Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Թատրոնը փորձում է վերագտնել իրեն

Եվ դահլիճ վերադարձնել հանդիսատեսին

Ինչպես հատուկ է գեղարվեստական յուրաքանչյուր կոլեկտիվի, ստեղծագործական բազում մտահղացումներ էին ուրվագծված Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ծրագրերում, եւ օջախի յուրաքանչյուր անդամ պայծառ ու լուսավոր երազների ճանապարհին էր, երբ դաժան պատերազմն ամեն ինչ իրար խառնեց եւ մոլոր թողեց հանդիսատեսներին…
Վերջին տարիներին մի քանի սերունդ է փոխվել թատրոնում, եւ ավագների կողմից քիչ ջանքեր չեն գործադրվել կոլեկտիվի հարուստ ավանդույթները զարգացնելու, նրա դիմագիծը պահպանելու համար: Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը մայր թատրոնին անդամագրվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ «այն իր աստղային ժամն էր ապրում», եւ բեմի վրա էին այնպիսի դեմքեր, ինչպիսիք են ժողովրդական դերասաններ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Կորգանյանը, Նինա Հովսեփյանը, Բենիկ Օվչյանը, Իվան Հովհաննիսյանը, Թամարա Մելքումյանը, Մամիկոն Միքայելյանը, Մարգո Բալասանյանը, Նվարդ Ասատրյանը, Սուրեն Համզոյանը, Զինավոր Գեւորգյանը… Եվ Քաջիկ Հարությունյանը, ով այսօր կոլեկտիվի ավագ ու վաստակաշատ անդամներից մեկն է, խոստովանում է, որ հիշատակված մեծերի շարքում է «աչք բացել, նրանց աստվածային խաղով ոգեշնչվել ու բեմի վրա կայացել իբրեւ շնորհալի դերասան»:
Սիրված դերասանը, որ շուրջ 100 կերպար է մարմնավորել հայ, ռուս եւ արտասահմանյան դրամատուրգների ստեղծագործություններից, այդ թվում՝ դասական ու ժամանակակից հեղինակներից, խաղացել տասնյակ գլխավոր դերերում, գտնում է, որ չնայած տարիների փորձին, դեռ լիովին չի հաջողվել «գաղտնազերծել բեմական խաղի շատ նրբություններ» եւ շարունակում է իր որոնումները: Եվ դա համեստորեն ընդգծում է տարիքն առած մի այնպիսի արվեստագետ, ով հրաշալի տիրապետում է թատերարվեստին եւ կինոարվեստին, աչքի է ընկնում բարձրաճաշակ մի շարք բեմադրություններով եւ նկարահանվել է մեկ տասնյակի հասնող գեղարվեստական ֆիլմերում, արժանացել տարբեր մրցանակների:
Այսօր էլ նա, ինչպես ասում են, ձեռքը պահում է կոլեկտիվի զարկերակին, փորձում հաղթահարել պատերազմական դժվարություններն ու զրկանքները, խաղընկերներին դուրս բերել ծանր հոգեվիճակից ու համախմբել նրանց, հավատ եւ լուսավոր օրեր ներշնչել, ինքնավստահ գտնվել բեմի վրա եւ դահլիճ վերադարձնել արվեստասեր հանդիսատեսին: Ու քանի որ պատերազմի դժնդակ օրերին գեղարվեստական ղեկավարն ու որոշ դերասաններ տարհանվել էին Ստեփանակերտից եւ ինչ-ինչ պատճառներով Երեւանից չեն վերադարձել, Քաջիկ Հարությունյանը որդու՝ թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի հետ անցյալ տարի դեկտեմբերից նոր բեմադրություն է ձեռնարկել՝ ստանձնելով ռեժիսորի դերը: Նրա կարծիքով, պատերազմից նոր դուրս եկած երկրի հանդիսատեսին «ծանր բեմադրություն հրամցնելը ճիշտ չէր լինի եւ որոշակի ժամանակ է պահանջվում տեւական մղձավանջը հաղթահարելու համար»: Ու Ք. Հարությունյանը որոշեց ներկա իրավիճակում «ոչ լայնածավալ կտավով» ներկայանալ:
«Փնտրտուքներից հետո եկանք այն համոզման, որ հրետակոծություններից եւ ռմբակոծություններից, հարազատների ու մտերիմների կորստից առավել ծանր սթրեսային իրավիճակներում են հայտնվել երեխաները, եւ փորձ պիտի արվի թեկուզեւ որոշակի պահ նրանց «կտրել ճնշող նախապաշարումներից»,- ասում է Քաջիկ Հարությունյանը:- Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաեւ՝ թատրոնի երիտասարդական ներուժի հնարավորությունները, բեմադրության պատրաստեցինք Ս. Կարնաուխովայի եւ Ս. Բրաուսեւիչի «Ալվան ծաղիկ» հեքիաթը: Նկարչական ձեւավորումը կատարել է Զորիկ Գալստյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ Անգելինա Բաբայանը: Այն պատմություն է սիրո, բարու եւ չարի մասին: Կարծում եմ, հանդիսատեսները գոհ կմնան»:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, տնօրեն Արմեն Հարությունյանը, ով շատերի, այդ թվում կոլեկտիվի 5 անդամի հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ տուն վերադառնալուց հետո անմիջապես ձեռնամուխ է եղել ռազմագործողություններից տուժած շենքի եւ դահլիճի կարգավորմանը, գտնում է, որ «զորեղ կամք եւ հաստատակամություն է պահանջվում կորցրածը ետ բերելու», հոգեւոր-մշակութային արժեքները փրկելու ու պահպանելու համար: Նրա խոսքով, շուտով Ֆրանսիայից Արցախ կժամանի ռեժիսոր, ճանաչված դերասանուհի, լրագրող Կարինե Քոչարյանը, ով մտադիր է բեմադրել Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործությունը: Հատկանշական է, որ բեմադրության ծախսերը հոգալու է հենց Կարինե Քոչարյանը՝ «բարեգործական ծրագրի շրջանակում»:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

30-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO