Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԶԱՆԱԶԱՆ


Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց

ՖԻՖԱ-ի անդրադարձը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «Թվիթերի» միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ԱԱ-ի որակավորման փուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին:
«Հայաստանի ընտրանին շոկի ենթարկեց խմբի ֆավորիտներին` երկու հաղթանակ տոնելով ԱԱ-ի որակավորման փուլի մեկնարկում»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` գրել է ՖԻՖԱ-ի «Թվիթերի» էջը:
Աշխարհի առաջնության պաշտոնական էջն էլ ընդգծել է, որ Հայաստանի ընտրանին նոր ռեկորդ է սահմանել Մունդիալի ընտրական փուլի առաջին երկու տուրում հաղթելու շնորհիվ:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին «Մունդիալ-2022» ընտրական փուլի շրջանակներում Երեւանում ընդունելով Իսլանդիային առավելության հասավ 2:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը` դիպուկ հարվածով 53-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Կապառոսի գլխավորած ընտրանին ակնհայտ իր կամքն էր թելադրում, եւ իսպանացի մասնագետի կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը` խաղադաշտ մտած Խորեն Բայրամյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը: Ի վերջո Հայաստանի ընտրանին հաղթեց 2:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբի առաջատարներից մեկն է: Երկրորդ տուրից հետո Հայաստանի եւ Գերմանիայի ազգային ընտրանիները երկու հաղթանակից հետո ունեն 6-ական միավոր: 3-ական միավորով 3-4-րդ տեղերը կիսում են Հյուսիսային Մակեդոնիան եւ Ռումինիան: Իսլանդիան եւ Լիխտենշտեյնը միավորներ չունեն:
Վաղը երրորդ տուրի շրջանակներում Հայաստանը կմրցի Ռումինիայի, Լիխտենշտեյնը` Իսլանդիայի եւ Գերմանիան` Հյուսիսային Մակեդոնիայի հետ:

Քննարկել են արդարադատության ոլորտի փոխգործակցության հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, քննարկվել է արդարադատության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացման ու ինտենսիֆիկացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առկա խնդիրների արագ լուծմանը:

30-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO