Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պատերազմի ծանր հուշերի հետ՝ արկի մի բեկոր...

Պատերազմում մեր երեկվա պատանիները միանգամից հասունացան, մարտիկ դարձան: Նաեւ՝ Վանաձորի պետական համալսարանի գերազանցիկ ուսանող, դասակի հրամանատար, վահագնաձորցի Գոռ Քոչարյանը:
Հարցրեք պատերազմի մասին, հերոսական բազում դրվագներ կներկայացնի, բայց կխուսափի իր մասին խոսելուց: Իսկ երկու մարտընկերոջ անձնազոհ արարքի մասին երբեք մոռանալ չի կարող: Ըստ Գոռի՝ նրանց շնորհիվ հոկտեմբերի 13-ին Մատաղիսի մոտակայքում ծավալված մարտում փրկվեց առնվազն 60 զինվորի կյանք: «Նահանջել, նոր դիրքերում էինք ամրացել,- պատմում է նա:- Հակառակորդն սկսեց հրետանային հզոր հարվածներ հասցնել: Պարզ էր՝ հետեւելու էր հետեւակի գրոհը: Բայց ահա տեսնում ենք, որ ներքեւից վեր են բարձրանում հայկական զինհամազգեստով մարտիկներ: Հարցնում ենք՝ «Հա՞յ եք»: Պատասխանում են՝ «Հայ ենք, բա ոնց...»: Մոտեցան եւ «Ալլահ աքբար» գոչելով վրա տվին: Շատ էին: Անհավասար մարտի ելքը կործանարար էր լինելու մեզ համար…: Այդ ծայրահեղ ծանր պահին ջոկի հրամանատարներ Սարգիս Ղազարյանը, Ազնիվ Աղամալյանը նետվեցին մարտի, կրակն ընդունեցին իրենց վրա՝ բոլորին խնդրել-հորդորելով՝ նահանջել, նոր դիրքերում ամրանալ: Երկուսով «զբաղեցրին» թշնամուն՝ մյուսներին հնարավորություն տալով հեռանալ: Անհավասար մարտում խիզախների համար փրկության հույս չկար: Նրանք ընկան...»:
Գոռը 44-օրյա պատերազմի 42 օրը դիրքերում էր: Իրական դժոխքը տեսավ, մահվան զարհուրելի աչքերը մոտիկից զննեց, բայց հայոց բանակի մարտիկների ամրապինդ ոգով ամրացավ: Մատաղիսում ջոկի հրամանատար էր, մյուսների հետ 6 օր անցկացրեց շրջափակման մեջ, անջուր, անսնունդ մնացին, դիմացան: Պատերազմը նրան նետեց Դրմբոնի, Ալաշանի, Մեծ Շենի համար մղվող մարտերի թատերաբեմ: Գումարտակի հրամանատար Վիկտոր Պապոյանի երաշխավորությամբ ստանձնեց դասակի հրամանատարությունը: Ծառայեց՝ օրինակ ունենալով քաջ հրամանատարների կամքը, մարտական ոգին, հատկապես զորամասի փոխհրամանատար, փոխգնդապետ Էդիկ Եղիազարյանի մարտական կոփվածքը, ով այդպես էլ չլքեց ոչ մարտական դիրքը, ոչ զինվորներին: Նրա գլխավորությամբ մերոնք ետ նվաճեցին գրավված դիրքը, իսկական քաջության օրինակներ տվեցին: Նոյեմբերի 5: Մեծ Շեն: Հրամանատարությունը հարցում է անում՝ ո՞վ կմասնակցի Շուշիի համար մղվող մարտերին: Ցանկացողների մեջ էր Գոռը: Նոյեմբերի 6: Ստեփանակերտ: Գնդապետ Ավագյանը զրուցեց կամավորականների հետ, բացատրեց՝ գնում են Շուշին թուրքերից մաքրելու: Ավագյանն էլ ջոկատի հետ Շուշի մեկնեց 7-ին, զինվորների հետ կողք կողքի քաջաբար կռվեց: Պատմում է Գոռը. «Առանց որեւէ միջադեպի Շուշի հասանք: Առաջանում ենք Շուշիի փողոցներով: Կարծես թե ամեն ինչ հանգիստ էր: Լուրջ դիմադրություն չկար: Առաջանում ենք գերեզմանների մոտակայքում: Դեպի բերդն ենք ձգտում: Ահա, քիչ էլ… Բայց քիչ անց պատկերը կտրուկ փոխվեց: Գործի անցան թշնամու դիպուկահարները: Արկերը շառաչում էին ամենուր, ամեն պահի մահն ուղեկցում էր մեզ: Ընկան առաջին տղաները, վիրավորների հառաչանքներն էին լսելի: Դիպուկորդի գնդակը նաեւ ինձ գտավ…»:
Իր կյանքը վտանգելով՝ ծանր վիրավորին մարտադաշտից դուրս բերեց մարտընկեր Էդիկ Մեսրոպյանը: Պատերազմը ետեւում է: Նախ Ստեփանակերտում, ապա «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ փրկվեց եւս մեկ հայորդու կյանք: Այժմ նա վերադարձել է խաղաղ կյանք, շարունակում է ուսումը: Պատերազմի հուշերը նրա հետ են, ինչպես նրա հետ է արկի մի բեկոր՝ մարմնում...

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

24-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO