Հանդիպում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահի աշխատակազմում տեղի են ունեցել հանդիպումներ արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների ներկայացուցիչների հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում ավելի վաղ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անհետ կորածների հարազատները կապ կպահպանեն նախագահի աշխատակազմի հետ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանակելով որոնողական աշխատանքների ընթացքի եւ ի հայտ եկող հնարավոր խնդիրների վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել էր, որ անհետ կորածների հայտնաբերման հետ կապված հարցերն իր ուշադրության կենտրոնում են, եւ իր լիազորությունների սահմաններում շարունակելու է այդ ուղղությամբ ջանքերը՝ համագործակցելով նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկ հանդիպումների ընթացքում Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել այս ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ համագործակցում են համապատասխան պետական կառույցների, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարական կազմի հետ: Անհետ կորածների հարազատները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը, նաեւ տրամադրել տեղեկություններ եւ նյութեր, որոնք կարող են օգտակար լինել որոնողական աշխատանքներին:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահի աշխատակազմը շարունակելու է հանդիպումներն անհետ կորածների հարազատների հետ:
27-03-2021
|

փակել >>
|