Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ ապրիլի սկզբին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտ կարող է վերադառնալ մեկ շաբաթից:
Այս մասին գրում է «Football Italia»-ն: Մխիթարյանը եւս մեկ հետազոտություն է անցել, որի արդյունքում հայտնի է դարձել, որ նա, հնարավոր է, կմասնակցի ապրիլի 8-ին «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպմանը:
Ավելի վաղ` մարտի 24-ին, հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը չի մարզվել ընդհանուր խմբի հետ, այլ` Վերետուի, Ձանյոլոյի եւ Սմոլինգի պես անհատական ծրագրով: Մարտի 16-ին ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել Մխիթարյանի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեւրոտիկ շրջանի վրա: Այսպիսով՝ Մխիթարյանը նախնական տվյալներով բաց կթողնի 3-4 շաբաթ եւ չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում»:
31-03-2021
|

փակել >>
|