Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԼՂՀ


Աջակցելու, սատարելու պատրաստակամություն

Երեկ Երեւանում Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարները, շրջվարչակազմի ներկայացուցիչներ, նորաստեղծ հասարակական կազմակերպությունների անդամներ հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
ԱՀ նախագահը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց իրենց առաջիկա անելիքներն ու ծրագրերը: Նշեց՝ այժմ Արցախի որոշ համայնքներում՝ Ասկերանի, Մարտակերտի շրջաններում, իրականացվում է բնակարանաշինություն: Տեղահանված եւ ՀՀ տեղափոխված քաշաթաղցիները կամավորության հիմունքներով կարող են հայտ ներկայացնել ու տեղափոխվել Արցախ՝ բնակվելու: Ներկա դրությամբ մոտ 40 ընտանիք արդեն հայտնել է ցանկություն՝ բնակվելու նշված բնակավայրերում: Կառավարությունը կաջակցի մի շարք ծրագրերով: Նախագահի ելույթից հետո ներկաները հարցեր ուղղեցին նրան՝ կապված առկա խնդիրների եւ ապագա անելիքների հետ: Ծաղկաբերդի գյուղական համայնքի նախկին ղեկավար, այժմ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ազատ Եղոյանն ասաց՝ կյանքը պետք է շարունակվի՝ անկախ ամեն ինչից, ողջունեց, որ կամավոր հիմունքներով է տեղի ունենում վերադարձը դեպի Արցախի գյուղական համայնքներ: Ա. Հարությունյանի խոսքերով՝ Քաշաթաղի շրջանի բնակչությունը եղել է երկիրը շենացնողների առաջին շարքերում, եւ ինքը մշտապես պատրաստ է աջակցելու քաշաթաղցիներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Ցանկացավ, որ նրանք նորից գան Արցախ՝ բնակվելու, սակայն բոլոր տեղահանվածներն ունեն ընտրելու իրավունք:
«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ գործադիր տնօրեն Կարինե Մովսեսյանը տեղեկացրեց, որ ձեռնարկել են 2 հիմնական ծրագիր: Առաջինը՝ ոչ ֆորմալ կրթություն, որով հնարավորություն կտրվի քաշաթաղցի ուսուցիչների որոշ մասին ապահովելու աշխատանքով, իսկ երկրորդը սոցիալ-տնտեսական է, եւ խնդրեց կառավարության աջակցությունը: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը հայտնեց, որ Արարատի մարզում հողատարածք են վարձակալել եւ զբաղվելու են բանջարաբոստանային մշակաբույսերով, արդեն մոտ 50 աշխատող կա, հիմնականում՝ քաշաթաղցիներ: Ընթացքում հնչեցին այլ հարցեր եւս:
Արցախի նախագահը պատրաստակամություն հայտնեց բոլոր խնդիրների լուծմանն աջակցել: Որոշ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ տվեց ԱՀ կառավարության ներկա անդամներին: Նախագահի հաջորդ հանդիպումը հադրութցիների հետ էր:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

27-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO