Տարածաշրջանային գերարագ զարգացումները
Հայկական բանակի շտապ արդիականացման հրամայական
Դեռ արցախյան երրորդ պատերազմի թեժ գործողությունների ընթացքում Թուրքիան հայտարարում էր, թե ցանկանում է հիմնախնդրի կարգավորումը տեսնել սիրիական ձեւաչափով, որի շրջանակներում Ռուսաստանի հետ միասին կպահպանեն հրադադարի ռեժիմը: Նոյեմբերի 9-ից երկու օր անց Ռուսաստանը եւ Թուրքիան ստորագրեցին Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու համաձայնագիր, իսկ դրանից երկու ամիս անց Ադրբեջանի Բարդա քաղաքում սկսեց գործել համատեղ կառույցը ռուս եւ թուրք զինծառայողների հավասար համամասնությամբ:
Սիրիայի եւ Արցախի հիմնախնդիրները չի կարելի համարել նույնը, դրանք նույնիսկ կարելի է գնահատել որպես տրամագծորեն հակառակ իրողություններ: Արցախը պայքարում է իր ինքնորոշման եւ հիմա արդեն բռնազավթված տարածքները վերադարձնելու համար, իսկ Սիրիան արտաքին մի քանի պետությունների ներխուժման հետեւանքով պայքարում է իր տարածքային ամբողջականության պահպանման համար: Թուրքիան հասավ այն բանին, որ տարածաշրջանի այս երկու թեժ կետերում Ռուսաստանի հետ ստանձնի հրադադարը վերահսկողի դերը:
Ստեղծված իրավիճակում օրինաչափ է դառնում նաեւ այս երկու հակամարտության միջեւ զուգահեռներ անցկացնելը, իսկ դրանք ամենեւին էլ լավատեսական եզրահանգումների չեն բերում: Վերջին օրերին, ինչպես պարբերաբար լինում է, Սիրիայում կրկին շիկացել է իրավիճակը: Ռուսաստանի աջակցությունը վայելող սիրիական կառավարական ուժերը հրթիռային հարվածներ էին հասցրել Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող գրոհայինների նավթի արտահանման բազային: Թուրքիան մի քանի անգամ հրապարակային կոչով դիմեց Ռուսաստանին, որպեսզի զսպի Ասադին: Դրան հետեւեց Թուրքիայի օդուժի հարձակումը Սիրիայի Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում տեղակայված սիրիական դեմոկրատական ուժերի մաս կազմող քրդական աշխարհազորի դիրքերի վրա:
«Ռուսսկայա վեսնա» ռազմական պարբերականը գրեց, որ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնակցությամբ Սիրիայում ստեղծված մի շարք ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտներ ոչնչացվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիահարվածներից: Ըստ պարբերականի, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի եւ Սիրիայի բանակի հարվածների արդյունքում ոչնչացվել կամ վնասվել են հարյուր միլիոնավոր դոլարների սարքավորումներ ու մաքսանենգ ապրանքներ, այդ թվում՝ Իդլիբ նահանգում նավթային ենթակառուցվածքներ եւ բեռնատար մեքենաներ: Գրոհայինները բեռնատարները ներկայացրել են որպես մարդասիրական օգնությամբ տրանսպորտային միջոցներ, բայց դրանց մեջ զենք ու նյութատեխնիկական միջոցներ են եղել:
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վկայակոչելով դիվանագիտական եւ ռազմական աղբյուրները, շտապեց գրել, որ 2020 թ. մարտին Սիրիայի շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների տապալման լուրջ վտանգ կա: Այստեղ չի կարելի բացառել, որ Ռուսաստանը Թուրքիային պատասխանում է Ուկրաինայի Դոնբասի շրջանում վերջինիս աջակցությամբ իրավիճակի թեժացման եւ այդ երկրին «Բայրաքթարների» վաճառքի գործարքի համար: Եթե Սիրիայի ռուս-թուրքական ձեւաչափում արձանագրվում են նման լարումներ եւ շիկացումներ, ապա օրինաչափորեն պետք է նույն սցենարով զարգացումների ռիսկերը բարձր գնահատվեն նաեւ Արցախի դեպքում: Սիրիական շիկացման միտումներին զուգահեռ իրանական «Տելեգրամի» ալիքներում սկսեցին շրջանառվել լուսանկարներ, որոնցից երեւում է, որ մեծ քանակի զրահատեխնիկա է տեղափոխվում Թուրքիայի Իգդիրում տեղակայված ռազմաբազա: Ըստ իրանական աղբյուրների, այդ տեխնիկան Սիրիայից է դուրս բերվել եւ ուղղված է Հայաստանի դեմ՝ մասնավորապես, Մեղրիում միջանցք բացելու ռազմական գործողությունների համար:
Հավանականությունը մեծ է, որ այդ տեխնիկան, իրոք, Սիրիայից դուրս բերված լինի, ինչին էլ հաջորդել է սիրիական բանակի ակտիվացումը Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում: Սակայն միանշանակ պնդել, թե այդ ուժերը բերվել են Հայաստանի դեմ՝ չի կարելի: Մեծ հավանականություն ունի նաեւ Իրանի դեմ դրանց օգտագործման տարբերակը՝ ԱՄՆ-Իրան, Իսրայել-Իրան սրված հարաբերությունների անկանխատեսելի զարգացումների պատկերի վրա: Պատահական չէ, որ իրանական լրատվամիջոցներն սկսեցին իրենց կառավարությանը կոչեր ուղղել՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով զորքեր տեղակայելու վերաբերյալ՝ հիմնավորելով, թե Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխության:
Այսպիսով, եթե Սիրիայում ռուս-թուրքական հավասարակշռության ձեւաչափը կարող է ճաքեր տալ, հետեւաբար, Հայաստանը «դատապարտված» է մեծ արագությամբ արդիականացնելու իր անվտանգության համակարգը՝ այն նորագույն սպառազինությամբ հագեցնելով եւ Ռուսաստանի հետ միասին ուժեղացնելով համատեղ զինված ուժերի համալիրը: Այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը փաստացի սերտաճում է թուրքականի հետ, դրան հակազդելու ճանապարհին այլընտրանք չկա:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 26-03-2021
|

փակել >>
|