Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


«Պատիժը» մեղմելու ցանկությամբ

Թուրքական կողմը պատրաստ չէ ընտրություն կատարել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ

ԱՄՆ-ում թուրքական պաշտպանական արդյունաբերության հետաքրքրությունների ներկայացուցիչները վարձել են ամերիկյան «Lockheed Martin» ռազմական կորպորացիայի նախկին բարձրաստիճան աշխատակցին՝ օգնելու Անկարային՝ վերադառնալու «F-35» բազմաֆունկցիոնալ կործանիչ ծրագիր, որին հասանելիությունն այդ երկիրը կորցրեց ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման պատճառով: Համենայնդեպս, մասնագիտացված հանդեսներն այսպես են մեկնաբանել լոբբիստական պայմանագիրը: Չնայած Ջո Բայդենի վարչակազմի կատեգորիկ դիրքորոշմանը՝ կապված ՆԱՏՕ-ի անդամի կողմից ռուսական հզոր զենք գնելու հետ, թուրքական կողմը ցույց է տալիս, որ պատրաստ չէ ընտրություն կատարել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այս մասին նշում են փորձագետները:
ԱՄՆ-ում Թուրքիայի հետաքրքրությունների նոր լեգալ ներկայացուցիչներից մեկը «Lockheed Martin»-ի տարածաշրջանային նախկին նախագահ Սթիվեն Ուիլյամսն է: Այն, որ նրան պատկանող «Pentagon Strategies» խորհրդատվական բյուրոն այժմ միջնորդական դեր է կատարում Վաշինգտոնի ու Անկարայի միջեւ, կարելի է տեղեկանալ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալների բազայից: Գերատեսչություն ուղարկված հայտում նշվում է, որ լոբբիստական թանկարժեք պայմանագիրը կոչված է ապահովելու «աջակցություն Թուրքիայի ազգային պաշտպանության համար ծայրահեղ կարեւոր տեխնոլոգիաների մշակման ու արտադրության գործընթացում» հատկապես ավիաշինության ու ավիատիեզերական տեխնիկայի ոլորտներում: Նշվում է, որ գրանցված սուբյեկտը կարող է ԱՄՆ-ում քաղաքական գործունեության մասնակցել:
«Foreign Lobby Report»-ը սա մեկնաբանում է որպես Թուրքիայի իշխանությունների` բազմաֆունկցիոնալ մարտական կործանիչների արտադրության ծրագրին վերադառնալու ցանկության նշան: Այնուամենայնիվ, հիմքեր կան ենթադրելու, որ լոբբիստական պայմանագիրը կարող է ուղղված լինել նաեւ կիրառված պատժամիջոցների դիմաց սովորական փոխհատուցման ստացմանը: Այսպես՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է. «Մենք այն տրամադրության մեջ չենք, որ խոսենք. մենք պետք է վերադառնանք: Մենք ասում ենք, որ անարդարություն կա, եւ այդ անարդարությունը շտկման կարիք ունի»: Անկարան, նրա խոսքերով, ձգտելու է վերականգնել հավասարակշռությունն ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերում եւ փոխհատուցել «F-35»-ի նկատմամբ իրավունքների կորուստը:
Ամերիկայի եւ Թուրքիայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության թեման քննարկվել է վերջերս երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինկենի եւ Մեւլյութ Չավուշօղլուի միջեւ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում: Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր գործընկերոջը հորդորել է «չպահպանել ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը»:
Ամերիկյան վարչակազմը չի թաքցնում, որ մտադիր է հասնել այն բանին, որ Թուրքիան լիովին հրաժարվի C-400 համակարգերի շահագործումից՝ միեւնույն ժամանակ հարցը ներկայացնելով ՆԱՏՕ-ի բոլոր անդամների քննարկմանը: «Մենք կշարունակենք ինչպես երկկողմ շփումներում, այնպես էլ ՆԱՏՕ-ում Թուրքիայի հետ քննարկել այն հարցերը, որոնք վերաբերում են C-400-ին,- մի քանի օր առաջ հայտարարել է դաշինքի շտաբ-բնակարանում երկրի գործերի ժամանակավոր հավատարմատար Դուգլաս Ջոնսը:- ԱՄՆ-ը շատ պարզ ասել է, թե ինչպես է վերաբերվում Թուրքիայի կողմից C-400-ի գնմանը: Ռուսական սպառազինության խոշորագույն համակարգին, ինչպիսին է C-400-ը, տեղ չկա դաշինքում»: Նրա խոսքերով՝ Անկարայի կողմից C-400-ի գնումը «հակասում է ռուսական սպառազինության համակարգից կախվածությունից հրաժարվելու պարտավորությանը, որը դաշնակիցները ստանձնել են»:
Անկարան նշում է, որ դիտարկում է խնդրի լուծման տարբեր ուղիներ: Այսպես՝ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը այս ամիս նկատել է. «Մենք հավատում ենք, որ հնարավոր է ԱՄՆ-ի հետ ստեղծել մեխանիզմ, որը կլուծի ՆԱՏՕ-ի համար C-400-ի կողմից վտանգի խնդիրը: Մենք ավելի վաղ առաջարկել ենք դա եւ կրկնում ենք առաջարկը, որը վերաբերում է ինչպես «Պատրիոտ» համակարգերի գնմանը, այնպես էլ դաշինքի ու «F-35» ինքնաթիռների համար սպառնալիքների բացակայության մասին հարցի ուսումնասիրությանը»:
Բայց թուրքական ղեկավարությունը շեշտել է, որ չի պատրաստվում հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգից: Չավուշօղլուի խոսքերով՝ Բլինկենի հետ զրույցում ինքը հերթական անգամ հաստատել է թուրքական դիրքորոշումը. C-400-ի պայմանագիրը կայացած գործարք է եւ վերանայման ենթակա չէ:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

27-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO