|
|
|
Տասնմեկից չորսն ընկան հերոսաբար Պաշտպանելով Հայոց սահմանը
Լեգենդար «Եղնիկներ» զորամասի զինվորները միշտ են աչքի ընկել իրենց հերոսությամբ, մարտնչել են թշնամու դեմ ու անառիկ պահել իրենց դիրքերը։ 6 տարի առաջ՝ 2015 թ. մարտի 19-ին, զորամասի հետախուզական ջոկատի 11 մարտիկ՝ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը, դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Օնիկ Միքայելյանը, գնդացրորդներ Գոռ Դարմանյանը, Ժորա Գեւորգյանը, 1-ին դասակի հրամանատարի տեղակալ Ռաֆայել Նազարյանը, մարտիկներ Էդգար Մարտիրոսյանը, Ժիրայր Նալբանդյանը, Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը, Արշակ Կարենի Հարությունյանը եւ Սամվել Հակոբյանը, հանդիպելով թշնամու հատուկ նշանակության քառապատիկ ավելի զինվորների, մարտի մեջ են մտնում։ Անհավասար՝ 2 ժամ տեւած մերձամարտի ընթացքում հերոսաբար զոհվեցին 3 հայորդի՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը, Էդուարդ Գագիկի Հայրապետյանը եւ Արշակ Կարենի Հարությունյանը: Նրանց զինակից Սամվել Հակոբյանը, ով Արարատի մարզի Արեւաբույր գյուղից էր, ստացած ծանր վերքերից վախճանվեց օրեր անց:
Տղաների հերոսության եւ օգնության հասած մեր զինվորների շնորհիվ թշնամին նահանջել է, սակայն հայոց քաջերը հետապնդել են նրանց եւ գրեթե գլխովին ոչնչացրել դիվերսանտներին։ Ծանր վիրավորում էին ստացել նաեւ 3 զինծառայող՝ ավագ լեյտենանտ Սարգիս Գաբրիելյանը, Գոռ Դարմանյանը, սերժանտ Օնիկ Միքայելյանը: Հակոբ Գագիկի Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԱՀ նախագահների «Արիության համար» մեդալներով, ինչպես նաեւ ծառայության ընթացքում բազում պատվոգրեր է ստացել։ Ծնվել է 1996 թ. մարտի 28-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ընտանիքի միակ տղան էր։ Ուներ երկու քույր, որոնք Հակոբից մեծ են տասներեք-տասնչորս տարով։ Քույրերից մեկին անունով էր դիմում՝ Լիանա, իսկ Նաիրային, որ Հակոբից մեծ էր տասներեք տարով, «քուրո» էր ասում։ «Հենց վիճում էինք, ասում էր՝ «սրանից հետո քեզ կասեմ Նառա». մտածում էր, թե դրանով ինձ պատժում է»,- ժպտուն արցունքներով հիշում է Նաիրա Խաչատրյանը։ Քրոջ խոսքերով՝ միասին են խաղացել, մեծացել, ապա նաեւ՝ որոշումներ կայացրել. «Նրանով ապրում էի, շնչում։ Երբ ասում էի՝ «Հակոբս», կոլեգաներս ասում էին՝ «քո Հակոբը չի, մամայինդ է»։
Հակոբին ճանաչում եմ մանկուց, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղ։ Այն ժամանակ դպրոցը գործում էր Աղաձորի հարեւանությամբ գտնվող Վարդանաց գյուղում։ Աշխատում էի Քաշաթաղի շրջվարչակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում՝ վարչության պետի տեղակալ եւ կրթատեսչական բաժնի վարիչ։ Հաճախ էի այցելում դպրոցներ, նաեւ՝ Վարդանացի։ Հակոբն աչքի էր ընկնում եւ լավ էր սովորում, ակտիվ էր, մասնակցում էր դպրոցական բոլոր միջոցառումներին։ Հետագայում Վարդանաց գյուղը փակվեց, քանի որ մնալու էր Խուդափերինի կամրջի մոտ կառուցվող ջրամբարի տարածքում։ Դպրոցը տեղափոխվեց Աղաձոր։ Բարձր դասարաններում շրջանային դպրոցական տարբեր միջոցառումներ էին անցկացվում, հատկապես՝ ինտելեկտուալ։ Եվ Աղաձորի թիմը, շնորհիվ հատկապես Հակոբի, միշտ բարձր տեղ էր գրավում։ Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվեց Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Երկրորդ կուրսից զորակոչվեց բանակ, որտեղ նույնպես աչքի էր ընկնում խելացիությամբ, կարգապահությամբ, եւ պատահական չէ՝ արժանանում էր պատվոգրերի, կրծքանշանների, ծնողները, դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ շնորհակալագրերի։ Զոհվելուց օրեր առաջ արձակուրդ էր եկել, վերադարձել զորամաս։ Հայրը պատրաստվում էր որդու ծննդյան օրը՝ մարտի 28-ին այցելել զորամաս, սակայն...
Հերոսին հուղարկավորեցինք Հակարիի ու Արասի միավորման տարածքում՝ Հակարիի ձախակողմյան հարթավայրի հայրենի Աղաձոր գյուղում՝ դպրոցից քիչ հեռու ոչ բարձր բլրակին, որը տարվա գրեթե բոլոր ամիսներին կանաչապատ է։ Դիմացը Խուստուփ լեռն է։ Հոր ցանկությունն էր՝ որդուն հուղարկավորել Աղաձորում եւ ոչ թե Արտաշատում, որտեղ ծնվել էր։ Հույս ուներ՝ որդին, նաեւ նահատակ, կմնար հայրենի երկրի սահմանապահը։ Գեղեցիկ ձեւավորել էր որդու շիրիմը, պատրաստվում էր մոտը մատուռ կառուցել։ Սակայն եղավ արցախյան վերջին պատերազմը, կորցրինք Քաշաթաղի շրջանը, Հակարի գետն ու նրա ավազանը։ Թշնամու տիրապետության տակ մնաց նաեւ հերոսի շիրիմը։ Հակոբի անունով էր կոչվում հարազատ դպրոցը, որը վերջին տարիներին տնօրինում էր Հակոբի քույրը՝ Նաիրա Խաչատրյանը: Նաիրան Հակոբ է կոչել իր որդուն: Եղբոր ծննդյան 24-ամյակի առթիվ գրել էր. «Հակոբս ապրել է ընդամենը 19 գարուն, հասցրել էր սիրված լինել շրջապատում, հասարակության մեջ, դպրոցում, ընկերական շրջապատում, ստեղծել էր այնպիսի մարդկային փոխհարաբերություններ, որ, հետ հայացք գցելով նրա անցած ճանապարհին եւ տեղի ունեցած երեւույթներին, զարգացող դեպքերին, հասկանում ես՝ նա միշտ եւ ամենուրեք իրեն պահել է արիաբար, որի շնորհիվ ունեցել է հաղթանակներ կյանքում: Անունն ու հարգանքը պետք եկան նաեւ հայրենիքի Սուրբ սահմանը պահելու նվիրական պարտականությունը կատարելիս: Չավարտված ճախրանքներ, փշրված երազանքներ, հուշեր, ցավի եւ տառապանքի զգացողություններ թողեց մեզ. միեւնույն ժամանակ՝ հպարտություն»: Հիշում է նաեւ՝ զորակոչվելու օրն ավտոբուս բարձրանալիս ասել է. «Տես, մամ, ավտոբուսի առաջին աստիճանին եմ, դա նշանակում է՝ ես արդեն ձեր որդին չեմ, երկու տարի իրավունք չունեմ ձեր մասին մտածելու, ես Հայրենիքի որդին եմ»: Հակոբ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ եւ ԱՀ նախագահների «Արիության համար» մեդալներով։
Արշակ Հարությունյանը ծնվել է 1995 թ. ՌԴ Մոսկվա քաղաքում: Ընտանիքի անդրանիկ զավակն էր: «Արշակը թուխ երեխա էր, շիկահեր ռուսների մեջ հեշտ տարբերվում էր, ու տեսնողները միանգամից ասում էին՝ «հայի երեխա է»»,- հիշելով տղայի մանկությունը՝ պատմել է հայրը՝ Կարեն Հարությունյանը։ Արշակի ծնվելուց հինգ ամիս հետո ընտանիքը վերադառնում է Հայաստան: Հերոսը սովորել է Երեւանի թիվ 64 միջնակարգ դպրոցում։ Ավարտելով 9-րդ դասարանը՝ ընդունվում է Երեւանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարան՝ խոհարարական բաժին: Հետմահու պարգեւատրվել է «Արիության» (ՀՀ) եւ «Արիության համար» (ԼՂՀ) մեդալներով: Թաղված է Եռաբլուրում:
Էդուարդ Գագիկի Հայրապետյանը ծնվել է 1995 թ. փետրվարի 4-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքային համայնքի Մուղնի գյուղում։ Տան երրորդ զավակն էր, ուներ երկու քույր եւ մեծ եղբայր: Տատի ցանկությամբ կրում էր պապի անունը: Հետմահու արժանացել է «Արիության» (ՀՀ) եւ «Արիության համար» (ԼՂՀ) մեդալների: Պարգեւատրվել է նաեւ «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհուրդ» իրավաբանական անձանց միության «Զինվոր հայրենյաց» մեդալով։ Թաղված է ծննդավայր Մուղնի գյուղի գերեզմանատանը։
Սամվել Սասունի Հակոբյանը ծնվել է 1995 թ. Արարատի մարզի Արեւաբույր գյուղում: Հնգանդամ ընտանիքի երկրորդ զավակն էր: Հակոբյանների ընտանիքի մեծ երեխան Սամվելի քույրն էր՝ Հերիքնազը, իսկ իրենից փոքր ուներ մեկ եղբայր՝ Միտուշը։ Ամեն ինչին հարմարվող, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր Սամվելը կամ, ինչպես տանն ու ընկերներն էին ասում, Սամոն իրեն համարում էր խաղաղության աղավնի, ով ամենքին հաշտեցնում ու ամենուր խաղաղություն էր փորձում հաստատել: Սպորտը Սամվելի տարերքն էր: Տասնմեկ տարի զբաղվել է քիք¬բոքսինգով: Մասնակցել է մրցումների։ Մահացել է 2015 թ. մարտի 26-ին։ Հետմահու պարգեւատրվել է «Արիության» (ՀՀ) եւ «Արիության համար» (ԼՂՀ) մեդալներով: Թաղված է ծննդավայր Արեւաբույր գյուղի գերեզմանոցում։ Սամվելը նաեւ ստեղծագործել է։
Ժիրայր Նալբանդյանը, ով պարգեւատրվել է Արցախի «Արիության համար», ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալներով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, Վազգեն Սարգսյանի շնորհակալագրով, մի շարք պատվոգրերով, Կարբի գյուղից է, ունի երկու եղբայր։ Նկարագրելով այդ օրվա հերոսամարտը՝ հիշում է. «2015 թ. մարտի 19-ին առաջնագծում էինք, առավոտյան հետ էինք գալիս, երբ նկատեցինք սահմանը հատած թշնամու հատուկ նշանակության խմբին: Հրամանատարն արագ կարգադրություններ արեց, մենք ընդունեցինք մարտն ու մինչեւ վերջ պայքարեցինք: Ահագին մեծ կռիվ եղավ ու տեւեց ավելի քան երկու ժամ: Հետ շպրտեցինք նրանց ու բոլորին ոչնչացրինք՝ զոհեր տվեցին մեր դաշտում, իսկ փախչողներին էլ վերացրինք չեզոք գոտում»։ Ժիրայրը մասնակցել է նաեւ 2016 թ. ապրիլյան պատերազմին։
Գոռ Դարմանյանը ծանր վիրավորվել էր այդ մարտում եւ երկար մնաց հոսպիտալում։ Առողջացավ։ Հաճախ էր այցելում հարազատ զորամաս։ Վերջին տարիներին մասնակցում էր ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի կողմից Արցախում կազմակերպված ծառատունկերին, լինում Բերձորում: Հանդիպել ենք, զրուցել։ Ցավով էր խոսում հերոսը մարտական ընկերների մասին, ովքեր ընկան քաջաբար։ Պարտգեւատրվել է ՀՀ եւ Արցախի «Արիության», «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Մինչեւ բանակ գնալը հայրենասիրությունը պատկերացնում էի այնպես, ինչպես մեր գրողներն էին ներկայացրել, այն ոգեկոչում էր... Նաեւ Գարեգին Նժդեհի գաղափարների կրողն եմ, խրամատների մեջ նրա խոսքերն էի փորագրում ու տղերքի մեջ իմ պատկերացրած հայրենասիրությունը սերմանում»:
Այս հերոսամարտի ընթացքում վիրավորվում է նաեւ լեյտենանտ Սարգիս Հովհաննիսյանը՝ աջ ձեռքը կորցնում է։ Մի քանի ամիս անց լեյտենանտը դարձյալ իր զինվորների կողքին էր, բայց արդեն՝ թիկունքային զորամասերից մեկում:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ26-03-2021

փակել >>
|
 |
20-04-2021 Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները
ԵԱՀԿ ...
|
 |
20-04-2021 Կապույտ ու կանաչ տարածքները Պատերազմի «անտեսանելի» զոհեր
Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...
|
 |
20-04-2021 Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...
|
 |
20-04-2021 Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը Բողոքի ակցիա Ստեփանակերտում
2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...
|
 |
20-04-2021 Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…
«Թուրքիան պատանդ ...
|
 |
20-04-2021 Ցավով ու հպարտությամբ Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...
|
 |
20-04-2021 Կորցրած հայրենիքի հիշատակները Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում
Երեւանի ...
|
|
|
 |
20-04-2021 Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...
20-04-2021 Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...
20-04-2021 Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...
20-04-2021 Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
|
|
|
 |
 |
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1 ցերեկը +1... +4
|
|
|
 |
|
 |
|
 |
Արխիվ
|
|
|