Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.04.2021
ԼՂՀ


Արցախի պետականության կապիտալն անհնար է ճնշել զենքի ուժով

Ֆրանսիական պատվիրակության այցը փորձաքար է Ադրբեջանի համար

Արցախյան երրորդ պատերազմում հրադադարի հայտարարությունը հրապարակելուց անմիջապես հետո Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ միասին անմիջապես հանդես եկավ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայտարարությամբ, որը, ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այս երկու պետության, հակամարտության երկարաժամկետ կարգավորման միակ ուղին է: Մինսկի խմբի մյուս երկիրը՝ ՌԴ-ն, այս դեպքում շեշտը դրեց հրադադարի հաստատման առաջնայնության վրա:
Հրադադարից արդեն 20 օր անց Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւ ընդունեց, քվեարկությանը մասնակցած 306 սենատորից 305-ը կողմ արտահայտվեց, 1-ը՝ դեմ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերտառությամբ բանաձեւով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու համար: Ընդունված փաստաթղթով ֆրանսիացի պատգամավորները նաեւ դատապարտեցին Ադրբեջանի եւ օտարերկրյա վարձկանների՝ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիան:
Օրերս Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, պատգամավոր Գի Տեսիենն Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին հղած նամակում հայտնեց, որ շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ կայցելի Հայաստան եւ Արցախ: Այս հայտարարությունը փաստում է Արցախի ճակատագրով հետաքրքրված լինելու եւ կարգավիճակի հարցում հաստատակամորեն առաջ շարժվելու՝ Ֆրանսիայի գործողությունների մասին: Մյուս կողմից էլ՝ այս այցը յուրահատուկ փորձաքար է լինելու Ադրբեջանի համար: Վերջինս իր պահվածքով պետք է գործնականում եւ առարկայորեն փաստի, որ իրականում ցանկություն ունի արցախյան կոնֆլիկտը թողնել անցյալում: Դրա համար Ալիեւն ընդամենը պետք է անհարկի աղմուկ չբարձրացնի Արցախ միջազգային հերթական պատվիրակության այցի կապակցությամբ՝ նման պահվածքով ընդունելով Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը եւ նախադրյալներ ստեղծելով մտածելու համար, որ այդ երկիրն, իրոք, տրամադրված է հիմնավորապես լուծելու հակամարտությունը:
Արցախյան խնդրի հիմնարար կարգավորման հնարավոր չէ հասնել՝ հետեւողաբար անտեսելով տեղի բնիկ ժողովրդի՝ հայերի կամքը եւ ցանկությունները, ոտնահարելով սեփական իրավունքը միջազգային հարթակներում իրացնելու նրա ձգտումները: Ադրբեջանը պարտադրված է համակերպվել այն իրողության հետ, որ վերջին 30 տարվա ընթացքում Արցախի ժողովուրդը ձեւավորել է պետության բոլոր ատրիբուտները, եւ պարբերաբար անցկացված ժողովրդավարական ընտրությունների արդյունքում հաստատված Արցախի Հանրապետության լեգիտիմ իշխանությունները երկիրը ներկայանալի ու ճանաչելի են դարձրել աշխարհի շատ պետություններում, միջազգային կառույցներում:
Արցախի ժողովրդի ստեղծած պետականության կապիտալը հնարավոր չէ ճնշել ոչ զենքի ուժով եւ ոչ էլ վերջինիս տոտալ մեկուսացման փորձերով, առավել եւս՝ հակամարտության լուծված լինելու մասին անհիմն հայտարարություններով եւ նրա բուն հիմքի՝ հայերի ինքնորոշման իրավունքի իրացման անտեսմամբ:
Ադրբեջանն ու իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, այսօր առիթը բաց չեն թողնում խոսելու տարածաշրջանում կոմունիկացիների վերաբացման եւ համագործակցության մասին, ինչը հնարավոր չէ ապահովել ժխտողական մոտեցումներով ու հիմնահարցի իրական պատճառների հանդեպ ջայլամի քաղաքականությամբ: Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն այլընտրանք չունի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

31-03-2021





20-04-2021
Մինսկի խումբը՝ արցախյան խնդրի լուծման միակ հարթակ
Ադրբեջանը բոյկոտում է Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները

ԵԱՀԿ ...


20-04-2021
Կապույտ ու կանաչ տարածքները
Պատերազմի «անտեսանելի» զոհեր

Մինչ Արցախյան երրորդ պատերազմը, մինչ ...


20-04-2021
Իսլամական ինտերնացիոնալիզմի հերթական դրսեւորումները
Պե՞տք է զարմանալ, որ Բարդուղիմեոսի հետ Փաշազադեի հանդիպումը կայացել ...


20-04-2021
Կանխել Արցախում իրականացվող մշակութային եղեռնը
Բողոքի ակցիա Ստեփանակերտում

2000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ կան ...


20-04-2021
Հայի ձեռքով փրկվածն ու հայի ձեռքով սպանվածը
Աստված ողորմած է, բայց եւ արդարամիտ…

«Թուրքիան պատանդ ...


20-04-2021
Ցավով ու հպարտությամբ
Ապրիլի 18-ին Եռաբլուր-ամենասրբավայրում հուղարկավորվեց քաշաթաղցի պահեստազորային Արմեն Վոլոդյայի Մանուչարյանի ...


20-04-2021
Կորցրած հայրենիքի հիշատակները
Լեմս Ներսիսյանի իսկական ռեքվիեմ հիշեցնող գեղանկարչական ցուցահանդեսում

Երեւանի ...



20-04-2021
Այց «Ինժեներական քաղաք»
Առաջիկա տասը տարում պետք է վերականգնել Հայաստանի ...

20-04-2021
Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար
ՀՀ նախագահն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի ...

20-04-2021
Հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի սպաները, ԶՈՒ ռազմաբժշկական ...

20-04-2021
Տասից ավելի պատվիրակություններ
Կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO