Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Պատկերասրահի օժանդակությամբ

Արցախյան վերջին պատերազմի պատճառով շատ արցախցիներ ստիպված հեռացան իրենց բնակավայրերից, ապաստան գտան մեր երկրի տարբեր մարզերում, Երեւանում։ Մինչ օրս շատերն ունեն բնակարանի խնդիր, շատերն են փափագում ունենալ մի կտոր հողատարածք, որպեսզի բարիք ստեղծեն...
Տեղահանվածներին Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների կառավարությունների կողմից հատկացվել եւ հատկացվում է որոշակի ֆինանսական աջակցություն՝ բնակարանային խնդիրները լուծելու եւ այլ նպատակներով։ Կարիքավորներին տարբեր օժանդակություն են ցուցաբերում նաեւ առանձին անհատներ ու հասարակական կազմակերպություններ։ Երեւանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը «ՀՀ»-ին տեղեկացրեց, որ նոր են վերադարձել Արարատի մարզի Նոր Կյանք գյուղից՝ բնակարան են գնել Քարվաճառից տեղահանված բազմազավակ ընտանիքի համար։ Ասաց՝ մամուլից են իմացել բազմազավակ այս ընտանիքի մասին եւ տեղեկանալով, որ նրանք կառավարության հատկացրած ողջ գումարը պահել են տուն գնելու նպատակով, որոշել են օժանդակել պակասող գումարը ձեռք բերելու հարցում։ Ձեռնարկել են դրամահավաք։
Քարվաճառի Նոր Վերինշեն գյուղից են Ռոբերտ եւ Արեգնազան ամուսինները: Ծանոթացել են տարիներ առաջ, երբ նրանց ընտանիքները վերջապես բնակություն էին հաստատել ազատագրված ու վերստին հայացած Քարվաճառում։ Այստեղ են ծնվել նրանց 6 երեխան՝ Սիրանուշը, Ալվարդը, Շուշանը, Արմենը, Արամն ու Խանդութը։ Այստեղ էին ապրում, ունեին տուն ու տեղ, զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ։ Պատերազմի պատճառով ստիպված հեռացան...
Ռոբերտի մայրը՝ Ալվարդը, Նոր Վերինշեն գյուղի դպրոցի բակապահն էր: Նա երկրորդ անգամ տեղահանվեց: 1988-ին շատ հայկական ընտանիքների հետ տեղահանվել են Ադրբեջանի Շամխորի շրջանից։ Ապրել են Չարենցավանի հանրակացարանում: 1999 թ. երկու որդու եւ դստեր հետ Ալվարդը տեղափոխվել էր Նոր Վերինշեն։ 21 տարի ապրել են այնտեղ։ Այստեղ են մտերմացել ու ամուսնացել Ռոբերտն ու Արեգնազանը, շենացրել իրենց նոր բնակավայրը։ Արեգնազանը երաժիշտ է, աշխատել է Նոր Վերինշենի ակումբում, ավելի ուշ՝ Քարվաճառի մշակույթի տանը: Պատերազմի առաջին օրը երեխաներին ճանապարհել են Հայաստան, հետո կանայք են հեռացել: Նախ 21 հոգով բնակվել են Չարենցավանում՝ բարեկամներից մեկի երկսենյականոց տանը: Այն ժամանակ մտածում էին՝ պատերազմը շուտով կավարտվի, կվերադառնան տուն։ Վերջերս նրանք տեղափոխվել են Արարատի մարզի Նոր Կյանք գյուղ, որտեղ որոշել են տուն գնել։
«Պակասող 2000 դոլար գումարը հատկացրել է մի ընտանիք ԱՄՆ-ից, իսկ 1500-ը՝ հոլանդահայ մի ընտանիք,- ասաց Զ. Մուրադյանը եւ հավելեց,- տեղահանված մեր հայրենակիցներն արդեն ունեն տուն եւ բնակվելու են հայրենիքում։ Մեր նպատակն է նաեւ՝ օժանդակել տեղահանված հայրենակիցներին, որ մնան հայրենիքում, չբռնեն արտերկրի ճանապարհը։ Այժմ ունենք ժամանակ՝ զբաղվելու նման ծրագրերով։ Այս ընտանիքին պետք է որոշ օժանդակություն եւս, որպեսզի կարողանան գույք ու կենցաղային տեխնիկա ձեռք բերել, կատարել շինարարական աշխատանք՝ ընդլայնելու բնակելի տարածքը...»։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

27-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO