Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը պետք է հետապնդի սեփական շահը

Նոր տրանսպորտային ուղին դրական արդյունք կբերի ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային առումներով։ Ըստ Minval.az-ի՝ այսպես է արտահայտվել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, երբ իտալական պարբերականին տված հարցազրույցում խոսել է Նախիջեւանն ու Ադրբեջանը միավորելիք ճանապարհի մասին։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ, որ իրենք «հետպատերազմական վերականգնման եւ խաղաղ համագոյակցության նոր էջ են բացում»: Առանցքայինն այստեղ, նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն է՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության համաձայն: «Դա կայունության, տարածաշրջանի բարգավաճման եւ անվտանգության միակ ուղին է»,- նշել է նա։
Այստեղ չխոսենք այն փաստից, որ մեր կողմից այս արհեստածին պետությանը հավատալը, մեղմ ասած, խելամտության պակաս կլինի, որովհետեւ անվտանգությունից չի կարող խոսել մեկը, ով պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար կիրառել է կասետային ռումբեր եւ միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։ Հավելենք միայն, որ, ըստ այս պաշտոնյայի, տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասում տնտեսական զարգացման վրա եւ «դրական արդյունք կտա միջազգային մասշտաբներով»:
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում հակիրճ մեկնաբանեց տրանսպորտային ոլորտն ուսումնասիրող, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը, արդեն այս տարի կառուցվող Իգդիր-Կարս-Նախիջեւան երկաթուղին կմիանա 2017 թ. շահագործման հանձնված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն: Ձեւավորվող միջանցքը նպաստելու է թուրք-ադրբեջանական ռազմավարական մերձեցմանը՝ ուղղված ոչ այնքան առեւտրատնտեսական, որքան ռազմական համագործակցության խորացմանը: Հեռահար նպատակը Նախիջեւանում թուրքական ռազմական բազայի ստեղծումն է, որն ապահովելու է Անկարայի աշխարհաքաղաքական առաջխաղացումը Մերձավոր Արեւելքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է կիրառվել Իրանի դեմ: Ու այս համատեքստում առավել քան տրամաբանական է տարածաշրջանային նոր ճարտարապետության ձեւավորման գործընթացում Իսրայելի ակտիվացումը:
Բաքվում ու Անկարայում, ըստ մեր զրուցակցի, մեծ գոհունակությամբ հայտարարում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս ու Իգդիր-Նախիջեւան երկաթուղիների միացումն ու հարավով մինչեւ Բաքու շարունակելը հնարավոր են դառնում բացառապես նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության արդյունքում։ «Ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանն այլեւս հանդես է գալիս որպես թուրք-ադրբեջանական մերձեցման համար անհրաժեշտ ռեսուրս, այլ ոչ թե սեփական շահը հետապնդող սուբյեկտ: Կարս-Գյումրի, ինչպես նաեւ Իջեւան-Ղազախ երկաթուղիների բացման հարցի օրակարգից դուրս գտնվելը դրա վառ ապացույցներից է»,- եզրափակեց Վ. Դավթյանը:
Ահա թյուրքական երկու պետության գոհունակության իրական պատճառը, ինչը հստակ ի ցույց է դնում, որ Հայաստանը որեւէ շահ չունի այստեղ։ Մանավանդ երբ թյուրքական կողմերը հայտարարում են, որ, ինչպես իրենք են ասում, «Զանգեզուրի միջանցքի նկատմամբ հայերը մաքսային վերահսկողություն չեն ունենալու»։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

25-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO