Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հետահայաց ուժի արդյունքը՝ դիմադրողունակություն

Հետպատերազմական մտորումներ

Երկու միտք հաճախ եմ կրկնում։ Մեկը, որ պետության գործերում մանրուքներ չկան։ Մյուսը, որ չկան զուտ տնտեսական, զուտ մարզական եւ զուտ մշակութային կամ այլ հարցեր, ամբողջը քաղաքական համապատկերում է, եւ նույն այս ելակետից ելնելով՝ չկա ոչ մի հարց առանց ազգային բաղադրիչի։
Այս «ազգային բաղադրիչը» կիրառում են նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք իրականում ազգային բաղադրիչով չեն, բայց շատ լավ գիտեն դրա արժեքը եւ պետական կոնցեպտները ծրագրում են հենց այդ բաղադրիչի հիմամբ։ Օրինակ՝ Թուրքիան, չկա թուրք ազգ, բայց սարքում են՝ հենց անվանումներով, դասագրքերով, քարոզչությամբ, գիտական կեղծ պատվերներով, ոլորտների «ազգային» ռազմավարություններով, «ազգային» ծառայություններով եւն։ Թուրքիան ազգային մեծ ժողով ունի, ազգային կառույցներ, ազգայնական կուսակցություն եւն։
Կամ՝ կան անազգ պետություններ, ավելի ստույգ՝ տվյալ տարածքում ապրող ժողովուրդը կոչվում է տվյալ տարածքի կամ պետության անունով, բայց նրանց պետական կառույցները ազգային են՝ ազգային ոստիկանություն, ազգային գվարդիա, ռազմավարություններն ազգային են՝ ազգային անվտանգության ռազմավարություն, ազգային արդյունաբերության ռազմավարություն…
Լա՛վ են անում եւ ճիշտ են անում, որովհետեւ քաջատեղյակ են, որ «ազգային բաղադրիչի» հիմքով ամեն ինչ կարող են կառուցել։ Սա՝ իբրեւ գովեստի խոսք այս կարգի պետությունների հանդեպ։ Ամենայն անկեղծությամբ։
Ի՞նչ ենք անում մենք, որ ազգ ենք։ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանին հարցնում եմ, թե ինչո՞ւ են մեր բարձրաստիճան սպաները (եւ ոչ միայն) «հակառակորդ» բառը գործածում «թշնամու» փոխարեն: Զրուցակիցս թեթեւակի ծիծաղում է. «Այո, վաղուց թշնամի է, չէ՞»: «Ուրեմն՝ ինչու՛ հակառակորդ»,- շարունակում եմ: Ա. Գրիգորյանը չի պատասխանում. «Այո, բայց ցանկալի է, որ թշնամի նշվի»:
Չնշվեց՝ ոչ թշնամի, ոչ ախոյան՝ դարավոր, փոխարենը՝ հակառակորդ՝ ինչպես սպորտում՝ մրցակիցը։ Իսկ բառերը, առավելեւս երբ դրանք արտասանվում են բազմաթիվ գաղտնիքներ ու գիտելիքներ պարունակող մեր սրբազան լեզվով՝ հայերենով, էներգետիկ մեծ ներուժ ունեն: Այլ կերպ՝ ոչ տեղին ու սխալ ընտրված բառի հետեւանքն էլ, հատկապես երբ զանգվածային է հնչում, նույնքան աղետաբեր ու սխալ է։ Սրանք զգացական խոսքեր չեն, բառի ուժի փորձարկման ամենատարբեր փորձեր կան աշխարհում…
Մեր հայրենիքում հաստատված թափառական մարդանմանը, որ մեզ մինչեւ վերջ մորթելու անթաքույց նպատակ ունի, մեզ համար... հակառակորդ է: Դե եթե այսպես է, ուրեմն հակառակորդին կարելի է նաեւ պարտվել։ Այո՞։
Ասվում է, թե չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, կան մշտական շահեր (տարբեր փոխարկումներով, բայց նույն իմաստով)։ Մենք նախադասության առաջին մասը յուրացնում ենք սխալ, որովհետեւ չենք սերտում երկրորդ մասը։ Կան մշտական շահեր։ Եվ մեր՝ որպես հայի, մշտական շահն է, երազանքն ու նպատակը՝ հետ բերել մեր հայրենիքի մեծ մասը նրանից, ով զավթել է՝ թյուրքից։ Եթե սա մեր մշտական շահն է, ուրեմն թյուրքը մեր մշտական թշնամին է։
Թյուրքը մեր մշտական թշնամին է, որովհետեւ մեր հանդեպ նրա քաղաքականությունը մշտապես չի փոխվում, եւ նա մշտապես մեկ նպատակ ունի՝ մեր իսպառ բնաջնջումը։ Եվ նա իր այս ծրագիրը հաջողելու հարցում մշտապես արթուն է՝ ի տարբերություն մեզ։ Ասում եք՝ ճանապարհների ապաշրջափակո՞ւմ։ Աստծու սիրուն, դրան ընդհանրապես ոչ ոք դեմ լինել չի կարող, երբ դրկիցդ հարեւան է, հակառակորդ է, կամ քեզ հետ ինչ-ինչ շահերի բախում ունեցող պետություն։ Բայց՝ ո՛չ թշնամի։ Որովհետեւ երբ դրկիցդ թշնամի է, նրա միակ նպատակը քեզնից խլած ու իրենը դարձրած տարածքը քեզ մնացած տարածքի վերջին մասի հաշվին ընդլայնելն է՝ ամեն գնով։
Ու քանի որ այդ տեսակ «դրկիցիդ» վերագրվող բառը հակառակորդն է, թշնամու կերպարը չի ձեւավորվում-հասունանում։ Եվ մենք մնում ենք թմրած։ Թմրած ժողովուրդ ու հասարակություն։ Առանց ազգային բաղադրիչի։ Պետությունն իր գործը, որ հանուն ազգային անվտանգության պիտի անի՝ դպրոցից սկսած, չի անում։ Իսկ հասարակություններն ինքնակրթմամբ չեն զբաղվում։ Այդ պատճառով էլ մեզ համար լղոզված են հակառակորդ, մրցակից, թշնամի, ախոյան հասկացությունները։ Ու դրանք «ամբողջանում» են այնտեղ, որտեղ սկսվում է թշնամական երկրից ներկրված էժան վարունգ-լոլիկը…
Մենք, սակայն, սա չպետք է թույլ տանք։ Մենք, ովքեր ունեն գրիչ, խոսք, գաղափար, գործելու կամք։ Պետք է խոսենք անընդհատ, ամենուր, ամեն օր ու պահ։ Երբ նույնիսկ արդեն խոսելու շունչ ու գործելու ուժ չունենք։ Պե՛տք է խոսենք։ Խոսքի ուժը մի օր, հետահայաց ուժի սկզբունքով, կպնդացնի իմ, քո, նրա, մեր բոլորի, հասարակության դիմադրողունակությունը։
Եվ կգա՛ ազգի իրավունքի ժամանակը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

24-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO