«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ամբողջությամբ
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Փաթեթը խորհրդարանում քվեարկությամբ ստացավ 79 «կողմ», 36 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:
Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ: Ռեկտորների ընտրության եւ նշանակման մասում կատարվել են էական փոփոխութուններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով:
Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաեւ առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական եւ ակադեմիական գործունեության ստաժի պահանջը: Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:
25-03-2021
|

փակել >>
|