Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հիշողության քաղաքականություն

Զուգահեռներ պատմական իրադարձությունների եւ հակամարտությունների միջեւ

Պատմության դրվագների ուսումնասիրությունն ու վերլուծությունը վերաբերում են ոչ միայն անցյալին, այլեւ խնդիրներ են դնում ներկայի առջեւ։ Այսօր լրջագույն վերադասավորումներ եւ փոփոխություններ են ընթանում մեր տարածաշրջանում, ինչն էլ ստիպում է մեզ գտնել անցյալում այնպիսի իրադարձություններ, ինչը թույլ կտա բացատրել ներկա գործընթացները եւ զուգահեռներ անցկացնել։
Հիշողության քաղաքականությունը, սակայն, բոլորովին այլ՝ տարբերվող գնահատականների, եզրահանգումների առիթ է տալիս տարբեր ուժերի եւ պետությունների։ Մասնավորապես, հարյուր տարի առաջ մեր տարածաշրջանի ապագան ձեւավորած պատմաքաղաքական իրադարձությունները եւ որպես դրանց արձանագրում՝ հայտնի պայմանագրերն իրարից տարբեր կարեւորություն եւ արժեք են ներկայացնում Հայաստանի եւ Ռուսաստանի գիտական, քաղաքական, պատմական հարթություններում։ Սա մեզ պետք է հուշի ավելի համապարփակ եւ բազմակողմանի դիտարկել ինչպես ներկա իրողությունները, այնպես էլ՝ պատմական անցուդարձը, որպեսզի չհայտնվենք իրողություններից կտրված իրավիճակում կամ այլ կերպ ասած՝ փակուղում։ Երբեմն ճիշտ հետեւություններ անելու համար պետք է խնդիրը դիտարկել բոլորովին այլ տեսակյուններից, քան սովոր ենք անել։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ զուգահեռներ չի տեսնում անցյալի եւ ներկա իրադարձությունների միջեւ, որովհետեւ Խորհրդային Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան այն ժամանակ գերտերություններ չէին, այդ երկու երկրների տարածքներում կային տարբեր ուժային կենտրոններ, առկա էր ինտերվենցիայի փաստը, այսինքն՝ թե Ռուսաստանը, թե Թուրքիան ունեցել են բոլորովին այլ քաղաքական կշիռ, քան հիմա է։ Երկրներից յուրաքանչյուրում երկու կենտրոն կար, ներքին քաղաքական, հասարակական վիճակը խիստ լարված էր։ Դրանք երկու երկիր էին, որոնք մերժված էին, եւ յուրաքանչյուրը փնտրում էր մեկին, որը կճանաչեր եւ դրանով իսկ կշիռ կտար իրեն՝ սեփական տեսակետները եւ մոտեցումներն ընկալելի դարձնելու համար։ «Այն ժամանակ խոսք է եղել խորհրդայնացված պետությունների եւ թուրքիայի միջեւ սահմանազատման մասին։ Այսօր խորհրդայնացման գործոնը չկա, չի աշխատում նաեւ գաղափարախոսական գործոնը։ Խորհրդային կամ ռուսական իշխանությունը բացարձակապես չի փորձում խաղարկել իսլամական գործոնը իմպերիալիզմը ջախջախելու համար, ինչպես նախորդ դարասկզբին։ Տարբերությունները շատ են»,- մանրամասնեց զրուցակիցս։
Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում՝ հարյուր տարվա ընդմիջումից հետո, Թուրքիան կարողացավ վերադառնալ տարածաշրջան, որտեղ Ռուսաստանը միակ ուժն էր, ռուս քաղաքագետը հակադարձեց, որ Թուրքիան այս կամ այն չափով ներկա է եղել տարածաշրջանում սկսած 1991-ից։ «Քաղաքական առումով Թուրքիան պատրաստել է Ադրբեջանի սպայական կորպուսին 1991-ից ի վեր, ճանաչել է Ադրբեջանի անկախությունը Բելովեժյան համաձայնագրի (1991 թ. նոյեմբերի 8-ին.- խմբ.) ստորագրումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 9-ին,- ասաց Մարկեդոնովը՝ համարելով դա տարածաշրջանում Թուրքիայի ներկայության փաստարկ, որն էլ ի վերջո հանգեցրեց այլ որակի ներկայության:- Դա չի նշանակում, որ Թուրքիան անսպասելի է հայտնվել տարածաշրջանում՝ միայն 2020-ին, չնայած վերջին շրջանում ավելի խոշոր խաղացող է դարձել տարածաշրջանում, քան նախկինում էր»։
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե այսօր Ադրբեջանում թուրք զինվորականությունը գտնվում է բոլորովին այլ հիմունքներով, այն է՝ լեգիտիմ ձեւով, Մարկեդոնովը հետաքրքրվեց, թե արդյո՞ք պետք է այդքան ֆետիշացնել իրավունքը։ Սակայն նկատենք, որ ռուսական կողմը, այնուամենայնիվ, շատ մեծ ուշադրություն է դարձրել եւ դարձնում իրավական կողմին։ Օրինակ՝ ռուսական զորքերը Սիրիայում են երկրի նախագահի հրավերով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ի տարբերություն թուրքական զորքերի։
Վերջին շրջանում Դոնբասում սրվել է իրավիճակը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է, որ այդ զարգացումներն ազդեցություն ունենան մեր տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա, եւ որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ Արցախում կվերսկսվեն ռազմական գործողությունները։ Մարկեդոնովը քիչ հավանական համարեց ռազմական գործողությունների վերսկսումն անմիջականորեն Արցախում՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններին, ապա նա նկատեց, որ «այն երկրները, որոնք խնդիրներ ունեն տարածքային ամբողջականության հետ, Ադրբեջանը դիտարկում են որպես օրինակ», սակայն զրուցակիցս այնքան էլ վստահ չէ, որ Դոնբասում իրադարձությունները կզարգանան այնպես, ինչպես Արցախում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

23-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO