Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Արցախում եւս համավարակի ակտիվացման միտում է նկատվում

Գլխավոր համաճարակաբանը հորդորում է պահպանել պայքարի կանոնները

Աշխարհում վարակի երկրորդ, իսկ որոշ երկրներում էլ՝ երրորդ ալիքի բարձրացմամբ պայմանավորված, վերջին շրջանում Արցախում նույնպես կորոնավիրուսի համավարակի որոշակի ակտիվացում է նկատվում:
Մասնագետների համոզմամբ, վարակի «աշխուժացման միտումը» մասնավորապես «քաղաքացիների ազատ ելումուտի» եւ դիմակների չօգտագործման հանգամանքով է պայմանավորված: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի տեղեկատվությամբ, լաբորատոր հետազոտությունների վերջին արդյունքները բավական մտահոգիչ են: Ընդամենը երկու օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Ըստ որում, հետազոտություններից ակնհայտ է դարձել, որ վարակվածները «նախկինում հաստատված վարակակիրների շփման շրջանակից են»:
Տեսչության ղեկավարի հավաստմամբ, կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախներ են համարվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունի եւ Ասկերան համայնքները: Ներկայումս 15 վարակակիր, որոնց վիճակը միջին ծանրության է որակվում, ստացիոնար բուժում են ստանում հանրապետական հիվանդանոցում: Առավել թեթեւ վարակվածները բուժօգնություն են ստանում տնային պայմաններում: Օ. Հարությունյանը հավելեց նաեւ, որ «հիվանդների ավելի քան 90 տոկոսը բարձր տարիքի են, մեծահասակներ»:
Արձանագրելով վիճակագրական տվյալները, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը ափսոսանքով նշեց, որ փետրվար ամսվա համեմատությամբ կորոնավիրուսային դեպքերն Արցախում աճել են ավելի քան երկու անգամ: Նա հուսադրող համարելով այն իրողությունը, որ երեխաների շրջանում վարակվողներ չեն հայտնաբերվել, ծնողներին, հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների պատասխանատուներին հորդորեց չկորցնել զգոնությունը եւ հնարավորինս ակտիվ վերահսկողություն սահմանել համավարակից նրանց զերծ պահելու համար:
Ըստ Օֆելյա Հարությունյանի, այս տարվա անցած ժամանակաընթացքում նախարարության կողմից իրականացվել է 3817 լաբորատոր հետազոտություն: Արդյունքում՝ 538 քաղաքացիների մոտ վարակը հաստատվել է: Արցախում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 2422 դեպք եւ կատարվել է 21 հազար 265 թեստավորում:
Տեսչության պետի խոսքով, նախարարության համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոնի մասնագետները պարբերաբար վարակազերծման միջոցառումներ են իրականացնում հասարակական վայրերում, կրթական հաստատություններում եւ հիմնարկներում, կատարվում է նոր կորոնավիրուսի, գրիպի ու վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկում: Օ. Հարությունյանը վարակից խուսափելու արդյունավետ նախապայման է համարում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոններին հետեւելը, դիմակի կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը:

Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

26-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO