են մատուցվող բժշկական ծառայությունների որակի վրա:
Առողջապահության ոլորտում կառավարման մակարդակը բարձրացնելու համար գործադիրը նախաձեռնել է օպտիմալացման գործընթաց՝ միավորելով իրար մոտ գտնվող տարբեր բուժհաստատություններ եւ հիմնականում կրճատելով վարչական ռեսուրսները: Այս գործողությունները մեծամասամբ հակազդեցություն չունեցան բուժանձնակազմի եւ հասարակության շրջանում՝ բացառությամբ Մարալիկ համայնքի բժշկական կենտրոնի, որի միավորման դեմ արտահայտված քաղաքացիները եւ բուժանձնակազմը կարեւորում էին ծնունդընդունման բաժանմունքի գործունեությունը:
Կառավարության 2020 թ. որոշմամբ նախատեսվել էր միաձուլման եղանակով վերակազմակերպել «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» եւ «Տաթեւի առողջության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները։ Միաձուլման արդյունքում նախատեսված է ստեղծել նոր պետական ոչ առեւտրային կազմակերպություն՝ «Տաթեւի առողջության առաջնային պահպանման կենտրոնը»: Սկսած գործընթացն ավարտելու եւ նորաստեղծ կազմակերպությունը գրանցելու, ինչպես նաեւ հիմնադրի եւ պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները հստակեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացում կազմակերպությունների միաձուլումը նախատեսող որոշման դրույթում։
Միավորման գործընթացն ավարտելու համար առողջապահության նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել որոշման համապատասխան նախագծերը: Փաստաթղթով կարգավորվում է նաեւ մեկ այլ մարզի՝ Շիրակի բուժհաստատությունների միավորման գործընթացը: Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 2401 քմ տարածքում բացված է 40 մահճակալ: Բուժհիմնարկի շենքը երկհարկանի է, որը պարբերաբար վերանորոգվել եւ հագեցվել է սարքավորումներով, սակայն այն միշտ գործել է մոտ 35 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Նույնիսկ 2020 թ. կորոնավիրուսի համավարակի պայմաններում մահճակալների զբաղվածության ցուցանիշը չի հասել առավելագույնին։ Հանրային քննարկման դրված որոշման նախագծով նախատեսվում է այն միավորել Գյումրիի բժշկական կենտրոնի հետ: Միացման արդյունքում Գյումրիի միասնական բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը կշարունակի գործել նախկին՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում: Այդ կերպ կապահովվեն ծախսարդյունավետությունը եւ մատուցվող բժշկական ծառայությունների անընդհատությունն ու լիարժեքությունը:
Նախագծով նաեւ առաջարկվում է օրենքով սահմանված կարգով նախատեսել Գորիսի տարածաշրջանի «Շինուհայրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» եւ «Տաթեւի առողջության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունների միաձուլման գործընթացի անհրաժեշտ իրավական կարգավորումները՝ այն ավարտին հասցնելու նպատակով, ինչպես նաեւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքով թույլատրված հիմնադրի մի շարք լիազորություններ վերապահել լիազոր պետական մարմնին։
Ինչպես վերոնշյալ, այնպես էլ ոլորտում իրականացվող մյուս վերակազմակերպումներն ու միավորումները կխնայեն բժշկական կազմակերպությունների վարչական ռեսուրսները եւ հիվանդներին թույլ կտան օգտվել բժշկական կենտրոնում առկա, բուժման համար հաճախ անհրաժեշտ այլ պրոֆիլի ծառայություններից եւ առաջին հերթին կբարձրացնեն մատուցվող ծառայությունների որակը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 20-03-2021
|

փակել >>
|