Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2021
ԼՂՀ


Անձնվեր աշխատանքի գնահատականը

Արցախյան շարժման սկզբին, գոյամարտի ողջ ընթացքում, հետագա տարիներին արտաքին ու ներքին սփյուռքից մեր շատ հայրենակիցներ օգնության ձեռք մեկնեցին Արցախ աշխարհին՝ յուրաքանչյուրն իր հնարավորությամբ։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված նոր պատերազմի ժամանակ նույնպես եւ՛ սփյուռքից, եւ՛ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից եղավ մեծ աջակցություն։ Պետք է, անշուշտ, արժանին մատուցվի բարերարներին, ովքեր այսօր էլ կանգնած են Արցախի թիկունքին։
Մարտի 27-ին Երեւանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում տեղի ունեցավ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի կողմից տրված շնորհակալագրի հանձնում ջավախահայ տնտեսագետ, բարերար Ասքանազ Տաճատի Վարդապետյանին, ով վերջին պատերազմի օրերին ցուցաբերել է մեծ օժանդակություն մարտնչող Արցախին։ Երիտասարդ բարերարը կրում է գնդապետ հորեղբոր անունը: Գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը, այժմ աշխատում է ՀՀ ՊԵԿ-ում: Շնորհակալագրում, մասնավորապես, գրված է. «2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար»։
Շնորհակալագիրը հանձնեց ԱՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ Ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը, «Ազատ հայրենիք» խմբակցության անդամներ, Ասքանազ Վարդապետյանի հայրը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, այլ պաշտոնատար անձինք։ Վարդապետյանները ծնունդով Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա (վրացերեն՝ პატარაგონდური - Պատարա Գոնդուրի) գյուղից են։ Մինչ շնորհակալագրի հանձնումը, Ա. Թովմասյանը բարձր գնահատեց բարերարների դերն Արցախի Հանրապետության կյանքում։ Ասաց, որ Վարդապետյանները եւ նյութական, եւ բարոյական մեծ օժանդակություն են ցուցաբերել Արցախին նաեւ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ։
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ապա՝ գոյամարտը, դեռեւս երիտասարդ Տ. Վարդապետյանը մասնակից է եղել Արցախի ազատագրման գործընթացին։ Նրա միջնորդությամբ Արցախին մեծ նյութական աջակցություն են ցուցաբերել նաեւ նրա ընկերները, բարեկամները: Ա. Թովմասյանը նշեց նաեւ, որ մեծ է Տ. Վարդապետյանի դերը ջավախահայությանն օժանդակելու գործում եւ մաղթեց ամենայն բարիք նրանց ընտանիքին, հայտնեց շնորհակալություն։ Հայր եւ որդի Վարդապետյանները տարբեր բարեգործությունների շրջանակում հիմնանորոգել են նաեւ Փոքր Գոնդուրա գյուղի 1860-ականներին կառուցված, խորհրդային տարիներին լքված Սուրբ Ղեւոնդ եկեղեցին: Ուրախ են, որ եկեղեցին արդեն գործում է եւ ծառայում հավատացյալ հայրենակիցներին:
ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը նույնպես շնորհավորեց Ա. Վարդապետյանին եւ նրան ու հորը հանձնեց խորհրդանշական նվեր՝ Շեխերի «Ապրիս» գինու գործարանի վերջին արտադրանքից եւ «Շուշի» գիրքը։ Ասաց՝ Շեխեր գյուղը եւ գործարանն այժմ անցել են թշնամու տիրապետության տակ։ Գինու գործարանի հիմնադիր տնօրեն, 7 զավակների հայր Բաղդասար Ղուլյանի զինվոր որդին նահատակվել է վերջին պատերազմում։
Շնորհակալագրի հանձնումից հետո եղավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։ Ներկա էր նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանը։ Ծավալվեց զրույց Արցախի ներկա վիճակի, հետագա անելիքների, մայր հայրենիքում ընթացող քաղաքական գործընթացների մասին։ Վարդապետյանները համոզված են՝ Արցախն ունենալու է լավ ապագա: Եղել է, կա, եւ ազգովի պետք է աջակցենք մեր հայրենիքի միավորմանը:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

30-03-2021





22-04-2021
Կմշակվի կրկնակի երկարացման հայեցակարգը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առանցքային նախագիծ


22-04-2021
Պաշտոնական Բաքուն շարունակում է ֆաշիստական քաղաքականությունը
Թշնամական նկրտումներն ավելի բացահայտ բնույթ են ստանում

Նախօրեին ...


22-04-2021
Թեհրանը որոշել է չշտապել
Իրանը ցանկանում է համոզվել, որ ԱՄՆ-ը կկատարի ստանձնած պարտավորությունները


22-04-2021
Ծապաթաղ՝ սահմանամերձ պատմական գյուղ
Սյունիքի 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը «Սյունիքի պատմություն» գրքում, ...


22-04-2021
Ուշադրության կենտրոնում է նախադպրոցական համակարգը
Նոր մեխանիզմներ՝ կրթական գործընթացը վերահսկելու համար

Կրթության ոլորտը ...


22-04-2021
Նահատակության պսակավոր հերոսը
«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…»

«Երբ պոռթկաց ...


22-04-2021
Առկա է 189 թափուր տեղ
2021 թ. հունվարից ուժի մեջ մտած սահմանամերձ կամ բարձրլեռնային ...



22-04-2021
Խորհրդակցություն Սյունիքի մարզպետարանում
Ալիեւը սադրիչ հայտարարություններով ուզում է հետ ...

22-04-2021
ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է ...

22-04-2021
Հավաքներ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ
Ֆրանսիայում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ...

22-04-2021
Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO