Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի այցը Լոռի
Լոռու մարզ այցելեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրիում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը: Մարզի ղեկավարների հետ հանդիպմանը հյուպատոսը սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Նա իր խոսքում նշեց, որ 4 ամիս է, ինչ նոր պաշտոնում է, բայց հայ ժողովրդի հետ բարեկամության հիմքերը դրվել են դեռեւս հեռավոր 1988-ին, երբ, ի թիվս շատ ռուս մասնագետների, ինքը եւս օգնության է շտապել ծանր իրավիճակում հայտնված աղետի գոտու բնակիչներին: Ռ. Կանդաուրովը համառոտ անդրադարձավ նաեւ Լոռու մարզում ՌԴ կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, վստահեցրեց, որ դրանք տարեցտարի ընդլայնվելու միտում ունեն:
Հարություն Համբարձումյանն իր հերթին ներկայացրեց ՌԴ կառավարության աջակցությամբ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը: Նա մասնավորապես անդրադարձավ ՌԴ սոցիալ-մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի նախաձեռնությամբ 2013-ից իրականացվող «Տաք սիրտ» ակցիային, որի նպատակն է բացահայտել, աշխարհին ներկայացնել մինչեւ 23 տարեկան այն երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին, ովքեր կյանքի գնով, հերոսական արարքներ իրականացնելով՝ օգտակար են օգնության կարիք ունեցող մարդկանց: 2020 թ. մարզում այդպիսի 3 դպրոցական է եղել՝ Տիգրան Մարկոսյան, Էդմոն Քոչարյան, Էդիկ Ղարաքեշիշյան, եւ հյուպատոսի այցը, ճանաչողական լինելուց զատ, նաեւ նրանց մրցանակները հանձնելու նպատակ ուներ:
Մարզի ղեկավարը եւ հյուրերը եղան Վանաձորի պետական համալսարանում, պատվիրակությունը շրջեց համալսարանի ֆակուլտետներում, եղավ գրադարանում, ռուսաց լեզվի ամբիոնում: Վերջում Գյումրիում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի ու համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրվեց:
Առաջընթաց՝ նախորդ տարվա համեմատ
Ավարտվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այս տարի իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի՝ համայնքներից հայտերի ընդունման գործընթացը: Հայտերը ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաստատմանը: Ընդունված հայտերի թիվը 121 է, որոնց իրագործման համար նախնական հաշվարկներով կպահանջվի 5 մլրդ 124 մլն դրամ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հույս ունի, որ ծրագրերը կհաստատվեն կառավարությունում, եւ հնարավորություն կտրվի այս տարի եւս մարզում իրականացնելու մեծածավալ ծրագրեր:
Մեկ լուր եւս՝ ամփոփվել են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Եռամսյակային արդյունքներով պլանը կատարվել է ավելի քան 100 տոկոսով, առաջընթաց է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի 27-03-2021
|

փակել >>
|